Պետք է որ այդ գեներալները սկսեն խոսել, պատմեն ճշմարտությունը, հակառակ դեպքում ամբողջ մեղքը նրանց վզից է կախվելու. Ռոբերտ Քոչարյան

«Ակնհայտ է, որ պարտության ամբողջ մեղքը բարդելու են բանակի վրա: Բանակին այս պատերազմում մենակ են թողել, բայց  պատերազմում է երկիրը, ոչ թե բանակը: Ֆունդամենտալ սխալ որոշումները պատերազմի ժամանակ  ովքե՞ր են կայացրել:

Փորձ է արվում ստեղծել մի ֆոն, որ պարտությունը կոռումպացված, թալանչի գեներալների պատճառով էր: Պետք է որ այդ գեներալները սկսեն խոսել, պատմեն ճշմարտությունը, հակառակ դեպքում ամբողջ մեղքը նրանց վզից է կախվելու:

Կան այլ հարցեր ևս՝ ինչպե՞ս հանձնվեցին Հադրութը, Շուշին: Ջրականից Շուշի,  ոչ մի խրամատ չի փորվել:

Ջաբրայիլից մինչև Շուշի ՝ Հադրութ, Տող, Մեծ թաղեր, Շեխեր, հասել են մինչև Քարինտակ: Այս ամբողջ ճանապարհին բնագիծ չի կառուցվել,  խրամատ չի փորվել: Ես բացատրություն  չունեմ, թե ինչու: Հենց այդ ժամանակ էր, որ Վիտալի Բալասանյանը դիմեց վարչապետին, որ իրեն նշանակեն այդ ուղղութամբ պատասխանատու: Բայց այդպես էլ չնշանակվեց: Այս բոլորը երբ համադրում ես, ենթադրում ես, որ կամ ուղղակի եղել է ապուշության գագաթնակետը, կամ եղել է դավաճանություն: Երկար ժամանակ թեզ էր շրջանառվում, որ  Ալիևը մինչև Շուշին չվերցնի, չի կանգնելու:

Տպավորություն  էր, որ Շուշին վերցնելու երթուղի էին բացում, կամ եթե չէին բացում, չէին էլ փակում: Այստեղ եղել է միտումնավորություն»,- հոկտեմբերի 4-ի ասուլիսի ժամանակ ասել է Ռոբերտ Քոչարյանը: