Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին բռնելով ոչ իշխանությունդ ես երկարացնելու, ոչ իրենց ես լռեցնելու ոչ էլ որևէ մեկիս վախացնելու: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:
«Իսկ ամենակարևորը՝ դրանով չես կարող կանգնացնել այն ժողովրդական ցասումը, որը գնալով մեծանում է ու շուտով քեզ սրբելու է ու տանի:
2018-ի հոկտեմբերին ԱԺ-ում մի նախադասություն ես ասել: Խոստանում եմ, որ այն վաղ, թե ուշ վերադառնալու է քեզ:
Մոտ է»,- նշել է նա: