Երեքշաբթի, Փետրվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Օնիկ Գասպարյանն ինքն իրեն փրկելու համար պետք է խոսի․Տիգրան Աբրահամյան

27/03/2021
- Հրապարակախոսություն, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից։

ԱԽ քարտուղարը վերջին 10-15 օրվա ընթացքում արդեն 3-րդ անգամ հայտարարում է, որ գեներալ Օնիկ Գասպարյանը պատերազմի 4-րդ օրը կայացած ԱԽ նիստին չի զգուշացրել, որ վիճակն այնպիսին է, որ առաջիկա 2-3 օրվա ընթացքում այն պետք է կանգնեցնել։ Ճիշտ է՝ այդքան էլ հիմնավորված չէ նրա բացատրությունն այն մասին, թե ինչու է նոր սկսել արձագանքել Գասպարյանի ուղերձին, բայց ամեն դեպքում, ԱԽ քարտուղարը փորձում է հերքել։

Մյուս կողմից, ունենք իրավիճակ, երբ գեներալ Գասպարյանի հայտարարությունն իր ինտերվյուներից մեկով հաստատել է նախկին նախարար Դավիթ Տոնոյանը։ Ավելին, նա տեղեկացրել է, որ նախքան ԱԽ նիստին ներկայացնելը, Շտաբի պետ Գասպարյանն այն համաձայնեցրել է իր հետ։Գիտեմ, որ ստեղծված «կաշայում» սա ամենակարևոր խնդիրը չէ, իսկ հանրությանն արդեն էական էլ չէ, թե սրա արդյունքում ով և ում «ոտքի տակ կգցի», բայց կան որոշակի նյուանսներ, որ թեմայով զբաղվող մասնագիտական շրջանակների համար կարևոր է։

Չի բացառվում, որ այս ամենի տակ շատ ավելի մեծ «բազառ» կա և այս ամիսների ընթացքում կողմերը հանրությանը կոդավորված տեղեկատվություն են փոխանցել, իսկ դրա ներիշխանական «եռը» գոլորշին դուրս է բերում կաթսայից։Օնիկ Գասպարյանի հետ շփումը մամուլի հետ մինչ այս պահն առանձնապես չի ստացվում։ Մի քիչ մոտեցումների հարց է, մի քիչ ծառայության բնույթով. շատ բան էլ կախված է իր՝ այդ հարցով կոնսուլտանտների գործոնից։

Բայց ստեղծված իրողությունները հիմնական դերակատարներին ստիպում են խոսել, որովհետև այս փուլում նրանց չխոսելը հենց միայն տեղեկատվական ռիսկերից ելնելով, իրենց դեմ է աշխատում։ Օնիկ Գասպարյանն ինքն իրեն փրկելու համար պետք է խոսի։ Սա շատերին կարող է հետաքրքիր էլ չլինել, քաղաքական առումով էլ քիչ նշանակություն ապահովել, բայց դա պետք է իրեն։

Ես չգիտեմ, թե նա ինչ է մտածում ստեղծված իրավիճակի մասին, դրանում իր պատասխանատվության կամ մեղավորության մասին, բայց պետք է գիտակցի, որ մի կողմ քաշվելով ու իրադարձություններին դիտորդի կարգավիճակով հետևելով շատ ավելի վտանգավոր ու իր տեսակին ոչ համահունչ տեղում և դերում կհայտնվի։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՍԴ որոշումից հետո Նիկոլ Փաշինյանի քար լռությունը երկու հանգամանքի մասին է վկայում. Փաստաբան

Հաջորդ գրառումը

Նիկոլի Պապական ժառանգությունը – 28.03.2019․ Արթուր Դանիելյան (տեսանյութ)

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Տեսանյութ. Զարմանք է առաջացնում «Մեր ձևով»-ի որդեգրած քաղաքականությունը, որը շեշտը դնում է սոցիալ-տնտեսական զարգացման թեզերի վրա

02/02/2026
Հրապարակախոսություն

Գեոպոլիտիկ առումով դառնում ենք նախկինում արգելված ֆանտազիաների վայր, որտեղ աշխարհի մեծերը սկսում են բավարարել սեփական թաքնված աշխարհաքաղաքական կարիքները

02/02/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ուշադիր հետևում եմ Իրանի շուրջ ծավալվող իրադարձություններին. Արմեն Այվազյան

02/02/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Իշխանությունը վախենում է ոչ թե անհատներից, այլ կազմակերպված, ինքնավար և ինստիտուցիոնալ Եկեղեցուց. Սուրենյանց

01/02/2026
Հաջորդ գրառումը

Նիկոլի Պապական ժառանգությունը - 28.03.2019․ Արթուր Դանիելյան (տեսանյութ)

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական