«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին ղեկավար Արա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Նիկոլի ու իր սպասարկուների կողմից վերջին շրջանում կատարվող բոլոր քայլերը ունեն 2 նպատակ.
1. Շուտով սպասվող ռազմական բախման ժամանակ ունենալ ամբողջությամբ բարոյալքված ու ջախջախված բանակ,
2. Նորանոր տարածքներ հանձնելուց հետո, պարտությունը բարդել ռուսների և «թալանված», «դավաճաններով» լի բանակի վրա
Ինքը որևէ թուղթ չի ստորագրելու, մոռացեք։ Ինքը նույնիսկ արտահոսքեր է կազմակերպելու «ստորագրվող» թղթից, որպեսզի բարձրացնի բողոքի ալիք։ Արևմուտքին պատերազմ է պետք, ոչ թե խաղաղություն։
2018-ին, սկսված ծրագիրը մոտենում է ավարտին։ Սակայն ավարտը շատ է տարբերվելու նիկոլի պատկերացումներից։
Սաակաշվիլիի այսօրվա վիճակը Նիկոլի ու իր խմբի համար դրախտ է թվալու…»։