«Այսօր կարդացի, որ Նիկոլ Փաշինյանն ասել է, թե այսօր Հայաստանի ճանապարհները այնպիսի որակի են, որպիսին չեն եղել անկախությունից ի վեր: Նայելով Երեւանի ճանապարհներին, պետք է եզրակացնել, որ Երեւանն անկախացել է Հայաստանից, եւ քաղաքի փողոցներում սնկի պես աճող փոսերը, այն էլ ընդամենը մի քանի ամիս կամ մեկ տարի առաջ իբրեւ ասֆալտապատված փողոցներում՝ Երեւանի անկախության յուրօրինակ շքերթ են:
Օրինակ, Ջրվեժից Նոր Նորք ճանապարհի այս հատվածը կարող է համարվել այդ յուրօրինակ շքերթի պատվավոր եւ համառ մասնակից»,-գրել է վերլուծաբան Հակոբ Բադալյանը և կից տեղադրել քանդված փողոցի լուսանկարը:





