Երկուշաբթի, 10 Օգոստոս, 2026

Ավետիք Իշխանյանը եզակի իրավապաշտպաններից էր, որի գործունեությունը մեծ գնահատանքի է արժանի

ՀՀ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցավակցել է Ավետիք Իշխանյանի մահվան կապակցությամբ։

«Խոր ցավով տեղեկացա Ավետիք Իշխանյանի անժամանակ մահվան մասին։ Ավետիք Իշխանյանը եզակի իրավապաշտպաններից էր, որի գործունեությունը մեծ գնահատանքի է արժանի՝ որպես իրականում անվախ, սկզբունքային, պետության համար մտահոգ հասարակական գործչի։

Ցավակցությունս եմ հայտնում Ավետիք Իշխանյանի ընտանիքին, հարազատներին, համախոհներին։


Ռոբերտ Քոչարյան


16.02.2025թ.»