ԱԺ փոխնախագահ, Թուրքիայում Հայաստանի բանագնաց Ռուբեն Ռուբինյանը գրառում է արել Գյուրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին ձերբակալման «պատճառների» մասին և ոչ միայն.
6 ամիս և 1 օր: Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի` ուղիղ այսքան պահանջվեց, որպեսզի սա վերադառնա կաշառակերության իր սիրած գործին ու բռնվի:
Սրա համար քաղաքական պատասխանատվություն են կրում իրեն քաղաքապետ դարձնողները` Քոչարյանը, Սարգսյանը, Վանեցյանը, Դաշնակցությունը և մյուսները: Պատասխանատու է նաև օրհնողը` Կտրիճ Ներսիսյանը` յուր իշխանազավթում տենչացող արքեպիսկոպոսներով:
Ու սա 2026 թվականին ուզում են կրկնել համապետական մասշտաբով, որ հետ գան ու վերսկսեն իրենց թալանը:
Թույլ չե´նք տալու:
***
Ռուբինյանն անընդհատ մեղադրական, վիրավորանք, պիտակավորումներ պարունակող, նախաքննությանն ուղղորդող գրառումներ է անում։
Ավելի վաղ նա գրել է.
Տեսնենք առաջինը ով քաղբանտարկյալ կանվանի կոռուպցիոներ սրիկային: Կամ ով առաջինը կօրհնի:
Մի տարի էլ չեք կարողանում դիմանալ, գողե´ր: