Նիկոլ Փաշինյանի ու մնացածի մեջ կա մեծ տարբերություն` Նիկոլը քաղաքականությամբ ապրում է, իսկ մյուսները` զբաղվում։
Քաղաքականությամբ ապրել նշանակում է ընտանեկան ու մյուս բոլոր հարաբերությունները պայմանավորել քաղաքական շահով, և ո‘չ հակառակը։
Քաղաքականությունը կյանք է, որը ո‘չ թե սկսվում է առավոտյան ժամը 9:00-ին ու ավարտվում երեկոյան 18:00-ին, այլ սկսվում է մի օր, ու ավարտվում այն ժամանակ, երբ քաղաքական ակտորը սպառվում է` բարոյապես, ֆիզիկապես և այլն։
Քաղաքականությունը հաշվարկներ է, ինչպես և հասարակության վրա սենտիմենտներ վաճառելը։ Կարևորը դրանից բխող շահն է, իսկ մնացածը ժամանակավոր։
Արա Պողոսյան, քաղաքագետ




