Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Անամոթություն, թե՞ տգիտություն

Քայլիստ երեսփոխան Արման Եղոյանը կրկին աչքի է ընկել իր տգետ մտքերով…Ըստ այս կերպարի, նախ պարզվում է, որ Հայաստանում որևէ մեկը չպետք է քննադատի իրենց դավաճանական իշխանությանը, քանի որ, իբրև թե դրանից օգտվում են Բաքվում…
Ապուշ թեզ է, բայց նիկոլականներն անընդհատ այն առաջ են մղում` չբացահայտելով կոնրկետ օրինակներով իրենց ասածի ճշմարտացիությունը ու փորձում են դրանով փակել ընդդիմության և իրենց քննադատողների բերանը…
Ըստ այս քայլիստի, 1994 թ֊ի զինադադարից հետո մեր առաջին գերիները վերադարձել են հայրենիք 1995 թ֊ին…Սրան կարելի է հիշեցնել, որ նախ այն ժամանակ մենք ՀԱՂԹԱԾ երկիր ենք եղել և մենք ենք եղել թելադրողը, քանի որ բացի գաղթող երկիր լինելուց, մի քանի անգամ ավելի ազերի գերիներ մեզ մոտ են եղել…
Ու հիմա սրա նման տգետը փորձում է սեփական խայտառակված թիմին, որը տարավ Հայաստանը նսեմացնող և նվաստացնող կապիտուլյացիայի ինր֊որ հավասարության նշաններ դնել արցախյան առաջին պատերազմի հետ…Սրանք անամոթ են ու չեն ուզում բացահայտել, որ իրենց կուռք Նիկոլը գերիների հարցը չի կարող լուծել…