Չորեքշաբթի, Հոկտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Փաշինյանը դեռ ունի խաղաղ ճանապարհով հեռանալու հնարավորություն. Վարդան Օսկանյան

13/05/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Հրապարակախոսություն, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այսօր, երբ գրեթե բոլորս կենտրոնացած ենք Նիկոլ Փաշինյանին հեռացնելու նպատակի վրա՝ անկախ այդ նպատակի իրագործման ուղուց, կարևոր է՝ և՛ մեզ համար, և՛ հանրության, հստակեցնել մի շարք հիմնարար հարցեր, որոնք, իմ գնահատմամբ, մինչ այժմ միասնական ձևակերպում չունեն և խոչընդոտում են այդ նպատակի իրականացումը։

Հաշվի առնելով այն ողբերգական, աղետալի և մղձավանջային վիճակը, որում Հայաստանը հայտնվել է, Փաշինյանի վերաբերյալ տեսակետների լայն շրջանակը՝ դավաճանությունից ու նենգությունից մինչև անփորձություն կամ միամտություն, լիովին հասկանալի է և իրավունք ունի հնչելու։ Այն, ինչ տեղի է ունեցել և շարունակվում է տեղի ունենալ Հայաստանում, դուրս է ամեն տեսակ տրամաբանությունից, նախադեպից ու պատմական համատեքստից։ Այդ լայն շրջանակում ես կցանկանայի ներկայացնել նաև իմ պարզ, անկեղծ ընկալումը։

Նախ՝ ինձ համար աներկբա է, որ Նիկոլ Փաշինյանին իշխանության է բերել ժողովուրդը։ Տարիներ շարունակ չարչրկվող վարկածները, թե նրա մեջքին ինչ-որ երրորդ «հզոր» ուժեր կային, որ տեղի ունեցածը դավարդրություն էր, իմ խորին համոզմամբ իրականության հետ կապ չունեն։ Իմ այս համոզմունքը բխում է այսպես կոչված «երրորդ ուժերի» հետ տարբեր մակարդակներում աշխատանքի եւ շփման տարիների փորձից։ Աշխարհը այդպես չի աշխատում։ Այն, որ տարբեր ուժեր ունեն մեր տարածաշրջանում տարբեր հետաքրքրություններ, նույնպես աներկբա է։ Բայց դրանից չի բխում, որ այդ տարբեր ուժերը միավորվել են, գտել են Փաշինյանին, նրանից սարքել են հեղափոխության առաջնորդ եւ շարունակում են նրան պահել իշխանության։ Այս անիրատեսական վարկածը անտեղի արժեվորում է Փաշինյանին։ Նրան իշխանության է բերել ժողովուրդը, որը կարող է ուղղել իր սխալը։

Ինձ համար, հետեւաբար, աներկբա է նաեւ, որ ժողովրդի վստահության ալիքի վրա իշխանության եկած Փաշինյանը չի ունեցել երկիրն այս օրվան հասցնելու ցանկություն, առավել եւս՝ ծրագիր։ Հակառակը՝ կարծում եմ նա կուզենար այնպիսի ձեռբերումներ ունենալ, որոնք կստվերեին «նախկինների» ձեռքբերումները։ Այն միֆը, որ նա ինչ-որ ուժերի կողմից բերվել է Արցախը հանձնելու, Հայաստանը թուլացնելու եւ մասնատելու համար, նույնպես իրականության հետ աղերս չունի, եւ իմ այս համոզմունքը դարձյալ հիմնված է իմ դիվանագիտական փորձի վրա։ 2018-ին Փաշինյանը պարզապես պատրաստ չէր նման բարդ տարածաշրջանում պետություն ղեկավարելու մարտահրավերներին։ Նա անփորձ էր, անտեղյակ, ապաշնորհ, չէր տիրապետում միջազգային հարաբերություններին եւ դրա հետ մեկտեղ ավելորդ ինքնավստահ էր։ Նա տապալվել է հենց այս պատճառներով։ Որեւէ այլ դավադրություն փնտրելն անիմաստ է եւ անպտուղ։

Հիմա, երբ ինքը՝ իր կամքին հակառակ, սակայն իր տգիտության և անկարողության հետևանքով, ստեղծել է այս իրավիճակը, կարծում եմ՝ ինքը նույնպես լավ գիտակցում է, որ մեծ արհավիրք է բերել հայ ժողովրդի գլխին, որը նրան չի ներվելու։ Անընդունելի էր, որ նա՝ պատերազմից հետո, փոխանակ լքեր թատերաբեմը, որոշեց անցնել ինքնաարդարացման փուլին և ամեն անգամ փորձում է «նորարար» գաղափարներով «բացատրել» տեղի ունեցածը։ Սա ըստ էության ծուղակ է եւ արատավոր շրջան, որի մեջ ինքն իրեն գցել է Փաշինյանը։ Այն հանգամանքը որ նրա ամեն ասածը բխում է Ադրբեջանի շահից, դարձյալ, իմ համոզմամբ, ոչ թե դավադրություն է, այլ հենց այս արատավոր շրջանի հետեւանք. Փաշինյանի կառավարման օրոք Հայատսնաի ազգային շահերն այնքան անպաշտպան են դարձել, որ դրանք պաշտպանելու ձեւը չիմացող Փաշինյանը հարկադրված է հորինել հիմնավորումներ՝ իբր տեղի ունեցողը միակ իրագործելի տարբերակն է։

Հաշվի առնելով ստեղծված բարդ իրավիճկաը, որը շտկելու կարողությունը ու ձեւը Փաշինյանը չունի ու չգիտի, նա՝ ինքնաարադարացման ծուղակի մեջ, խորացնելու է այս ապազգային հռետորաբանությունը, ավելի խոցելի դարձնելով Հայաստանի վիճակը՝ էլ ավելի անդառնալի կորուստներով։ Փաշինյանի վիճակը դժվար է նախանձելի համարել։ Բայցեւ ընդդիմությունը պետք է հասկանա, որ Փաշինյանը նույնպես գիտակցում է, որ իր համար իշխանություն կորցնելը «կենաց մահու» խնդիր է։ Սա նշանակում է, որ Հայաստանին՝ արտաքին լրջագույն մարտահրավերներին, Ադրբեջանի կողմից ճնշումներին դիմակայելուն զուգահեռ սպառնում է իշխանության շարունակվող ուզուրպացիայի եւ քաղաքացիական լուրջ բախումների հեռանկարը։ Սրանից խուսափելու միակ եղանակը Փաշինյանի համար իշխանությունը «կենցա մահու» խնդրից ավելի ընդունելի ընտրության վերածելն է։

Փաշինյանը պետք է հրաժարական տա մի պարզ պատճառով՝ նա չունի ոչ երկրի ղեկավարելու կարողություն, ոչ էլ որևէ արտաքին դաշնակից ուժի աջակցություն։ Նա չի գիտակցում իր դերի պատասխանատվությունը, վերջին յոթ տարվա ընթացքում չի սովորել կամ զարգացել և դրսևորում է վարքի անհավասարակշռության նշաններ։ Նա անկարող է լսել, չի ընկալում խոսքի կշիռն ու նշանակությունը քաղաքականության և դիվանագիտության մեջ, ու դրա արդյունքում լուրջ սպառնալիք է ներկայացնում Հայաստանի անվտանգության, զարգացման, բարօրության և ազգային համախմբման համար։

Այսօր Փաշինյանը դեռ ունի խաղաղ ճանապարհով հեռանալու հնարավորություն՝ ընդունելով, որ պարզապես ապացուցեց իր անպատրաստ և անկարող լինելը, և միաժամանակ գիտակցելով՝ օրենքի առաջ պատասխանատվության կանչվելու անխուսափելիությունը։ Ընդդիմությունն էլ պետք է ընդունի այս տարբերակը, քանի որ ցանկացած այլ ելք կվերածվի «կյանքի ու մահվան» երկընտրանքի՝ մեծացնելով Փաշինյանի կողմից իշխանության յուրացման գայթակղությունը և բարձրացնելով ներքին բախումների հավանականությունը։

Վարդան Օսկանյան

ՀՀ նախկին արտգործնախարար

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը 100 տարեկան է

Հաջորդ գրառումը

Գոռ Մարգարյանը նշանակվել է Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենի ԺՊ

Համանման Հոդվածներ

Նորություններ

Խաղաղության խոստումներ և ատելության լեզու. Ադրբեջանի երկակի քաղաքականությունը

29/10/2025
Նորություններ

Հովհաննավանքը դարձել է հակաեկեղեցական որջ. Սուրեն Սուրենյանց

29/10/2025
Հոգևոր

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում ունեցավ Մասյացոտնի թեմի հոգևոր սպասավորների հետ

29/10/2025
Նորություններ

Վախենում է, գիտի, որ իրավիճակը վերջնախաղային է. Վլադիմիր Մարտիրոսյան

29/10/2025
Հաջորդ գրառումը

Գոռ Մարգարյանը նշանակվել է Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենի ԺՊ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական