Արցախում սով է … ու ցեղասպանություն։
Ավելի վատ է, քան 1915-ին։
Միջազգային կազմակերպությունների ու դատարանների որոշման վրա Ադրբեջանը թքած ունի։ Խաղաղապահներն էլ ոչինչ չեն կարող անել։ Չեն էլ ուզում։ Պատճառը մեկն է. Փաշինյանը ճանաչել է Արցախն Ադրբեջանի կազմում 2022-ի հոկտեմբերին։ Դրանից հետո Ադրբեջանն ասում է՝ էլ ի՞նչ դատարան, ի՞նչ խաղաղապահ. իմ տարածքն է, ի՞նչ ուզում եմ, անում եմ։
Պիտի հորդորեմ Փաշինյանին, որ մինչ իր հեռանալը, հայտարարի, որ ինչպես և այլ ժողովուրդների պարագայում, Հայաստանը հարգում է ՄԱԿ-ի կանոնադրությունը և ճանաչում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ Սա շատ կարևոր է։ 1-2 տարուց աշխարհի քարտեզը վերաձևակերպվելու է։ Ռուս-ուկրաինական հակամարտության մեջ Ռուսաստանը չի պարտվելու։ Արևմուտքը Ռուսաստանի հետ հաշտվելու է։ Մինչ այդ, պետք է կարողանալ չհայաթափել Արցախը։
Հրանտ Բագրատյան
 
			 
     
			




