Երկուշաբթի, Հոկտեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Պատվաստման գործընթացի թիրախն արդեն երեխաներն են․ Արա Զոհրաբյան

25/10/2021
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Փաստաբանական դպրոցի տնօրեն Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ՊԱՏՎԱՍՏՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԹԻՐԱԽՆ ԱՐԴԵՆ ԵՐԵԽԱՆԵՐՆ ԵՆ

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը 2021թ. հոկտեմբերի 22-ին նշել է, որ Նորվեգիան 620 400 դեղաչափ «Մոդեռնա» ընկերության «Սպայկվաքս» պատվաստանյութ է նվիրել Հայաստանին։

Փորձենք հասկանալ, թե ում համար է այս նվեր ստացած պատվաստանյութը:

Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը հոկտեմբերի 22-ին Ազատություն ռադիոկայանում նշել է՝ «Կոչ եմ անում՝ երբ որ կստանան «Մոդեռնա» պատվաստանյութի նոր խմբաքանակը, փոփոխություն կատարել կարգերում և թույլ տալ, որպեսզի 12 տարեկանից բարձր տարիքի երեխաներն էլ պատվաստվեն, և ես՝ իմ 12 տարեկան աղջկան առաջինը կպատվաստեմ»:

Արսեն Թորոսյանը կոչ է անում փոփոխություն կատարել կարգերում և թույլ տալ, որպեսզի 12 տարեկանից բարձր տարիքի երեխաներն էլ պատվաստվեն: Այս կոչն անում է հոկտեմբերի 22-ին:

Առողջապահության նախարարության կայքում տեղադրված Մոդեռնա պատվաստանյութի կիրառման ուղեցույցը հաստատող նախարարի հրամանն ընդունվել է 2021թ. հոկտեմբերի 5-ին, իսկ հոկտեմբերի 8-ին արդեն փոփոխության է ենթարկվել և 18+ տարիքի շեմն իջեցվել է 12+:

Հրամանի հավելվածի 2-րդ կետում նշված է՝ …պատվաստանյութը նախատեսված է 12 տարեկան և բարձր տարիքի անձանց շրջանում կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումներ իրականացնելու համար:…Այստեղ կա նաև հղում: Հղումը սեղմելիս տանում է մի էջ, որտեղ նշված է Page no longer exists (Էջն այլևս գոյություն չունի):

Մի քանի հարցեր են առաջանում`Արսեն Թորոսյանը չգիտեր, որ առողջապահության նախարարը դեռևս հոկտեմբերի 8-ին Մոդեռնայի կիրառման ուղեցույցում տարիքային շեմն արդեն փոփոխել է և դարձրել է 12+: Այս դեպքում ինչու է այդպիսի առաջարկ անում:

Ինչու է իրավական ակտում դրվում մի հղում, որը գոյություն չունի:

Հիմա անցնենք Մոդեռնային:

Ըստ bmj.com կայքի՝ Շվեդիան, Նորվեգիան և Ֆինլանդիան հոկտեմբերի 7-ին դադարեցրել են Մոդետնայի COVID-19 պատվաստանյութի օգտագործումը հնարավոր հազվագյուտ կողմնակի ազդեցությունների մասին հաղորդագրություններից հետո:

Նույն կայքում նշված է՝ Միոկարդիտը բոլոր ՌՆԹ պատվաստանյութերի հազվադեպ կողմնակի ազդեցությունն է, հատկապես տղաների և երիտասարդ տղամարդկանց մոտ և հիմնականում երկրորդ դոզայից հետո: Տվյալները ցույց են տալիս, որ դա տեղի է ունենում ավելի հաճախ Մոդեռնա պատվաստանյութից հետո:

Տես հղումը՝

https://www.bmj.com/content/375/bmj.n2477…Հիմա տեսնենք https://www.modernatx.com/ կայքն ինչ է ասում Մոդեռնա պատվաստանյութի մասին:

Կայքում նշված է՝ Մոդեռնա COVID-19 պատվաստանյութը հաստատված կամ լիցենզավորված չէ ԱՄՆ Սննդամթերքի և դեղերի վարչության (FDA) կողմից, սակայն թույլատրվել է արտակարգ իրավիճակների օգտագործման համար FDA-ի կողմից՝ Արտակարգ իրավիճակների օգտագործման թույլտվության ներքո (EUA)՝ կանխելու Coronavirus Disease 2019 (COVID‑): 19) 18 տարեկան և բարձր անձանց մոտ օգտագործման համար:

Կլինիկական փորձարկումների ընթացքում 18 տարեկան և ավելի բարձր տարիքի մոտ 15,400 անհատ ստացել է Մոդեռնա COVID-19 պատվաստանյութի առնվազն 1 չափաբաժին : Մոդեռնա COVID-19 պատվաստանյութը դեռ ուսումնասիրվում է կլինիկական փորձարկումներում։

Այսինքն այս պատվաստանյութը դեռևս գտնվում է ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՓՈՒԼՈՒՄ և չի ստացել վերջնական գրանցում իր մայր երկրում՝ ԱՄՆ-ում:

Մոդեռնա պատվաստանյութին վերաբերող այս կայքում էլ են նշված պատվաստանյութի վտանգները, դրանցից են մասնավորապես միոկարդիտը (սրտի մկանների բորբոքում) և պերիկարդիտը (սրտի արտաքին լորձաթաղանթի բորբոքում), որոնք առաջացել են որոշ մարդկանց մոտ, ովքեր ստացել են Մոդեռնա COVID-19 պատվաստանյութը: Այս հիվանդությունները առաջացնում են սրտային անբավարարություն, ընդհուպ մինչև սրտի կանգ:

Եթե ամփոփենք, ապա Նորվեգիայից ստացել ենք նվեր Մոդեռնա պատվաստանյութ, որի հետ կապված բազմաթիվ հարցեր կան:

Ծանոթ անուն կար չէ՞: Նորվեգիա: Այն Նորվեգիան, որը Մոդեռնան նվիրել է մեզ: Այսինքն այսպես է ստացվում Նորվեգիայի տեսակետից մինչև 30 տարեկան երիտասարդներին Մոդեռնան չեն ներարկելու, նվիրում են Հայաստանին, իսկ Հայաստանը ներարկելու է 12 տարեկանից բարձր երեխաներին: Ու մեր առողջապահության նախարարը միանգամից ուղեցույցում փոփոխություն է կատարում:Ժամկետներն էլ են ձեզ մատնում առողջապահության նախարարության ներկայացուցիչներ, հոկտեմբերի 7-ից Մոդեռնան չեն տրամադրելու Նորվեգիայում, հոկտեմբերի 8-ին մեզ մոտ իջեցվում է տարիքային շեմը 12-ի:

Անկեղծ չեմ հասկանում: Դուք մեր երկրի բարեկամները չե՞ք: Այս դեպքում, չպե՞տք է ավելի զգույշ լինեք, հազար անգամ չափեք, նոր մեկը կտրեք:

Մինչև երբ ենք հանդուրժելու սիրելի հայրենակիցներ: Մեզ թվում է, մի կերպ մեր հարցը կլուծեք, ու կավարտվի՞: Ոչ, իրենք անցնելու են երեխաներին: Ինչպես զգուշացնում էինք: Արդեն անցնում են:Պետությունը ոչ թե պատվաստանյութի գովազդով պետք է զբաղվի, այլ օբյեկտիվ տեղեկատվություն տրամադրի:

Վերջում ուզում եմ հիշեցնել, որ Ազատ կամք նախաձեռնությունը դեմ է պատվաստման պարտադրանքին:Առողջ եղեք և պաշտպանեք ձեր երեխաներին»:

Տեսանյութը դիտեք այս հղումով ՝ https://www.facebook.com/100006642580999/videos/402986904699159/?t=1

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Դիմակ չկրող ոստիկանը վարորդին տուգանում է դիմակ չկրելու համար(տեսանյութ)

Հաջորդ գրառումը

ՀՔԾ-ն ներքին համոզմունք ունի՝ Սյունիքի տարածքներն ու ենթակառուցվածքները ադրբեջանցիների հսկողության տակ է հանձնվել ապօրինաբար. Գործի վարույթը կարճելու հիմքեր չեն գտել

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Տի՛կ, ապեր, էլեկտրական ավտոբուսների 250 մլն դոլարն էլ Նիկոլ Փաշինյանը քեզ չի տալու, իզուր տեղն էլ ռեկլամ եղար. Մեսրոպ Մանուկյան

13/10/2025
Հրապարակախոսություն

Ֆրանսիան, իհարկե, երկու տարի անց եղավ Պրահայի հայտնի համաձայնությունների «դռներից» մեկը

12/10/2025
Հրապարակախոսություն

Երևանը մեր երկրի սիրտն է, իսկ Գյումրին՝ հոգին. Վարդան Ղուկասյանի ուղերձը՝ Երևանի տոնին

12/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Նուպարաշէնի Առողջապահական եւ Կենսոլորտային Հարցէն Վեր Եւ Անդին, Կա՛յ Բարոյական Պարտաւորութիւն. Սեւակ Յակոբեան

12/10/2025
Հաջորդ գրառումը

ՀՔԾ-ն ներքին համոզմունք ունի՝ Սյունիքի տարածքներն ու ենթակառուցվածքները ադրբեջանցիների հսկողության տակ է հանձնվել ապօրինաբար. Գործի վարույթը կարճելու հիմքեր չեն գտել

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Սուտը մեռնի՞- 6. Լևոն Զուրաբյան

13/10/2025

ՍՈւՏԸ ՄԵՌՆԻ՞- 6: Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի «Մի րոպե մի բան ասեմ-6»-ին:

ԿարդալDetails

Ոսկին մտնում էր Հայաստան, հետո գնում էր այլ երկիր. դրա ազդեցությունը մեր տնտեսական աճի վրա զրոյական էր. Պապոյան

13/10/2025

Ողջունում եմ Հայաստանում թուրքական ներդրումները. մենք էլ այնտեղ կարող ենք ներդրումներ անել, երբ սահմանը բացվի. Պապոյան

13/10/2025

Ամերիկյան կողմի հետ կքննարկենք «TRIPP»-ի ներդրումային ծրագիրը, նաև ԱՄՆ խոշոր ընկերությունների ներդրումային ծրագրերը Հայաստանում. Պապոյան

13/10/2025

Երևանում փոշու ամենաբարձր կոնցենտրացիաները դիտվել են հոկտեմբերի 9-ին, Նուբարաշենում ծծմբի երկօքսիդի չափը գերազանցվել է 3 անգամ

13/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական