Երկուշաբթի, Հոկտեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Չի՛ կարելի սեփական ժողովրդի մեջ սերմանել խուճապ, անճարության զգացում, հետո ժողովրդին սպառնալ պատերազմով և «մեղա» գալ Ադրբեջանի առաջ

22/03/2024
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արման Թաթոյանը գրում է. «Չի՛ կարելի սեփական ժողովրդի մեջ սերմանել խուճապ ու հուսահատություն, անճարության զգացում, հետո ժողովրդին սպառնալ պատերազմով և «մեղա» գալով Ադրբեջանի առաջ` ապահովել նրանց օգտին «դելիմիտացիա»:

Չի՛ կարելի սահմանի անվտանգությունն առանձնացնել մարդուց: Անվտանգությունն առաջին հերթին մարդու համար է, իսկ մարդն այդ անվտանգությունը ստանում է սեփական պետության երաշխավորած իրավունքների շնորհիվ` արժանապատիվ ու ապահով կյանքից, խմելու ջրից մինչև սեփականության իրավունք ու ազատ տեղաշարժ:

Անվտանգությունն ու մարդկանց իրավունքները հիմնարար են պետական սահմանի որոշման հետ կապված միջազգային գործընթացներում։

Տեսե՛ք Սյունիքի, Վայոց ձորի ու Գեղարքունիքի սահմանային գյուղերում վիճակը` մարդիկ ապրում են առանց տարրական իրավունքների, առանց անվտանգ կյանքի, հողից ու ջրից զրկված:

Եվ հիմա նույն վիճակը ստեղծվելու է Տավուշում։

Սահմանային գյուղերում մարդիկ տանջանքով, մաքառումով ադրբեջանական հանցագործների կրակոցների վտանգի ներքո մշակում են առանց այն էլ ադրբեջանական օկուպացիայի պատճառով սահմանափակ հողերը, որ մի կերպ ընտանիքի եկամուտ վաստակեն, հիմա էլ ադրբեջանական զինված ծառայողները են բերվում Տավուշի գյուղերի մոտ:

Ի՞նչ է նշանակում` «ո՞րն է մեր տարածքը» կամ «կարո՞ղ եք ցույց տալ մեր տարածքը» կամ էլ «ադրբեջանական զորքերի` մեր տարածքից դուրս գալու հարցին պատասխանելու համար պետք է ֆիքսենք՝ որն է մեր տարածքը»:

Ինչպե՞ս կարելի էր երկիրը բերել այս վիճակի. սեփական [և թիմի] հայտարարություններով ամրացնել ադրբեջանական դիրքերն [ընդդեմ Հայաստանի] իրավական-դիվանագիտական հարցերում։

Սեփական պաշտոնի շահերից ելնելով անընդհատ հերքել ադրբեջանական հանցանքները` դրանով նրանց տալ ուժեղանալու հնարավորություն ու հիմա պատերազմի վախերով ստիպել ժողովրդին համակերպվել ադրբեջանական առաջխաղացունների ու իրենց նոր տառապանքների հետ:

Իրար հաջորդող այս սխալների պայմաններում Ադրբեջանն էլ անվերջ կպնդի, որ չի ընդունում սահմանների ձեր «ֆիքսումը»։ Ստացվում է՝ պետք է անվերջ զիջել՝ հետն էլ, որպես արդարացում, հղում անել «պատմական» ինչ-որ «հանրագիտարանների»»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է ոստիկանության աշխատակիցների վայրագ գործողությունները Նարեկ Սամսոնյանի նկատմամբ

Հաջորդ գրառումը

Դե եթե դա խուլիգանություն է, ուրեմն ամբողջ ազգն է խուլիգան

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Այս գարշահոտ Իրական Հայաստանից ոչ պակաս գարշահոտ են լռության հաճախականության վրա նստածակադեմիականները, պատմաբանները

25/10/2025
Հրապարակախոսություն

Իշխանությունը փորձելու է ստանալ իր պայմանները՝ ցանկացած մեթոդով և արտաքին աջակցմամբ

24/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Արդյոք Հայաստանի ժողովուրդը վերջապես կարթնանա՞, երբ Փաշինյանը հրամայի ձերբակալել Կաթողիկոսին. Հարութ Սասունյան

22/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Բոլորս ականատես եղանք Գյումրիում նկարահանված, հավանաբար, Միքայել Սրբազան, Բագրատ Սրբազան, Մանվել Գրիգորյան -2 օպերացիային

20/10/2025
Հաջորդ գրառումը

Դե եթե դա խուլիգանություն է, ուրեմն ամբողջ ազգն է խուլիգան

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Եղանակը կտաքանա

27/10/2025

Երևանում հոկտեմբերի 27-ի ցերեկը, 28-ին, 30-31-ին, նոյեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 29-ի ցերեկը, 30-ի գիշերը սպասվում է...

ԿարդալDetails

Եթե պետական բյուջեն ինչ-որ բան չի արել, նշանակում է՝ մենք տասնամյակներով մեր թթվասերը գնելիս ՀԴՄ չենք վերցրել. Փաշինյան

27/10/2025

Հայաստանում համաներման ծրագիր չկա. արդարադատության նախարար

27/10/2025

Ոչ ոք եկեղեցու գործերին չի միջամտում. Սրբուհի Գալյան

27/10/2025

Սրբուհի Գալյանն անընդունելի է համարում հոգևորականների անձնական կյանքին վերաբերող տեսանյութերի տարածումը

27/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական