Երեքշաբթի, Հունվարի 6, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ֆիասկո՝ Գրանադայում. իրավիճակը՝ ռեալպոլիտիկի և աշխարհաքաղաքական շահերի տեսակետից

06/10/2023
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հերթական հոդվածն է հարապարակել «Նուբարաշեն» ՔԿՀ-ից։ Այն ներկայացնում ենք ստորև․

«Գրանադայում կայացած Եվրոպական բարձրաստիճան հավաքի արդյունքները կանխատեսելիորեն բուռն քննարկման առարկա են դարձել հիմնականում ներքաղաքական դիրքավորման դիտանկյուններից:

Փորձենք վերլուծել իրավիճակը ռեալպոլիտիկի և աշխարհաքաղաքական շահերի տեսակետից:

Ալիև-Էրդողան զույգի բացակայությունը, անկախ ներկայացված պատրվակներից, ի ցույց դրեց կրկին այն հանգամանքը, որ Հարավային Կովկասի զարգացումների համատեքստում նրանք սպիտակներով են խաղում ոչ միայն Հայաստանի դեմ խաղում, այլև Եվրոպական Միության հետ:

Եվրաբյուրոկրատների էմոցիոնալ և սրտաճմլիկ, իրականում ուշացած և անատամ գնահատականներն Ադրբեջանի կողմից հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպան գործողությունների վերաբերյալ ոչ մի հավելյալ քաղաքական արժեք և հետևանք չունեն: ԵՄ պաշտոնյաները, ինչպես նաև առանձին վերցրած երկրների ղեկավարները զերծ մնացին Ադրբեջանի դեմ որևէ պատժամիջոց կիրառելու հեռանկարից: Մնացածը՝ հումանիտար աջակցություն, անիմաստ դիվանագիտական լոլոներ, վիզուալ համերաշխության բեմադրումներ, այս ամենը լիրիկա է, իսկ ավելի ճիշտ՝ սեփական երեսը պահելու և Հայաստանի ղեկավարության գեոպոլիտիկ ավանտյուրաները խրախուսելու միջոց:

Փաստացի Ալիևն արևմտյան բանակցային հարթությունից ստացավ մաքսիմումը (նշաձողի իջեցումից՝ մինչև Պրահայի հայտարարություն), իսկ Գրանադա չգնալով՝ նաև ցուցադրական ժեստ արեց Մոսկվայի ուղղությամբ, ով շատ ավելի զգայուն և կոշտ է դարձել տարածաշրջանում փաշինյանական խաղերի նկատմամբ:

Բացի դրանից, հարկ կա արձանագրելու ևս մեկ իրողություն, որը բավարար չի քննարկվում այս իրավիճակում. Ալիևի հետ բրյուսելյան հարթակում որևէ դրական արդյունք Հայաստանի համար չի լինելու, որովհետև ի թիվս այլ հիմնավորումների՝ Ալիևը և Էրդողանը չեն հարգում ներկայիս եվրոպական առաջնորդներին՝ սկսած Շառլ Միշելից՝ մինչև Շոլց ու Մակրոն:

Արևելյան ոճի մտածելակերպ ունեցող, գործած ոճիրներից հետո անպատիժ մնացած, դիմացինի թուլությունները կայծակնորեն զգացող և օգտագործող այս դեսպոտների զույգի համար եվրաչինովնիկներին տրված ոչ մի խոստում պահելու ենթակա չէ, ոչ մի համատեղ խմած կապուչինո քաղաքական կատեգորիա չէ:

Ավելին, չմոռանանք, որ Եվրոպական Միությունում գալիք գարնանը տեղի են ունենալու նոր ընտրություններ, և թե՛ Միշելը, թե՛ Բորելը, թե՛ Ֆոն դեր Լայենը փաստացի «կաղացող բադիկներ» են, որոնք ավելի շատ հիմա կարիք ունեն թեկուզ ձևական հաջողություններ ցուցադրել՝ իրենց անձնական կարիերան 2024թ.-ից հետո ապահովելու համար:

Գրանադա գնալ պետք էր, պետք չէր Գրանադայից առաջ և ընթացքում հակառուսական քաղաքականություն իրականացնել: Պետք էր Արցախի հայաթափումից հետո օգտագործել այդ հարթակը հայկական շահերի պաշտպանության համար, ոչ թե հերթական աճուրդի: Պետք չէր զրուցել Զելենսկու հետ, ով շնորհավորել էր Ալիևին Արցախի հայաթափման կապակցությամբ:

Պետք էր օգտագործել այն փաստը, որ անկախ գեոպոլիտիկ բախումներից՝ Ռուսաստանը և Արևմուտքն այնուհանդերձ նույն Արցախի հարցով կոնտակտներ պահում են (Ստամբուլյան վերջին հանդիպումը վկա): Ընտանիքի անդամի քվոտայով պետք էր Գրանադա մի արցախցի երիտասարդ տանել՝ իր համար նաև քարոզչական հարթակներ ստեղծելով:

Թվարկածս «պետքերի» շարքն ակնհայտորեն անհամատեղելի է Նիկոլ Փաշինյանի շարունակվող «վարչապետության» հետ: Ու գալիս ենք ամենակարևոր «պետքին»՝ նա պետք է հեռանա այդ պաշտոնից, հակառակ դեպքում շարունակվելու են հայկական շահերի հերթական տապալման վայր դարձող քաղաքների անպտուղ քննարկումները»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Բրատիսլավայում ի պաշտպանություն Արցախի ցույց է կազմակերպվել

Հաջորդ գրառումը

Պարզաբանում․ ինչո՞ւ է 7-րդ դասարանի «Հայոց պատմության» դասագրքի քարտեզում Արցախն Ադրբեջանի կազմում

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Սահմանադրության դեմ ստորագրություն. Փաշինյանի նոր հանցագործությունը. Սուրեն Սուրենյանց

05/01/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Օսկանյանն ընդդիմությանն առաջարկում է նամակ գրել Եվրոպական երկրների ղեկավարներին՝ գագաթնաժողովը Երևանում անցկացնել ընտրություններից հետո, ոչ թե՝ մինչ ընտրությունները

04/01/2026
Հրապարակախոսություն

Բաքվի բարբարոսական վարչախումբը միջազգային հանրության աչքում ներկայանում է որպես «խաղաղասեր» և միևնույն ժամանակ «խաղաղություն թելադրող» հիմնական կողմ

04/01/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանական խունտայի որդեգրած կապիտուլյացիոն ուղեգիծը երկիրը տանում է հակառակ ուղղությամբ. Արմեն Այվազյան

03/01/2026
Հաջորդ գրառումը

Պարզաբանում․ ինչո՞ւ է 7-րդ դասարանի «Հայոց պատմության» դասագրքի քարտեզում Արցախն Ադրբեջանի կազմում

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական