Հինգշաբթի, Նոյեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Սեյրան Օհանյանի շնորհիվ առաջնագծի ողջ երկայնքով տեղադրվեցին դիտարկման սարքեր․ի՞նչ է պատմում Նաիրի Հոխիկյանը

26/08/2021
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մեդիափորձագետ  Նաիրի Հոխիկյանը գրում է․

ԱԺ-ում «շիշ բռնող» մականունով տղայի վրա շիշ շպրտելն, իհարկե, սխալ էր, մանավանդ երբ դա անում է գեներալը։

Բայց ես ուզում եմ պատմել մի իրականության մասին, որի շնորհիվ հազարավոր հայ զինվորների, այդ թվում այս տեքստը կարդացող շատ ծնողների զավակների կյանքեր փրկվեցին 2016-2020 թվականների ընթացքում։

2016-ի ապրիլյան պատերազմից հետո “Կենտրոն” հեռուստաընկերության եթերում հաղորդում սարքեցի առաջնագծի խնդիրների մասին։ Եթեր գնալուց հետո ինձ զանգեց Արամ Եդիգարյան անունով գիտնական’ նշելով, որ իր ընկերությունը ստեղծել է սահմանային դիտարկման տեսախցիկներ, որոնք միանգամից երեք գործառույթ ունեն’ գիշերային տեսանելիություն, ջերմատեսիլ և հեռադիտակ։ Այդ սարքերը տեղադրվում են առաջնագծից 3-4կմ հետ և կարող են հաջողությամբ դիտարկել թշնամու տեղաշարժը օրվա ցանկացած ժամին և ցանկացած եղանակային պայմաններում։

Արամի ստեղծած սարքը նկարեցինք, հաղորդումը եթեր գնաց 2016-ի մայիսի 20-ին’ ՀՀ ՊՆ-ին կոչ անելով ձեռք բերել այդ սարքերը և փրկել հայ զինվորի կյանքը։

Մայիսի 22-ին ես գործուղվեցի ՌԴ Անապա քաղաք’ նկարահանումների։ Վերադարձին ինձ զանգեց Արամը և հայտնեց, որ իր հետ կապվել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ցանկացել մանրամասներ իմանալ հայկական արտադրության առաջնագծի դիտարկման սարքի մասին։

Արամը հանդիպել էր Սեյրան Օհանյանի հետ։ Թե ինչ էր եղել հետո, պայմանավորվեցի՞ն արդյոք հայկական ընկերությունն ու ՊՆ-ն, թե՞ պետությունը պայմանագիր կնքեց այլ ընկերությունների հետ, չեմ մանրամասնի, բայց ամիսներ անց ՀՀ և Արցախի առաջնագծի մեծ մասում տեղադրվեցին դիտարկման սարքեր’ ապահովագրելով հայ զինվորին թշնամու դիվերսիոն գործողություններից և փրկելով հազարավոր կյանքեր։

Այս դրվագի մասին տեղեկացեք մարդկանց հայհոյելուց առաջ։ Սեյրան Օհանյանի հետ երբևէ ծանոթ չեմ եղել, բայց սեփական փորձով գիտեմ, որ նրա շնորհիվ առաջնագծի ողջ երկայնքով տեղադրվեցին դիտարկման սարքեր, և հայ դիրքապահ զինվորի համար թշնամու յուրաքանչյուր գործողություն դարձավ տեսանելի և վերահսկելի։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հեղափոխությունը հասարակական-քաղաքական համակարգի ամենազազրելի երևույթն է

Հաջորդ գրառումը

Ժողովրդին՝ անարժանապատիվ «էշի տեղ դնելու» նուրբ արվեստը․ Միհրդատ Մադաթյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե Մեծ Բրիտանիան մեկ օրով դառնար Հայաստան. Վլադիմիր Մարտիրոսյան

19/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ընտրություն՝ Հայաստանում ապրելու հնարավորության մասին

19/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի սովորական կեղծ երկընտրանքը՝ «կյանք»՝ ՔՊ-ով կամ «ապոկալիպսիս»՝ առանց ՔՊ-ի. Սուրեն Սուրենյանց

18/11/2025
Հրապարակախոսություն

Հակաեկեղեցական գործողություններն արդարացնելու համար Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունը շահարկվում է Վաղարշապատի ընտրություններում

18/11/2025
Հաջորդ գրառումը

Ժողովրդին՝ անարժանապատիվ «էշի տեղ դնելու» նուրբ արվեստը․ Միհրդատ Մադաթյան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական