Երկուշաբթի, Սեպտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Սեպտեմբերի 26-ի հրամանագիրը պետք է չեղարկվի. Հրանտ Մելիք-Շահնազարյան

23/12/2023
- Հրապարակախոսություն, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Եթե եղել է Արցախի Հանրապետությունը լուծարելու հրամանագիր, ուրեմն պետք է լինի նաև այդ թուղթը չեղարկող մեկ այլ հրամանագիր, կամ համապատասխան ուրիշ փաստաթուղթ։ Արցախի իշխանությունները չեն կարող պարզապես կանգնել ու ասել՝ համարեք, թե նման թուղթ չի եղել։ Այդ տրամաբանությանմբ վաղն էլ կարող են ասել՝ համարեք, թե Արցախը չենք կորցրել, Ստեփանակերտում ենք ապրում և այլն. գրել է  քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

«Ես իհարկե հասկանում եմ, որ Սամվել Շահրամանյանի՝ Սեպտեմբերի 26-ի հրամանագրի չեղարկումն այժմ որևէ կերպ չի բարելավելու ո՛չ Արցախի, ո՛չ էլ արցախցիների կացությունը։ Բայց երկու կարևոր հանգամանք կա, որոնք չի կարելի հաշվի չառնել։

Խոսքը նախ վերաբերվում է քաղաքական և իրավական հարթություններում Արցախի ճակատագրին վերաբերող ապագա դիսկուրսներին։ Ադրբեջանի դեմ տեղեկատվական, քարոզչական, իրավական, պատմական և այլ ոլորտներում աշխատած ցանկացած մասնագետ կհաստատի, թե որքան կարևոր են նման փաստաթղթերը այս կամ այն թեզը հաստատելու և/կամ հերքելու համար։ Միթե՞ հասկանալի չէ, որ ապագա այդ բանավեճերում Ադրբեջանն արդեն ունի հղման աղբյուր։ Իսկ մե՞նք։ Ո՞նց ենք ապացուցելու, որ նախ թշնամին հղվում է արդեն գոյություն չունեցող փասթաթղթի վրա և ապա, որ այդ հրամանագիրն էլ ստորագրվել է արցախահայությանն ամբողջությամբ կոտորելու Ադրբեջանի սպառնալիքների ներքո։

Երկրորդ հանգամանքն ավելի կարևոր է։ Այն վերաբերվում է Արցախի համար պայքարելու ազգային նպատակադրումներին։ Այսինքն, եթե այսօր չի չեղարկվում հայտնի հրամանագիրը, դա հերթական ապացույցն է այն բանի, որ ոչ միայն պայքար, այլև պայքարի ցանկություն չկա։ Դա նաև ապացույցն է այն բանի, որ այս հարցում Նիկոլն ու Ալիևն են ճիշտ և ոչ թե բոլոր նրանք, ովքեր համարում են, որ Արցախը մեր Հայրենիքն է ու որ մենք չպետք է հրաժարվենք այն վերականգնելու մեր նպատակներից։

Այնպես որ Արցախի իշխանություններին խորհուրդ եմ տալիս չգնալ կեղտոտ այդ ճանապարհով։ Նրանք դեռ կարող են իրավիճակի շտկմանն ուղղված առաջին քայլերն անել։ Նրանք դեռ կարող են խուսափել Նիկոլի ճակատագրին արժանանալու հեռանկարից։ Ես գիտեմ ու հասկանում եմ, որ խոչընդոտող շատ հանգամանքներ կան։ Որ Ադրբեջանում պահվող գերիներ ունենք։ Որ ներսից էլ մեծ ճնշում կա։ Բայց Հայրենիքը պետք է առաջին տեղում լինի։ Սեպտեմբերի 26-ի հրամանագիրը պետք է չեղարկվի։ Դրա համար ընդամենը մեկ շաբաթ ժամանակ է մնացել»,- գրել է նա։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Կալիգուլա. Մեր Օրեր

Հաջորդ գրառումը

Վատին՝ վա՛տ, լաւին՝ լա՛ւ, սակայն…

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Կա՞ արդյոք կյանք 2026-ից հետո. Վահե Հովհաննիսյան

29/09/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ի՞նչ իմաստ ունի TRIPP-ի գովերգումը, եթե կողմերը սկզբունքային տարաձայնություններ ունեն՝ դրա շահագործման պարամետրերի հետ կապված. Սուրենյանց

28/09/2025
Հրապարակախոսություն

Իշխանական պատգամավորների նախաձեռնած «հունվարի 27-ը» զոհերի հիշատակի օրերը ստվերելու վտանգ է պարունակում

27/09/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Անհաջող դերասանական խաղ. թուրքական հետախուզությունը օգոստոսի 8-ին միջանցք է ձևակերպել

27/09/2025
Հաջորդ գրառումը

Վատին՝ վա՛տ, լաւին՝ լա՛ւ, սակայն...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Required fields are marked *

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

ՊՆ-ն մեր երեխեքին տարել-քցել ա պատերազմի ամենաթեժ կետերը, քաշվել մի կողմ. անունը ՊՆ է, ո՞ւմ են պաշտպանում. Արսեն Ղուկասյան

29/09/2025

Փորձում են ամեն ինչ անել, որ հանդիպումը չլինի։ Ասեցին՝ ԳՇ պետի տեղակալը կգա, վեց հոգու հետ կհանդիպի, լրագրողների հետ զրույցում...

ԿարդալDetails

Անհետ կորած զինծառայողի հորեղբոր ինքնազգացողությունը վատացավ. բողոքի ակցիայի վայր շտապօգնության բրիգադ ժամանեց

29/09/2025

Լարված իրավիճակ ՊՆ-ի մոտ. անհետ կորածների հարազատների բողոքի ակցիայի վայր են բերվել մեծաթիվ ոստիկաններ

29/09/2025

Կա՞ արդյոք կյանք 2026-ից հետո. Վահե Հովհաննիսյան

29/09/2025

Իշխանության ներկայացուցիչները շահարկում են անհասկանալի վենդետայի վարկածը. Մեսրոպ Առաքելյան

29/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական