Երեքշաբթի, Հոկտեմբերի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Տիկին, Ավանեսյան, Դուք անձամբ եք պատասխանատվություն կրելու պատվաստվող հղիների, կերակրող մայրերի և ապագայում վերարտադրողական առողջության հետ կապված խնդիրներ ունեցող բոլոր մեր հայրենակիցների մոտ անցանկալի զարգացումների, մոտակա ու հեռահար կողմնակի ազդեցությունների համար

17/09/2021
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վաղուց չէինք անդրադարձել առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող անձի մտքի գոհարներին։ Բայց, լռելն արդեն անկարելի է դառնում, երբ չկայացած իրավաբանը սկսում է բժշկական հարցեր մեկնաբանել, այն էլ այնպիսի զգայուն թեմայի շուրջ, ինչպիսին պատվաստումներն են։

Ըստ բժիշկ մասնագետի կերպարի մեջ մտած Ավանեսյանի. «Պատվաստումները, այդ թվում՝ կորոնավիրուսի դեմ պատվաստումները որևէ կերպ չեն անդրադառնում մարդու վերարտադրողական առողջության վրա։ Չկա գեթ մեկ հետազոտություն, որը նման պնդում կարող է անել» (https://iravaban.net/349674.html):

Ուրեմն, տիկին Ավանեսյան, ի գիտություն ձեզ. վերարտադրողական առողջության բաղադրիչներ են նաև կանանց հղիանալու և տղամարդկանց սերունդ տալու ունակությունը, հղիության բնականոն ընթացքը, առողջ նորածնի ծնունդը և այլն, որոնց վրա Քովիդի դեմ պատվաստանյութերի ազդեցությունը դրանց ընդամենը մեկ տարվա փորձնական կիրառման պատմության պարագայում, չէր կարող ուսումնասիրվել։

Հաջորդիվ Ավանեսյանը նշում է. «Մեր կարգավորումներով՝ հղին ինքն է որոշում պատվաստվե՞լ, թե՝ ոչ»։

Որոշ պատվաստանյութերի արտադրողի հրահանգում հղիությունը հստակ նշված է որպես հակացուցում, քանի որ հղիության ընթացքում պատվաստանյութի անվտանգությունն ու արդյունավետությունը ուսումնասիրված չէ։ Ավելին, կերակրող մայրերին էլ է հակացուցված պատվաստումը, որը ձեր հրամանով հաստատված հակացուցումների շարքում բացակայում է։

Սա ինչպե՞ս կբացատրեք։ Դուք կամ չգիտեք այդ տարրական բաները, կամ ցինիկաբար մոլորեցնում եք մարդկանց: Դուք անձամբ եք պատասխանատվություն կրելու պատվաստվող հղիների, կերակրող մայրերի և ապագայում վերարտադրողական առողջության հետ կապված խնդիրներ ունեցող բոլոր մեր հայրենակիցների մոտ անցանկալի զարգացումների, մոտակա ու հեռահար կողմնակի ազդեցությունների համար։

Բավական է ապաշնորհ վիճակագրի դեր ստանձնեք։ Խորհուրդ կտայինք զբաղվել բուժառուների նախահիվանդանոցային խնամքը արդյունավետ կազմակերպելու հարցերով, որով կարելի կլիներ բազմաթիվ անգամ կրճատել հոսպիտալացումների թիվը, բայց ակնհայտաբար դա ձեզ չի հետաքրքրում, քանի որ առողջապահության պահպանման առաջնային օղակի` պոլիկլինիկաների և ամբուլատորիաների ողջ ներուժը դուք մոբիլիզացրել եք պատվաստումների վրա։

Խորհուրդ ենք տալիս դադարեցնել անպատասխանատու, անմիտ ու մոլորեցնող մեկնաբանություններով առողջապահության ոլորտի վարկաբեկումը, չեղյալ հայտարարել պատվաստմանն անուղղակի պարտադրող հրամանը։ Դա մարդկանց ազատ կամքի և իրավունքի դաշտում է պատվաստվել, թե ոչ։

Լսեք մասնագետներին, որոնք ամիսներ շարունակ պնդել են դիահերձման արգելքի անհիմն լինելու ու բաց տարածքներում դիմակ կրելու անկարևորության մասին, որոնք ի վերջո մեծ ուշացումներով վերանայվել են։

 Հակահամաճարակային Ալյանս Նախաձեռնություն

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Շուշին՝ «Թյուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաք»

Հաջորդ գրառումը

Լուսանկարչական ցուցահանդես

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Չկայացածները. Հայկ Դեմոյան

14/10/2025
Հրապարակախոսություն

Տի՛կ, ապեր, էլեկտրական ավտոբուսների 250 մլն դոլարն էլ Նիկոլ Փաշինյանը քեզ չի տալու, իզուր տեղն էլ ռեկլամ եղար. Մեսրոպ Մանուկյան

13/10/2025
Հրապարակախոսություն

Ֆրանսիան, իհարկե, երկու տարի անց եղավ Պրահայի հայտնի համաձայնությունների «դռներից» մեկը

12/10/2025
Հրապարակախոսություն

Երևանը մեր երկրի սիրտն է, իսկ Գյումրին՝ հոգին. Վարդան Ղուկասյանի ուղերձը՝ Երևանի տոնին

12/10/2025
Հաջորդ գրառումը

Լուսանկարչական ցուցահանդես

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Արամուս և Զովաշեն համայնքներում 4 մարդու սպանողը տվել է խոստովանական ցուցմունք. Քննչական կոմիտե

14/10/2025

Կոտայքի Արամուս և Զովաշեն համայնքներում 4 մարդու սպանած Թ.Հ.-ն տվել է խոստովանական ցուցմունք. տեղեկանում ենք Քննչական կոմիտեից: «Նրա նկատմամբ հարուցվել...

ԿարդալDetails

Նիկոլի դավադիր ձեռամբ միակողմանի արձակվեցին բոլոր ադրբեջանցիները, ինչի դիմաց Ալիեւը կրկին հայեր գերեվարեց. Արմեն Աշոտյան

14/10/2025

Հայաստանը ցանկանում է ԵԱՀԿ-ն տեսնել որպես ուժեղ և արդյունավետ կազմակերպություն․ Միրզոյան

14/10/2025

ԵԱՀԿ Մինսկի խումբը կլուծարվի ոչ ուշ, քան դեկտեմբերի 1-ը. ԵԱՀԿ նախագահ

14/10/2025

Արարատ Միրզյանը հուսով է, որ Ադրբեջանում պահվող հայ գերիներն ազատ կարձակվեն

14/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական