Արդի քաղաքական կյանքում բորոտությունը հիշեցնող բազմաթիվ նախադեպեր և անձինք կան։
Որպես կանոն՝ քաղաքական բորոտները մերժված, անցանկալի անձ են տարբեր հանդիպումների մասնակցության իմաստով, հիվանդ քաղաքական անձինք իրենք իսկ հասկանում են սեփական տկարության փաստը և խուսափում միջազգային շփումներից։
Բոր կամ բորոտություն (անգլ.՝ leprosy, ռուս.՝ проказа, հուն․՝ lepra) կամ Հանսենի հիվանդություն (հանսենոզ, հանսենիազ), խրոնիկական վարակիչ հիվանդություն, հարուցված Mycobacterium leprae-ով, որն ախտահարում է հիմնականում մաշկը, ծայրամասային նյարդերը, վերին շնչառական ուղիների լորձաթաղանթը և աչքերը։
Մարդկությանը հայտնի հնագույն հիվանդություններից մեկն է։ Այն հայտնի է եղել Եգիպտոսի, Չինաստանի և Հնդկաստանի հնագույն քաղաքակրթություններին, և հիվանդության մասին առաջին գրավոր հիշատակումը վերագրվում է Հին Հնդկաստանին, դեռևս մ.թ.ա. 15-10-րդ դարերին։
Բորի նախահայրենիքը համարվում են Հարավ-Արևելյան Ասիան և Կենտրոնական Աֆրիկան, որտեղից էլ հիվանդությունը տարածվել է ամբողջ աշխարհով։ Բորի մասին հիշատակվում է նաև Աստվածաշնչում։ Հիվանդության հարուցիչը հայտնաբերվել և նկարագրվել է առաջին անգամ 1873-ին, նորվեգացի բժիշկ Գերհարդ Հանսենի կողմից։
Պատմիչներ Փավստոս Բուզանդն ու Մովսես Խորենացին գրում են, որ 4-րդ դարում Ներսես Մեծի հրամանով բազմաթիվ բորոտանոցներ են բացվել Հայաստանի զանազան վայրերում։ Միջին դարերում բորով հիվանդներին վտարել են բնակավայրերից, արգելել շփումը առողջ մարդկանց հետ։
Կարծում ենք, որ նման քաղաքական բորոտների մասնակցությունը արտաքին և ներքին քաղաքական անցուդարձին ցանկալի չէ, քանի որ քաղաքական բորոտության վարակի տարածման հետևանքով տասնյակ հազարավոր հոգեպես առողջ անձիք կհայտնվեն առողջական լուրջ խնդիրների առջև։
Հրայր Կամենդատյան, «Հայաքվե» նախաձեռնության ներկայացուցիչ