Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Փաշինյանն ինչքան ավելի խրոխտ է «ինքնիշխանականության» մեջ, այնքան մեծ է ապագա աղետի մասշտաբը

Փաշինյանը ազդարարում է մեծ աղետի մասին. գրում է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

Նրա գրառումը՝ ստորև.

«Այսօր մենք ավելի պետություն ենք, քան երբևէ, ավելի ինքնիշխան ենք, քան երբևէ, ավելի անկախ ենք, քան երբևէ», – այսօր Սարդարապատում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

Փաստորեն, մինչև այսօր բոլոր պետությունների ղեկավարները, ովքեր հաղթանակների ու ազգային վերածննդի միջոցով են պատկերացրել պետության հզորությունը, սխալվել են:

Պարզվում է՝ պետք է անցնես նվաստացուցիչ պարտության, ազգային ողբերգության միջով, որպեսզի «ավելի պետություն», «ավելի ինքնիշխան», «ավելի անկախ» լինես:

Փաշինյանն ինչքան ավելի խրոխտ է «ինքնիշխանականության» մեջ, այնքան մեծ է ապագա աղետի մասշտաբը…