Երկուշաբթի, Հոկտեմբերի 6, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ու մի զարմացեք, որ մարդիկ սկսում են մտածել, որ տակը ուրիշ բան կա. Արմեն Աշոտյան

24/06/2025
- Հրապարակախոսություն, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երկրում մոլեգնող բրոունյան շարժման ֆոնին, կապված եկեղեցու դեմ շարունակվող եղկելի արշավի, Սամվել Կարապետյանի դեմ անբարո քաղաքական հետապնդումների, Նիկոլի` Թուրքիա կատարած «ուխտագնացության» և Իրանի դեմ սանձազերծված պատերազմի հետ, քաղաքական օրակարգում իր տեղը զբաղեցրած իմպիչմենտի թեմայի շուրջ քննարկումները նոր երանգներ են ստանում։

Նիկոլին օր առաջ պաշտոնազրկելու հարցի արդիականությունը հրապարակավ չվիճարկելով՝ ընդդիմադիր դաշտի մեր խորհրդարանական գործընկերները, սակայն, առիթը բաց չեն թողնում անգամ այս վիճակում մեր հասցեին խայթոցներ արձակելու՝ շարունակելով պառակտող միջավայր կերտել հականիկոլական ճամբարում և ջլատել ընդդիմադիր, առանց այդ էլ՝ տրոհված ուժերը։

Փորձելով խուսափել բուն խնդրի՝ Նիկոլին հեռացնելու հրամայականի, քննարկումներից և իմպիչմենտը տորպեդահարելու իրենց բուն պատճառների ազնիվ հանրայնացումից, մեր գործընկերները իրենց հարցազրույցներում շեշտադրում են անում երկրորդական, տեխնիկական, արարողակարգային հարցերի վրա՝ երբեմն բացահայտ դիմելով ակնբախ սոփեստությանը։

Ստորև անդրադառնամ նրանց հիմնական «արգումենտներին».

1.«Տեսա՞ք, որ իմպիչմենտն ի սկզբանե հենց հանրապետականների պլանն էր»: Մի կողմ եմ դնում եմ, որ անգամ ժամանակագրական առումով դա այդպես չէ։ Դիցուք, իրենք ճիշտ են և Հանրապետականն է իմպիչմենտի գործընթաց նախաձեռնելու գաղափարի «քավորը»։ Ու ի՞նչ։ Վա՞տ բան ենք առաջարկում։ Նիկոլի դեմ չէ՞։ Իշխանափոխությանը միտված չէ՞։ Սահմանադրական չէ՞։ Թե՞, ինչպես դուք եք սիրում ասել, բոլոր նախորդ նախաձեռնությունները «ձերն» էին, ու հիմա պրիմիտիվ քաղաքական խանդի տեսարաններ եք սարքում ու խոչընդոտում գործընթացը։

2. Ասում են` «Հանրապետականները ազնիվ չեն, բանակցությունների ընթացքում հրապարակեցին իրենց ստորագրությունները»։ Այստեղ էլ մեր գործընկերները, մեղմ ասած, խորամանկում են։ Որովհետև իրականում նեղվել են ոչ թե մեր պատգամավորների կողմից 6՝ իրական իմպիչմենտի համար հավաքած ստորագրություն հընթացս հանրայնացնելու փաստից, այլ այն հանգամանքից, որ իրենք ուզում էին առաջինը հրապարակել իրենց ни о чём ստորագրացանկը և այդպիսով ավելի խորը մոլորության մեջ գցել առանց այդ էլ ներընդդիմադիր գզվռտոցից գլուխ չհանող հանրությանը։

3. Ասում են` «Իմպիչմենտի գիրծընթացը մեր դեմ է, ոչ թե Նիկոլի»։ Սա, երևի, բոլոր հնչեցվող սոփեստությունների գլուխգործոցն է։ Թե ինչպե՞ս է առկա բաց խաղի պարագայում Նիկոլին անվստահություն հայտնելու գործընթացը հարվածում մեր գործընկերներին, կարող են կռահել միայն սկանդինավյան դիցարանի աստվածները։

Մենք ի՞նչ մեղք ունենք, որ դուք երկրորդ նախագահին առաջադրել չեք ուզում, իսկ ձեր շարքերում առկա 2-3 շատ ուժեղ թեկնածուներից որևէ մեկին առաջ բերելը, երբ Ռոբերտ Քոչարյանը չի առաջադրվում, ձեզ համար մահացու մեղքերի շարքից է։

4. Ասում են` «Մեզ հստակ ծրագիր չեն ներկայացրել»։ Սա ասելով, մեր գործընկերները միանգամից անցնում են Հայրենիքի փրկության շարժման (ՀՓՇ) և «Դիմադրության» շարժման հետ իրականությանը չհամապատասխանող զուգահեռներին։ Չեմ ուզում սխալ հասկացվել, ուստի այս ձևաչափով շատ չեմ խորանա, բայց մի բան պարզ է. նախորդ շարժումները հաջողությամբ չպսակվեցին, ուստի, որևէ մեկին ձախողումների մեջ չմեղադրելով, «մենք ծրագիր ունեինք, իսկ դուք չունեք» թեզը ընկերաբար խորհուրդ կտամ չորացնել, ծալել ու դնել մի շատ հեռավոր դարակում։

5. Ասում են` «ՔՊ-կանները չեն միանա իմպիչմենտին»։ Եթե նախորդ թեզերը բացարձակ անհիմն էին, ապա այս դեպքում խոսք է գնում հավանականության և հնարավորությունների մասին, որոնց շուրջ կարող է բացվել տարաբնույթ սպեկուլյացիաների լայն դաշտ։ Սակայն անհերքելի է այն փաստը, որ նույն նոյեմբերի 9-ից հետո ՔՊ-ն լքած մի շարք պատգամավորներ եղան, որոնցից մեկը, օրինակ, շատ ակտիվ և տեսանելի աշխատանք է կատարում հենց «Հայաստան» դաշինքում՝ այս պահին դառնալով այդ խմբակցության թիվ մեկ կին գործիչը։ Ուստի, հավանական է, որ հանրային ճնշման և սպառնացող նոր ֆորս-մաժորների պարագայում իմպիչմենտը կարող է «Դամասկոսի ճամփա» բացել նաև այլ, այս պահին իշխանական պատգամավորների համար։

Ու մի զարմացեք, որ այսքանից հետո մարդիկ չեն հասկանում, թե իրականում ինչո՞ւ մի ընդդիմադիր խմբակցությունը փաստացի չի միանում մյուսի հականիկոլական նախաձեռնությանը, մանավանդ, որ նախաձեռնող Հանրապետականը հայտարարել է, որ իր վրա է վերցնում գործընթացի քաղաքական պատասաանատվությունը։

Ու մի զարմացեք, որ մարդիկ սկսում են մտածել, որ տակը ուրիշ բան կա, որ իրենց հետ ազնիվ չեն։ Ես, իհարկե, կարող եմ կռահել, թե չստորագրելու տակն իրականում ինչ կա։

Բայց այդ մասին դեռ չեմ գրի՝ շարունակելով վայելել իրականությունը քողարկելուն ուղղված հերթական անկեղծ հարցազրույցների շարքը։

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ

ՀՀԿ փոխնախագահ

«Ձորաղբյուր» ՏԿՀ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հանդիսատեսը սուլում է Փաշինյանին, գիտի նրա որակը, տեսել է խաղը և պահանջում է դուրս գալ դաշտից

Հաջորդ գրառումը

Մահացել է Գուժ Մանուկյանը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Թրամփի գլխավոր նպատակը՝ Նոբելյան մրցանակը «խաղաղության անունից` հանուն պատերազմի»

06/10/2025
Նորություններ

Իրանում գազի ու նավթի նոր հանքավայրեր են հայտնաբերվել

06/10/2025
Նորություններ

Շնորհավորում եմ՝ դուք ձեր գործունեությամբ կարողացել եք կոնսենսուս ապահովվել. բոլորը համակարծիք են՝ Փաշինյանը պետք է հեռանա. Մամիջանյանը՝ ՔՊ-ականին

06/10/2025
Միջազգային

«Մակրոնը պետք է հեռանա». վարչապետից հետո էլի հրաժարականներ կլինեն

06/10/2025
Հաջորդ գրառումը

Մահացել է Գուժ Մանուկյանը

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Թրամփի գլխավոր նպատակը՝ Նոբելյան մրցանակը «խաղաղության անունից` հանուն պատերազմի»

06/10/2025

2025 թվականի Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկրի հայտարարումից առաջ թեկնածուների ցուցակին ավելացել է ռեկորդային 338 թեկնածու (244 անհատ և 94 կազմակերպություն),...

ԿարդալDetails

Իրանում գազի ու նավթի նոր հանքավայրեր են հայտնաբերվել

06/10/2025

Շնորհավորում եմ՝ դուք ձեր գործունեությամբ կարողացել եք կոնսենսուս ապահովվել. բոլորը համակարծիք են՝ Փաշինյանը պետք է հեռանա. Մամիջանյանը՝ ՔՊ-ականին

06/10/2025

«Մակրոնը պետք է հեռանա». վարչապետից հետո էլի հրաժարականներ կլինեն

06/10/2025

Կլիմայական ճգնաժամը ստիպում է Իրանին տեղափոխել իր մայրաքաղաքը

06/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական