Սեդրակ Մկրտչյանի ֆեյսբուքյան էջից.
«Երկու տարի ասում էի՝ կոնկրետ քայլեր են անում, արդյունքում պատերազմը դառնումա շատ հավանական, իսկ միջազգային հանրությունը կմնա լուռ։ Ասում էին՝ ինչ ես խոսում, միշտ էլ տենց են ասում, պետք չի պատերազմով վախացնել, հա էլ միշտ կարա սկսվի։
Ու հեչ ուրախ չեմ, որ պարզվեց, որ ճիշտ էի տրամաբանում։ Ու քանի դեռ Նիկոլը «Հայաստան 2050» էր ներկայացնում բեմից պատերազմից երկու օր առաջ, իմ ու շատ ուրիշ մարդկանց ասածները ճիշտ դուրս եկան։
Պատերազմի ժամանակ հասկանում էի, որ լավ տեղ չի գնում, պետքա ՊՊԿ ստեղծել, ինչպես անցած պատերազմի ընթացքում։ Բառդակը այլ պես չի վերանա։ Ոմանք հանրային բարձրաձայնում էին, ու թիրախավորվում էին, թե բա՝ էս ինչ ոնց կարաք տենց բաներ ասեք, «գերագույնը աշխատումա։ Հաղթում ենք»։
Ու հեչ ուրախ չեմ, որ պարզվեց, որ ճիշտ էի տրամաբանում։
Հիմա ասում եմ ինչա լինելու հաջորդիվ, եթե սենց շարունակվի․
Կարճաժամկետ․
* Թուրքիայի հետ սահմանի բացում
* Ռուսաստանի հետ ռազմաբազայի պայմանագրի վերացում
* Իրանի հետ սահմանից օգտվելու բարդություններ
Միջնաժամկետ․
* Հայաստանի բաթումիֆիկացիա՝ ներդրումներ, տեղական բիզնեսի փոխարինում թուրքականով, բնակչության կախվածություն Թուրքիայից
Երկարաժամկետ․
* Հայաստանի կողմից հնարավոր անհարմարությունների ստեղծման դեպքում թուրքական բանակի տեղակայում Հայաստանում, առնվազն Մեղրու շրջանի օկուպացիա։
Չեմ ուզում պարզվի, որ ճիշտ եմ։ Բայց բացահայտ գնում ենք այդտեղ»։