Սրբուհի Գալյան, դուք հայտարարում էիք, որ արժանի էիք 7-9 միլիոն դրամի պարգևավճարին, որովհետև լավ եք աշխատում։ Քրեակատարողական հիմնարկում առողջական խնդիրներով պայմանավորված` դատապարտյալ է մահանում, և Ձեզ մեղավոր չեք զգում։ Ավելին՝ լրագրողին հաթաթա եք տալիս, կշտամբում, որ ձեզ նման «մանիպուլյատիվ» հարցեր չտա։ Տիկին Գալյան, մարդ չի թունավորվել կամ հրմշտոց եղել, այլ մարդ է մահացել։
Ինչպե՞ս եք լրագրողին հակադարձում. «Եթե փողոցում մարդ մեռնի, դո՛ւք ձեզ մեղավոր համարո՞ւմ եք, թե՞ ոչ»։
Կարո՞ղ է լրագրողը փողոցի «սմատրյաշինա» կամ «պոլոժենեցը»։ ՔՆ-ն Արդարադատության նախարարության կազմում գործող և ենթակա հիմնարկություն է, ի դեպ, որի անմիջական վերադասը ՝ «նայողը», դուք եք, թե՞ «խադավիկի» անտեր գարաժ է, և ով ինչ ուզի, անում է։ Կամ լրագրողը պետք է հրապարակավ հարց բարձրացնի, որ դուք տեղյակ լինեք, թե այդ մարդը վատ է և նրա առողջական վիճակն անհամատեղելի է ազատազրկման հետ։ Ասում եք՝ լավ չեք բարձրաձայնել։ Բա ձեր «Շարաշկինա կանտորայի» ղեկավար հուրի-փերի Ծովինարը ի՞նչ է անում։ Լավ հասկացա, sms-ի է սպասում։ Դուք կամ դրան եք սպասում, կամ պարգևավճարի։
Ձեր ասածից ստացվում է, որ ՔՆ-ն փողոց է, որտեղ ճակատագրի բերումով կարող է մարդ մեռնել, որի մասով դուք և մյուսները պատասխանատվություն չեք կրում։ Ախր խոսքը միայն իրավականի մասին չէ, այլ բարոյական և սոցիալական պատասխանատվության, որը ձեր իշխանությանը խորթ է, և դուք էլ ձեր տեսակով ավելի ու ավելի օտար եք մեզ։
Արեգ Սավգուլյան, «Հայաքվե» ազգային-քաղաքացիական միավորման ներկայացուցիչ





