Երկուշաբթի, Սեպտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Քաղբանտարկյալ Վազգեն Սաղաթելյանի նամակը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից

27/03/2024
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Քաղբանտարկյալ Վազգեն Սաղաթելյանը հոդված է հրապարակել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Հեռավոր 2019թ.-ին Նիկոլ Փաշինյանը, հանգստացնելով իր կողմից ապագայում խաբված համակիրներին, ուղիղ եթերում ժպտալով ասում էր. «Ժողովուրդ ջան, ինչու՞ եք նեղվում, որ ինձ հայհոյում են, մի նեղվեք, որ ինձ հայհոյում են, մի նեղվեք, թողեք հայհոյեն, ինձ համար ամենակարևորն էն ա, որ էդ հայհոյանքը չստանա դրական արձագանք հասարակության մեջ, քանի որ եթե ստանա, դա կնշանակի, որ մենք մի բան սխալ ենք անում, մտածելու բան ունենք»։

Պատերազմից ու ամոթալի կապիտուլյացիայից հետո, երբ վրա եկավ հասարակության արդար ցասումը, նույն Նիկոլը որոշեց քրեականացնել իշխանության հանդեպ վիրավորանքը՝ տխրահռչակ 137.1 հոդվածի տեսքով։ Սա խղճուկ փորձ էր իրականությունից փախչելու. հարյուրավոր քրեական գործեր (միայն այս հոդվածով ունեի 6-ը), որոնք սակայն չտվեցին ցանկալի արդյունք և փնթի բռնապետիկը ստիպված սկսեց փակել իր՝ ժամանակին սիրելի ֆեյսբուքի մեկնաբանությունները, փողոցում էլ շրջել տասնյակ թիկնապահներով։ Հետագայում կեղծ «ժողովրդավարության բաստիոն» խաղալու նպատակով գերագույն գլխավոր փնթին ապաքրեականացրեց վիրավորանքը, բայց դե ճիշտը շարունակում է ցավեցնել, հատկապես, երբ այն ամեն օր ճպացնում են դեմքիդ՝ լինի դա փողոցում, ֆեյսբուքում, թե քո նոր ապաստան դարձած TikTok-ում։ Սա է պատճառը, որ կապիտուլյանտը որոշեց վերադառնալ 2021թ.-ին որդեգրած «ամեն գնով լռեցնելու» մարտավարությանը։

Իմ ու Նարեկ Սամսոնյանի հեղինակային «Իմնեմնիմի» փոդքասթի հանդեպ կիրառվեց ծիծաղելի հոդված՝ խուլիգանություն։ Իբր, փոդքասթի շրջանակներում Նիկոլին կոչելով իրեն արժանի բառերով՝ մենք «մարդկանց անդորրը խանգարել ենք»: Բիրտ անհամաչափ ու անտեղի ուժով բերման ենթարկելու ու կալանավորելու էժան քայլեր, որոնք ի ցույց են դնում կառավարության գլխի բացահայտ վախերը։ Ճղճիմ փորձ` լռեցնելու մեզ, իզոլացնելու հանրային դաշտից։

Շտապում եմ քեզ հիասթափեցնել, վախկոտ փնթի արարած, ես չեմ վախեցել քեզնից 2018թ.-ին, չեմ վախեցել 2021թ.-ին, էլ ուր մնաց հիմա վախենայի, երբ դու ինքդ վախենում ես սեփական շողքից։

Սա ես գրում եմ Արմավիրի քրեակատարողական հիմնարկից, որտեղ, ի դեպ, քեզ շատ սպասում են։ Վաղը, երբ դու կհայտնվես այստեղ, անպայման գալու եմ մոտդ տեսակցության, նայեմ աչքերիդ մեջ ու ժպտալով ասեմ. «Հը, ո՞նց ես, այ փնթի ***»։

Հ.Գ. Սիրելի հարազատներ, ընկերներ, համախոհներ,

Ցանկանում եմ հայտնել, որ նույնիսկ անազատության մեջ ես (նաև Նարեկն ու բոլոր քաղբանտարկյալները) օգտագործելու եմ բոլոր հնարավորությունները, որպեսզի ասելիքս հասցնեմ մեր լսարանին ու հանրությանը։ Ավելին՝ մեր ընկերներն արդեն իսկ հոգ են տարել, որ «Իմնեմնիմին» չընդհատվի ու բնականոն շարունակի աշխատանքը։

Ուզում եմ, որ վստահ լինեք՝ մենք չենք կոտրվել, մենք չենք վախեցել, մենք կլինենք կապի մեջ՝ որոշ տեխնիկական դժվարություններով, բայց կապի մեջ կլինենք։

Նիկոլին չի հաջողվելու լռեցնել մեզ ու չի հաջողվելու կործանել մեր հայրենիքը»։

Վազգեն Սաղաթելյան

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկ

26.03.24թ.

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Վարդան Օսկանյանը արցախցիների հետվերադարձի վերաբերյալ բանակցություններ է վարում Եվրոպայում և ԱՄՆ-ում. «Ժողովուրդ»

Հաջորդ գրառումը

Նոր չարիք. Իրական կինոն սկսվելու է 2025թ. մարտին

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Մուրճդ վերցրու և արի. սպասում ենք. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին

29/09/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Կա՞ արդյոք կյանք 2026-ից հետո. Վահե Հովհաննիսյան

29/09/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ի՞նչ իմաստ ունի TRIPP-ի գովերգումը, եթե կողմերը սկզբունքային տարաձայնություններ ունեն՝ դրա շահագործման պարամետրերի հետ կապված. Սուրենյանց

28/09/2025
Հրապարակախոսություն

Իշխանական պատգամավորների նախաձեռնած «հունվարի 27-ը» զոհերի հիշատակի օրերը ստվերելու վտանգ է պարունակում

27/09/2025
Հաջորդ գրառումը

Նոր չարիք. Իրական կինոն սկսվելու է 2025թ. մարտին

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Մուրճդ վերցրու և արի. սպասում ենք. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին

29/09/2025

«Քանզի հիմարը հիմարություն դուրս կտա և իր սրտում փուչ բաներ կմտածի՝ անօրենություն անելով» (Եսայի 32։6) Լսեցի, որ չարիքը ցանկացել է...

ԿարդալDetails

Տեսանյութ. Փաշինյանը Ստրասբուրգում պատասխանում է Հ1-ի, civic.am-ի, 1.am-ի, Free news-ի և Հանրային ռադիոյի լրագրողների հարցերին

29/09/2025

ՊՆ-ն մեր երեխեքին տարել-գցել է պատերազմի ամենաթեժ կետերը, քաշվել մի կողմ. անունը Պաշտպանության նախարարություն է. ո՞ւմ են պաշտպանում. Արսեն Ղուկասյան

29/09/2025

Անհետ կորած զինծառայողի հորեղբոր ինքնազգացողությունը վատացավ. բողոքի ակցիայի վայր շտապօգնության բրիգադ ժամանեց

29/09/2025

Կա՞ արդյոք կյանք 2026-ից հետո. Վահե Հովհաննիսյան

29/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական