Այս միջադեպի հետ կապված առավոտվանից տարբեր տեղեկություններ են գալիս.«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, անվտանգության հարցերով փորձագետ Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքի իր էջում գրում է Սյունիքի մարտական հենակետում այսօր տեղի ունեցած միջադեպի մասին։
«Չեմ հասկանում, ի՞նչ է կատարվում։ 3 զոհ մեկ հենակետում ու դեռ հանգամանքներ ե՞ն պարզվում։
Այս միջադեպի հետ կապված առավոտվանից տարբեր տեղեկություններ են գալիս, հորդորում եմ համապատասխան կառույցներին, որպեսզի հնարավորինս արագ, դեպքի մանրամասների վերաբերյալ տեղեկատվություն փոխանցեն»։
Քիչ առաջ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց, որ օգոստոսի 19-ին, ժամը 02։15-ի սահմաններում, հանրապետության հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում գտնվող մարտական հենակետում հայտնաբերվել են շարքայիններ, 2002թ. ծնված Մուրադ Աշոտի Մուրադյանի, 2002 թ. ծնված Լևոն Ռաֆաելի Հարությունյանի, և 2002թ. ծնված Գոռ Արտակի Սահակյանի դիերը՝ հրազենային վիրավորումներով։