Երեքշաբթի, Մարտի 31, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Վտանգավոր աքցանն ու պատերազմի տեսիլքը. Հայկ Դեմոյան

31/03/2026
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

2018 թվականին Երևանում բեմադրված «թավշյա հեղափոխություն» կոչված կրկես-խեղկատակությունն իրականացվեց հանրային գիտակցության մանիպուլյացիայի հին ու նոր տեխնոլոգիաների կիրառմամբ: Նման անբարո խաբեությունը իրացնելու և հաջողության հասնելու համար հաշվի էր առնված երկու կարևոր հանգամանք. հանրության զգալի հատվածի արդարացի ու տեղին դժգոհությունը գործող իշխանությունների վարած քաղաքականությունից և երկրորդը` հանրության շրջանում զգալի տեսակարար կշիռ կազմող թերուս, անպատասխանատու և շահամոլ զանգվածի տրամադրությունները, որի համար կարևոր չի, թե ո՞վ և ինչպե՞ս է կառավարում Հայաստանի Հանրապետությունը, ո՞ր երկրի շահերի սպասարկմամբ են զբաղված և արդյո՞ք այդ անձինք չեն վտանգում իր և իր ընտանիքի հետագա գոյությունը:

Անցած ութ տարվա կտրվածքով հետահայաց վերլուծություն կատարելով, կարող ենք պնդել, որ հասարակության շրջանում տակավին կան մարդիկ, ովքեր բնավ չեն ցանկանում խորամուխ լինել, թե ինչպես ու ինչ եղանակներով Նիկոլն ու քպական գործակալական ցանցը խաբեությամբ բերվեց իշխանության և ինչ եղանակներով նրանց դեռ պահում են իշխանության ղեկին` Ադրբեջանի ու Թուրքիայի նախապայմաններն իրագործելու կեղտոտ ու քստմնելի պատվեր-թելադրանքներն իրագործելու համար:

Արդյո՞ք երբ լրանա սրանց հատկացված «քաղաքական» ժամանակը, նրանց մեծ մասը ֆիզիկապես կոչնչացվեն որպես ոչ պիտանի ու քաղաքականապես մաշված մատերալ, դժվար է ասել:

Ներկա պահին քպականների վերարտադրման համար կրկին կիրառվում են հին ու հնամաշ տեխնոլոգիաներ` նախկին բոբո իշխանությունների ռեինկարնացիա և երիտասարդության թիրախավորում: Վարչաբենդի մեղեդիների տակ ամենօրյա սրտիկն էլ ամենևին սիրո խոստովանություն չի: Ամեն առավոտ տարբեր երաժշտության ուղեկցությամբ Նիկոլ Փաշինյանը աքցանավորման եղանակով ծրագրավորում է իր զանգվածին, որի համար ենթագիտակցաբար սիրո սրտիկը պետք է ընկալվի որպես հավատարմություն` աքցանի ներսում գտնվող դեմքին: Սա տեխնոլոգիա, շատ պարզ տեխնոլոգիա:

Հիմա հարց. ինչու՞ Նիկոլը չցանկացավ, կամ ավելի շուտ, ինչու՞ թույլ չտվեցին, որ պատերազմն ավարտվեր 2020 թվականի հոկտեմբերին` հայկական կողմի համար առավել շահեկան դիրքերում: Շատ պարզ պատճառով. քիչ զոհերի ու նվազ տարածքային կորուստների պարագայում Նիկոլն ու ՔՊ-ն շատ քիչ հնարավորություն էին ունենալու վերարտադրվելու և իշխանության ղեկին մնալու համար: Հարկավոր էր որքան հնարավոր է երկար ձգել պատերազմը` մարդկային կորուստների թիվն ավելացնելու և Շուշին հանձնելու վերջնանպատակով, որպեսզի պատերազմի ուրվականը վերածվեր ահարկու մի գործիքի սեփական քաղաքացիներին հենց այդ պատերազմով սպառնալու, ընտրությունների ժամանակ այլընտրանքային կամարտահայտումը բացառելու և, վերջին հաշվով, նման ահաբեկչական մեթոդներով ՀՀ քաղաքացիներին պատանդի կարգավիճակ տալու համար:

Եթե նկատեցիք, Նիկոլի վերջին հայտարարությունները հենց դրա մասին են. գիտակցաբար գնացինք զոհողությունների, բայց շարունակությունը ինչ-որ ինքնիշխանության թեմայով բարբաջանքների շարան է, որի տակ թաքնված է հենց այն, ինչ մասին հիշատակեցի` ինչքան շատ զոհ ու կորուստ, այդքան մեծանում է հնարավորությունը նոր պատերզմի հավանականությունը որպես ահաբեկում կիրառելով՝ նորից մնալ իշխանության ղեկին:

Սա է հենց այն գաղտնիքը, որի համար քպական ողջ անձնակազմի համար նույնիսկ վախենում եմ պատկերացնել, թե հաշվեհարդարի ու ինքնադատաստանի ինչ հեռանկարներ են սպասվում, որոնց համեմատությամբ Մինասյան եղբայրների արդար ցասումը, տղայական ազնիվ պոռթքում կդիտվի:

Հայկ Դեմոյան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Սա կոնկրետ քրեական ահաբեկում է. Արման Թաթոյան

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Սա կոնկրետ քրեական ահաբեկում է. Արման Թաթոյան

31/03/2026
Հրապարակախոսություն

Եթե չկա ծառայողական գործունեություն, ապա ինչի՞ն են «միջամտել» այդ երիտասարդները. Սուրենյանց

31/03/2026
Հրապարակախոսություն

Սրտիկներ ցուցադրող Նիկոլ Փաշինյանն այնքան փոքրոգի է, որ չի խնայում անգամ աշակերտներին

31/03/2026
Հրապարակախոսություն

«Հայաստան» խմբակցության պատգամավորների հետ պատրաստակամություն ենք հայտնել ամեն կերպ աջակցել Մինասյան եղբայրներին. Գեղամ Մանուկյան

31/03/2026
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական