Երկուշաբթի, Հոկտեմբերի 6, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Վերջնախաղ, որը նա տանուլ է տալու. Վլադիմիր Մարտիրոսյան

26/06/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Հրապարակախոսություն, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանը գրում է. «Սկսեմ էսպես, «խելոքներ» նախ հեղաշրջման համար պետք է գոնե նվազագույնը ունենաս իշխանության մի մաս՝ փոքր, մեծ էական չէ: Հեղաշրջումը ներիշխանական պրոցես է և ներիշխանական ազդեցություն՝ մեկին գահընկեց անելու և նրա տեղը զբաղեցնելու կուլմինացիայով: Հասկանալի է, որ« հեղափոխություն» բառը փոխարինել եք հեղաշրջումով, որ ձեր «բազմաէպիտետ հեղափոխության» բրենդինգին չվնասեք, չնայած էլ ուր վնասեք:

«Ահաբեկչություն» բառն էլ լավ կլինի չօգտագործեք, որովհետև ողջ աշխարհն է տեսնում, որ ահաբեկման և շանտաժի բառացի բոլոր՝ վերբալ, տեքստային և հոգեբանական վարժությունները կիրառում եք արդեն շուրջ մեկ ամիս խռոնիկ կերպով և դա որևէ դատարանում կամ որևէ մեկին դրսում ապացուցելու կարիք չկա, նույնիսկ, եթե այդ դատավորը վերջին երկու տխրահռչակներից որևէ մեկն է կամ որևէ դեսպանատան քաղաքական հարցերով խորհրդատուն:

Երկրորդ, հատուկ չեմ անդրադառնալու այն իբր «ապացուցողական բազային», որը կիսաճշմարտությունների և բնականաբար խորը մանիպուլյացիոն մի համախումբ է, որը իշխանությունը ուզում է դարձնել իբր արժանահավատ և փորձում ստիպել կուլ տալ խայծը: Բայց որքան հասկանում եմ իշխանության կողմից վաղուց մշակված, նրբությամբ ձևախեղված և երեկ փաստացի հարմար պահին իրագործման դրված «ՀակաՊլան» մեգաօպերացիայի կիսաճշմարտությունների, ձևախեղումների և մանիպուլյացիաների տակ շատերն են մնացել:

Հասկանալի է, որ գործի էր դրվել ոչ միայն իշխանական քարոզչամեքենան մեզ համար սնանկ ու սովորական դարձած և անվերադարձ ավարտված (конченный) դերակատարներով , այլ նաև կառավարության անդամներից սկսած, ընտանիքի անդամներով շարունակած և նույնիսկ «под прикрытием» աշխատող իրականում ծպտյալ իշխանական, բայց ընդդիմադիր խաղացող դերատարների ողջ ռեսուրսը: ՔՊ-ից և իշխանամերձ շրջապատից միայն չալո շունը չարտահայտվեց և չտվեց որակումներ «Պլանին» և չաշխատեց «ՀակաՊլանի» համար:

Ֆիքսեմ միայն, որ ուժերի գերլարման, քաղաքական նսեմացնող որակումների, արժանապատվությունը նսեմացնող որակումների և իրավական նորմերի շուրջ «մեկ տոննա» խախտումների և կեղծ որակումների շնորհիվ , նրանց հաջողվեց ամբողջ օրը ողջ պետական, ուժային, քարոզչական, կադրային գերշահագործման արդյունքում «նակդաունի» ենթարկել ողջ հակաիշխանական դաշտին:

Նրանք գերկազմակերպված էին և գերկենտրոնացած «ՀակաՊլան» օպերացիայի վրա: Հակառակ դաշտը գերտարալուծված էր, գերտարրանջատված, գերտարերային, գերանկազմակերպ, գերչկենտրոնացած և գերիներցիոն:

Երեկը ավարտվեց ուշ գիշեր: Ողջ օրը մի մեծ ապացուցողական բազա էր, թե ինչու, ինչպես և ինչ հաշվարկներից ելնելով է Փաշինյանը ուժերի գերլարումով, աջ ու ձախ շարժումները չհաշվարկելով, վա բանկ գնալով, ժողովրդավարության և իրավականության մնացորդները առհամարելով գնում խնդիրների լուծմանը: Այդ խնդիրների ծանրությունը նա արդեն փորձում է թոթափել՝ կարգ, ձև, տրամաբանություն, կոռեկտություն, քաղաքական մշակույթի նորմ, կարմիր գիծ խախտելով և վճարվելիք գինը չհաշվելով ՝ նույնիսկ, եթե գինը ԱԱԾ պետ հանելն է:

Նակդաունը մեկ-երկու օրից կանցնի: Բոլորը այդ թվում հակափաշինյանական ֆրոնտը ոտքի կկանգնի, բայց արդյոք բավարար ջանքեր կգործադրի երեկվա ողջ օրից եզրակացություններ և շտկումներ անելու ուղղությամբ, թե իներցիան այլևս միակ հակափաշինյանական գործիքակազմն է. չգիտեմ: Ուզում եմ հուսալ, որ կանի:

P.S.

Մնում եմ նույն կարծիքիս և պնդում, որ Փաշինյանի խառը խփոցին, տարերային և շատ թիրախների հետ միաժամանակյա պատերզմը և ձգտումը բոլորին դարձնել մեկ թիրախ, որ իր գործը հեշտանա կոչվում է վերջնախաղ, որը նա տանուլ է տալու: Բայց տանուլ է տալու միայն մեկ պայմանում, եթե իներցիոն պայքարը նրա դեմ վերածվի ոչ թե միասնականի այլ բազմակենտրոնի, որը X պահերին գոնե կարող է դառնալ միակենտրոն պաշտպանվող և Y պահին հակահարձակման անցնող, ոչ թե անվերջ տրիգերի սպասող և հերթական տրիգերը տանուլ տվող:

P.S.

Իմ իմացած մարդկանցից Բագրատ Սրբազանը ամենաձիգ և ամենապատրաստ եզակիներից մեկն է Հայաստանում, ով պատրաստ է դիմակայել իրեն բաժին ընկած դժվարություններին և մարտահրավերներին անազատության մեջ, որովհետև նա պատրաստ էր և դիմակայում էր ավելի ծանր և խրթին մարտահրավերներին ազատության մեջ»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱԱԾ-ն և մյուս իրավապահ մարմիններն աշխատել են փայլուն, և Հայաստանում նոր հոկտեմբերի 27 տեղի չի ունեցել. Պապոյան

Հաջորդ գրառումը

Մի շարք  թեմաների շուրջ Հայաստանի ու Թուրքիայի դիրքորոշումները բավականին մոտ են. Վահան Կոստանյան

Համանման Հոդվածներ

Միջազգային

Թուրքիան և Ադրբեջանն օկուպացված Քարվաճառում կառուցելու են հողմակայան

06/10/2025
Նորություններ

Շենգավիթի թաղապետը հրաժարական է տվել

06/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Քպ-ն մերժել է Փաշինյանին անվստահություն հայտնելու՝ «Պատիվ ունեմ»-ի նախագիծը

06/10/2025
Իրավունք

Անհետ կորած զինծառայողների հարազտներին՝ Արսեն Ղուկասյանին ու Ապիջան Սարգսյանին, ձերբակալել են

06/10/2025
Հաջորդ գրառումը

Մի շարք  թեմաների շուրջ Հայաստանի ու Թուրքիայի դիրքորոշումները բավականին մոտ են. Վահան Կոստանյան

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Թուրքիան և Ադրբեջանն օկուպացված Քարվաճառում կառուցելու են հողմակայան

06/10/2025

Լեռնային Ղարաբաղն օկուպացրած Ադրբեջանը թուրքական ընկերությունների հետ համատեղ Քարվաճառում իրականացնում է ռազմավարական էներգետիկ նախագիծ։ Էրմենիհաբերի փոխանցմամբ՝ 3100մ բարձրության վրա կառուցվող հողմակայանի...

ԿարդալDetails

Շենգավիթի թաղապետը հրաժարական է տվել

06/10/2025

Քպ-ն մերժել է Փաշինյանին անվստահություն հայտնելու՝ «Պատիվ ունեմ»-ի նախագիծը

06/10/2025

Անհետ կորած զինծառայողների հարազտներին՝ Արսեն Ղուկասյանին ու Ապիջան Սարգսյանին, ձերբակալել են

06/10/2025

Թրամփի գլխավոր նպատակը՝ Նոբելյան մրցանակը «խաղաղության անունից` հանուն պատերազմի»

06/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական