Փաշինյաներեկվանից թիրախավորել է Հայ առաքելական եկեղեցին, այսօր անցել հոգևորականներին։
Նա չի հանգստանում, դադար չի տալիս, անընդհատ նոր գրառումներ է անում։ Հերթականը սա է. «Կուսակրոնության ուխտը խախտած բոլոր հոգևորականները պետք է հեռանան հոգևոր ծառայությունից։
Որևէ մեկի անձնական կյանքը որևէ մեկի գործը չէ։
Բայց ժողովուրդը իրավունք ունի ունենալ Եկեղեցի, հոգևոր ու բարոյական արժեքներ»։
Նա անգամ իրեն հաշիվ չի տալիս, որ Եկեղեցու գործերին խառնվելու իրավունք չունի։ Հագևորականին ձեռնադրելն ու կարգալույծ անելը միայն ու միայն Եկեղեցու գործն է։
Հիշեցնենք, որ հոգևոր դասի ներկայացուցիչները երեկվանից պարբերաբար արձագանքում են Փաշինյանի պոպուլիստական, գռեհիկ բառապաշարով հայտարարություններին ու հայհոյանքներին։