Կիրակի, Հոկտեմբերի 26, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«2021թ. հունվարից Քաշաթաղի եւ Հադրութի վարչակազմերը լուծարվելու են». Էդգար Էլբակյան. 168.am

05/12/2020
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Կապիտուլյացիա բառը իմաստ ունի, նշանակում է, որ քեզ ուղղակի թելադրում են պայմանները: Թե ինչու է դա ստորագրվել, որովհետեւ գետնի վրա առկա վիճակը դա էր: Տպավորություն չստեղծվի, թե ես արդարացնում եմ, բայց այդ պահի դրությամբ վիճակը դա էր: Թե ինչի եկավ հասավ դրան, դա երկար հարց է»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասել է նա:

Հարցին՝ ինչո՞ւ հայկական կողմը պարտվեց այս պատերազմում, նա պատասխանել է. «Եթե կարճ՝ չկար կռվելու կամք, խոսքը ժողովրդի մասին չէ, պետականորեն դիմադրելու կամք չկար ո՛չ Երեւանում, ո՛չ Ստեփանակերտում: Հատորներ պետք է գրեմ, որ բացատրեմ՝ ինչ նկատի ունեմ»:

Ինչ վերաբերում է նորանշանակ արտգործնախարար Արա Այվազյանի այն հայտարարությանը, թե դիվանագիտությունը չի պարտվել, պարտությունը եղել է ռազմի դաշտում, քաղաքագետը հետեւյալն է ասել. «Դա սխալ մեկնաբանություն է: Դիվանագիտության սխալն այն էր, որ սեպտեմբերի 27-ի դրությամբ Ադրբեջանի կողմից պատերազմը լեգիտիմացված էր: Ադրբեջանը սկսել էր լեգիտիմ պատերազմ, որովհետեւ իրենք ասում էին, որ հայկական կողմի նոր իշխանությունները 2018թ. սկսած տապալում են բանակցային պրոցեսը, իրենք մարտահրավեր են նետել առկա փաստաթղթին, հայտարարում են, որ տարածքներ չկան, այդ ամենը պետք է դիտել Արցախի անվտանգության կոնտեքստում, իրենք նոր ճանապարհ են սարքում, եւ այլն, դրա համար մենք էլ մեր տարածքային ամբողջականությունն ենք վերականգնում: Շատ ըմբռնելի թեզ էր, որի վրա իրենք միշտ են աշխատել, բայց աշխարհի կողմից այս անգամ ընկալվեց: Դրանից զատ՝ հիմնական ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ հարաբերությունների կառուցվածքային վատթարացում, նույն պատճառով՝ Իրանի հետ»:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարած կոմունիկացիոն ապաշրջափակման հնարավորություններին, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հայտարարություններին, Էդգար Էլբակյանը հետեւյալն է ասել. «Իշխանավորները խնդիր ունեն հասարակությանն ինչ-որ բան առաջարկելու: Պատերազմի ժամանակ փաստացի սուտ էին հրամցնում՝ բթացնող, ասում էին՝ դե, մտնում են, դրոշ են դնում, հանգիստ եղեք, արդյունքում շատ-շատերի համար այն, ինչ տեղի ունեցավ նոյեմբերի 9-ի գիշերը, անսպասելի էր, էլ չասած՝ Սփյուռքում, որ հեռու լինելու հանգամանքի բերումով, ավելի շատ էին զարմացել: Նույնը փորձում են հիմա անել, որովհետեւ հիմա իրավիճակը շատ-շատ ավելի վատ է, այդ թվում՝ տնտեսական իրավիճակն է շուտով կատաստրոֆիկ բարդանալու, եւ պետք է նոր հույս տալ, նոր ինչ-որ բանով կերակրել, որովհետեւ այս իշխանություններն իշխանության են եկել, լեգիտիմություն են ստացել՝ հույս բաժանելով: Անընդհատ դա պետք է տաս: Եթե բարոյական հատվածը թողնենք մի կողմ, էլի անհիմն ու վնասակար բան է ասվածը, որովհետեւ ես առավել վստահ եմ, որ ոչ մի տնտեսական հաշվարկ դրա տակ արված չէ, ասողը ոչ մի գաղափար չունի ադրբեջանական տնտեսության կառուցվածքի, տնտեսության իրական հատվածի, այդ թվում՝ գյուղոլորտի մասին, ես առհասարակ կասկածում եմ՝ Հայաստանի տնտեսության մասին ունի՞, թե՞ չունի այդ խորքային պատկերացումը: Ես դրա հիման վրա անում եմ պնդում, որ այդ մասը հույս է վաճառում, փորձում է ժողովրդին լռեցնել, ասել, որ՝ լավ կլինի, մենք Ղարաբաղը վարի տվեցինք, Սյունիքը դրեցինք վտանգի տակ, առհասարակ, Հայաստանը դրեցինք վտանգի տակ, բայց հիմա ուրիշ ձեւով փող կգա, կապրենք»:

Դիտարկմանը՝ մոտավորապես նույնը նաեւ Նիկոլ Փաշինյանն է ասել, նա այսպես է արձագանքել. «Դե, Նիկոլ Փաշինյանը պրոֆեսիոնալ հույս վաճառող է, եւ չի բացառվում, որ զուտ անձնապես ինքը հավատում է դրան: Երբ ինչ-որ պատառիկներ դնում էին իր գրքից, ինքը նման բաների սիրահար է: Ինքը մարդ է, որ ինչ-որ մի բան լսում է, գաղափարը իրեն դուր է գալիս, սկսում է հավատալ եւ փորձում է կողքիններին էլ հավատացնել»:

Էդգար Էլբակյանի տեղեկություններով՝ 2021թ. հունվարից Քաշաթաղի եւ Հադրութի վարչակազմերը լուծարվելու են. «Հիշեցնեմ, որ Ադրբեջանը մինչեւ այսօր պահում էր բոլոր վարչակազմերը, դպրոցները, ասենք, կար Շուշիի թիվ մեկ երաժշտական դպրոցի տնօրենի հաստիք, մարդն աշխատավարձ էր ստանում: Մենք ժամանակին սրա վրա ծիծաղում էինք, բայց սա գործիքակազմի մի մասն էր, որն իրենք իրենց զինանոցում պահում էին՝ հանուն էս օրվա: Իմ տեղեկություններով՝ այդպես է, թող հերքեն, ես կասեմ՝ ես սխալ էի»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Չեմ ցանկանում հող հանձնած դավաճանների իշխանության մաս կազմել և այդ պիտակով ապրել

Հաջորդ գրառումը

Պուտինը Bloomberg-ի ամենաազդեցիկ մարդկանց արտոնյալ ցուցակում է

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Այս գարշահոտ Իրական Հայաստանից ոչ պակաս գարշահոտ են լռության հաճախականության վրա նստածակադեմիականները, պատմաբանները

25/10/2025
Հրապարակախոսություն

Իշխանությունը փորձելու է ստանալ իր պայմանները՝ ցանկացած մեթոդով և արտաքին աջակցմամբ

24/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Արդյոք Հայաստանի ժողովուրդը վերջապես կարթնանա՞, երբ Փաշինյանը հրամայի ձերբակալել Կաթողիկոսին. Հարութ Սասունյան

22/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Բոլորս ականատես եղանք Գյումրիում նկարահանված, հավանաբար, Միքայել Սրբազան, Բագրատ Սրբազան, Մանվել Գրիգորյան -2 օպերացիային

20/10/2025
Հաջորդ գրառումը

Պուտինը Bloomberg-ի ամենաազդեցիկ մարդկանց արտոնյալ ցուցակում է

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը մերկացրեց սեփական անբարոյականությունն ու անօրենությունը. Լևոն Զուրաբյան

25/10/2025

Նիկոլ Փաշինյանի կողմից արտադրած տեսանյութը (AI-ով թե առանց AI-ի, որեևէ բան չի փոխում), որը հրապարակվել է Հայ Առաքելական Եկեղեցու քայքայման...

ԿարդալDetails

Արագածոտնի թեմի հոգևորականների հայտարարությունը

25/10/2025

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» տեսանյութի տարածման վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում է ուղարկել գլխավոր դատախազություն

25/10/2025

Ամոթ է, հերիք է ստեր տարածեք. Էդուարդ Շարմազանով

25/10/2025

Նիկոլականությունը, 4-րդ դարից սկսած, ըստ համաքրիստոնեական եկեղեցական ժողովների, համարվում է Հերձվածք. Ստեփան Դանիելյան

25/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական