Հինգշաբթի, Նոյեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ստեղծված իրավիճակը նոյեմբերի 9-ին ստանձնած պարտականություններն չկատարելու հետևանքն է. Գուրգեն Ներսիսյան

18/08/2023
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արցախի պետնախարար  Գուրգեն Ներսիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ծագած խնդիրների լուծման ուղիները որոշելու համար անչափ կարևոր է բուն խնդրի ճշգրիտ որոշումը: Արցախում ստեղծված իրավիճակը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ կողմերի ստանձնած պարտականություններըն չկատարելու հետևանքն է: Հետևաբար ոչ թե պետք է ընդամենը բարձրաձայնել հումանիտար խնդիրներ  և փորձել փնտրել դրանց լուծման ուղիները, այլ պետք է հասնել եռակողմ հայտարարության կատարմանը:
Արցախցին չպետք է մտածի դեղը կամ մանկական կաթնախառնուրդը կամ սնունդը ԿԽՄԿ միջոցով ստանալու մասին, արցախցին ինչու՞ պիտի հումանիտար խնդիր ունենա, որ քննարկվեն նաև այն լուծելու ինչ որ նոր ճանապարհներ:
Ակնհայտ է, որ Արցախի բնակչությունը հումանիտար ճգնաժամի մեջ է հայտնվել արհեստականորեն,  Ադրբեջանի դիտավորյալ ու կանխամտածված քայլերի հետևանքով, որպեսզի այդ վիճակից դուրս գալու համար առաջարկության դեմքով պարտադրվեն նաև հումանիտար ճանապարհներ` այդ ամենը ներկայացնելով որպես մարդասիրության վեհ դրսևորում: Հետևաբար միջազգային հանրության աջակցությունը պետք է հայցել ոչ թե հումանիտար խնդիրների լուծման հարցում, այլ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, Արդարադատության միջազգային դատարանի 22.02.2023թ. և 06.07.2023թ. որոշումների կատարման, գազի ու էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնելու համար: Այն կատարվելու դեպքում արցախցին ինքնուրույն լուծելու է իր բոլոր հումանիտար խնդիրները և չի լինելու ոչ ԿԽՄԿ աջակցության և ոչ էլ «փրկության» նոր ճանապարհների կարիքը: Իսկ քանի դեռ դա չկա, ստիպված հիմնական խոսույթը հումանիտար վիճակի շուրջ է, զարմանալիորեն դրա մասին են խոսում նույնիսկ եռակողմ հայտարարության կողմերը:

Ի դեպ` փրկության ճանապարհներին ադրբեջանցիների ներկայությունը կամ դրանց մոտ լինելը մեզ համար հումանիտար ճգնաժամ, «անցակետում» հիվանդի արհամարհական  հետազոտություն, բերքահավաք անող տեխնիկայի ռազմական թիրախավորում, ԿԽՄԿ տարբերանշանը կրող մեքենայից Վագիֆ Խաչատրյանի առևանգում, մոլորյալ Ռաշիդ Բեգլարյանի գերեվարում և «խաղաղության» հասնելու Ադրբեջանի իշխանությունների կամքը ցայտում ձևով վերահաստատող այլ հետևանքներ է արժենում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Քաղաքային, քաղաքական, թե՞ քաղաքա«շինական» ընտրություններ

Հաջորդ գրառումը

Քյարամյանի մերձավորներն ազդել են Աշոտյանի գործով վկաների ցուցմունքների վրա. «Ժողովուրդ»

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի «ապաշխարության» մասին շեշտադրումներն ավելի շատ քաղաքական հնարք են, քան՝ ինքնաքննադատություն. վերլուծություն

20/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Երբ բանակն է լռում, խափանվում են նաև պետության գոյատևման վերջին մեխանիզմները. վերլուծություն

20/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե Մեծ Բրիտանիան մեկ օրով դառնար Հայաստան. Վլադիմիր Մարտիրոսյան

19/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ընտրություն՝ Հայաստանում ապրելու հնարավորության մասին

19/11/2025
Հաջորդ գրառումը

Քյարամյանի մերձավորներն ազդել են Աշոտյանի գործով վկաների ցուցմունքների վրա. «Ժողովուրդ»

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական