Երեքշաբթի, Մայիսի 26, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Պետությունը «խաղադրույք» դարձնելու քաղաքականությունը. Սուրեն Սուրենյանց

04/04/2026
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունը՝ կապված հնարավոր տնտեսական ճնշումների դեպքում Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից դուրս գալու «պատասխան քայլի» հետ, բացահայտում է շատ ավելի լուրջ խնդիր՝ պետական քաղաքական մտածողության ճգնաժամ։

Սա մտածողության մոդել է, որտեղ պետությունը դիտարկվում է որպես փորձադաշտ, իսկ արտաքին քաղաքականությունը՝ որպես ռիսկային խաղադրույքների շղթա։ Նախ ստեղծվում է լարվածություն կամ դրա ռիսկ, ապա նույն այդ իրավիճակում հնչեցվում են առավել կոշտ հայտարարություններ՝ ներկայացվելով որպես «պատասխան քայլ»։

Այս մոտեցումը վտանգավոր է հատկապես Հայաստանի նման անվտանգության և տնտեսության առումով խոցելի երկրի համար։ ՀԱՊԿ-ն, անկախ դրա արդյունավետության վերաբերյալ տարբեր գնահատականներից, շարունակում է լինել Հայաստանի անվտանգության համակարգի բաղադրիչ, իսկ ԵԱՏՄ-ը՝ տնտեսական կարևոր հարթակ։ Այս կառույցներից դուրս գալը ծանր հետևանքներով ռազմավարական որոշում է։

Խնդիրը նույնիսկ այդ սցենարի քննարկումը չէ, այլ դրա ներկայացման ձևը։ Երբ նման հարցերը դառնում են հրապարակային հոխորտանքի առարկա, պետությունը սկսում է ընկալվել որպես անկայուն և ոչ կանխատեսելի գործընկեր։ Դա անմիջապես ազդում է ինչպես արտաքին հարաբերությունների, այնպես էլ տնտեսական միջավայրի վրա՝ նվազեցնելով վստահությունը և մեծացնելով ռիսկերը։

Ավելին, այս մոտեցումը հակասում է նույն իշխանության հռչակած «խաղաղության օրակարգին»։ Մի կողմից խոսվում է լարվածության նվազեցման մասին, մյուս կողմից՝ արվում են հայտարարություններ, որոնք կարող են խորացնել հակասությունները և հրահրել տնտեսական հակազդեցություններ։ Սա ցույց է տալիս, որ հռչակված քաղաքական գիծն ու իրական վարքագիծը հաճախ չեն համընկնում։

Առավել մտահոգիչ է, որ նման հայտարարությունները չեն ուղեկցվում որևէ հաշվարկով կամ հստակ բացատրությամբ։ Ինչպե՞ս է Հայաստանը փոխարինելու ԵԱՏՄ շուկաները։ Ինչպե՞ս է ապահովվելու անվտանգությունը ՀԱՊԿ-ից դուրս գալու դեպքում։ Որո՞նք են այլընտրանքային մեխանիզմները։ Այս հարցերը մնում են բաց, ինչը նշանակում է՝ գործ ունենք արկածախնդրության հետ։

Սա նաև քաղաքական պատասխանատվության հարց է։ Երբ պետական բարձրաստիճան պաշտոնյան նման հայտարարություններ է անում՝ առանց դրանց հետևանքների ամբողջական գնահատման, դա ազդում է ոչ միայն արտաքին դերակատարների ընկալումների, այլև ներպետական հանրային դիսկուրսի որակի վրա։

Հասարակությանը փոխանցվում է վտանգավոր մի ուղերձ՝ որ բարդագույն ռազմավարական հարցերը կարելի է ներկայացնել պարզեցված, հուզական ձևակերպումներով։

Արդյունքում ձևավորվում է քաղաքական մշակույթ, որտեղ պատասխանատվությունը զիջում է հոխորտանքին, իսկ հաշվարկված քաղաքականությունը՝ իրավիճակային ռեակցիաներին։

Իշխանությունը չի կարող գործել՝ «խաղադրույք» դնելով սեփական անվտանգության և տնտեսության վրա։ Արտաքին քաղաքականությունը պահանջում է սառնասիրտ հաշվարկ, հետևողականություն և հստակ ռազմավարություն։ Հակառակ դեպքում ցանկացած «կտրուկ քայլ» վերածվում է թուլության և անկայունության ցուցիչի։

Պատահական չէ, որ Փաշինյանի կառավարման տարիները անվտանգային ռիսկերի և միջազգային մեկուսացման իրական սպառնալիքի շրջան են:


Սուրեն Սուրենյանց, քաղաքագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայաստանի տնտեսության կառուցվածքային ցնցում, որի հեղինակը Քպ-ն է և նրա հակաժողովրդական խմբակը. Հրայր Կամենդատյան

Հաջորդ գրառումը

Ճրագալույցի պատարագ՝ Մայր Աթոռում

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Տեսանյութ. Թշնամուն ծառայող ու նրա օրակարգը սպասարկող նման երևույթների խոսքը ոչ թե քննադատություն է, այլ ներքին դատարկության, ատելության ու մարդատյացության արտահոսք

25/05/2026
Հրապարակախոսություն

ՀՀ-ում իրավական ընթացակարգերի քաղաքականացման և ընդդիմության նկատմամբ բռնաճնշումների վերաբերյալ. հայտարարություն

24/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ինչո՞ւ է Հայաստանի մթնոլորտը ռադիկալացվում. Վահե Հովհաննիսյան

24/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

«Ցնցող» նախընտրական մանիպուլյացիա. Ախալքալաք – Կարս երկաթուղի. Կարեն Հեքիմյան

24/05/2026
Հաջորդ գրառումը

Ճրագալույցի պատարագ՝ Մայր Աթոռում

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Ուղիղ. Ճակատագրական հայտարարություն. Սամվել Կարապետյան

25/05/2026

Ընտրություններին ընդառաջ` կառավարության վերջին նիստը, մեր ժողովրդի ապագայի համար ճակատագրական հայտարարությամբ։

ԿարդալDetails
Քաղաքականություն

Հրապարակվել է Հայաստանում իշխանափոխության ՌԴ հատուկ ծառայությունների գաղտնի պլանը

25/05/2026

«Хроника Кавказа» տելեգրամյան ալիքի տրամադրության տակ է հայտնվել ռուսական հատուկ ծառայությունների աշխատակցի կոտրված հեռախոսից արտահոսած գաղտնի փաստաթղթերի բացառիկ փաթեթ, որը մանրամասնում...

ԿարդալDetails
Միջազգային

Փաշինյանը ռիսկի է դիմում «ցավոտ կերպով ընկնել իր հետույքի վրա». Դմիտրի Մեդվեդև

25/05/2026

«Փաշինյանը ռիսկի է դիմում «ցավոտ կերպով ընկնել իր հետույքի վրա»՝ իր երկակի խաղի պատճառով: Փաշինյանը կհեռացվի իշխանությունից, եթե Հայաստանում հասնեն...

ԿարդալDetails
Հրապարակախոսություն

Տեսանյութ. Թշնամուն ծառայող ու նրա օրակարգը սպասարկող նման երևույթների խոսքը ոչ թե քննադատություն է, այլ ներքին դատարկության, ատելության ու մարդատյացության արտահոսք

25/05/2026

Վիլեն Գաբրիելյան կոչված հակահայը թույնով լցված խոսք է հնչեցնում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ։ «Մարդ» ով բարոյական ցածր ու խեղված...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական