Ուրբաթ, Մայիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Տեսաուղերձ՝ «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» գիտաժողովի մասնակիցներին

24/02/2023
- Հրապարակախոսություն, Տեսադարան
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Յարգելի եւ թանկագին հայրենակիցներ՝

Թոյլ տուէք առաջին հերթին ձեզ ողջունել հեռաւոր Գանատայի Մոնթրէալ քաղաքէն, եւ սրտանց շնորհաւորել, պատկառելի մասնակիցներով ձեր կազմակերպած այս գիտաժողովը:

Արդարեւ, նկատի առած, 1988-ին Արցախի շարժման սկսած օրերէն ի վեր մինչեւ այսօր՝ 35 անցնող տարիներուն ամբողջ պատմութիւնը, ես եւս բուռն հաւատացողներէն մէկն եմ թէ, Արցախի Հանրապետութեան անկախութեան ճանաչման հարցի հետապնդումը, մեր այսօրուան հարցերուն հարցն է անկասկած:

Այսինքն բոլոր միւս Արցախի խնդիրներու ծիրին մէջ, ան կեդրոնական բանալի հարցն է:

Արդարեւ, նոյնիսկ երբ Լաչինի անցքը յուսանք շուտով բացուի, գիտենք թէ Արցախի ճակատագիրը պիտի տակաւին գտնուի անդունդի եզրին:

Գիտենք նաեւ թէ Արցախը 1991-ին՝ այդ օրերու բոլոր օրէնքները յարգելով, եւ նախատեսուած հանրաքուէն օրինական կերպով կատարած ըլլալով, իր անկախութիւնը հռչակած է օրինաւորապէս, արդէն իսկ 1991 Դեկտեմբերի 10-ին:

Անկէ ետք, ան պէտք էր առաջնահերթ կարեւորութիւն տուած ըլլար, ամէն առիթով, իր անկախ երկիր ըլլալու հանգամանքին՝ եւ անոր պաշտպան կենար:

Մանաւանդ 1994-ի զինադադարէն սկսեալ, միջազգային բոլոր բանակցութեանց կամ ելոյթներուն առիթով, Արցախը եւ Հայաստանը պէտք էին օրակարգերու անսակարկելի տուեալներէն մէկը դարձուցած ըլլային Արցախի անկախութեան հանգամանքը:

Այսօր, 32 տարիներու բացթողումէն ետք, գուցէ այլեւս դժուար ըլլայ վերակենդանացնել՝ թէեւ պատմականօրէն անժխտելի՝ սակայն դժբախտաբար մոռացութեան մէջ թաղուած այս իրականութիւնը:

Սակայն յանկարծ այսօր՝ նոյն ինքը Լաչինի փակման իբրեւ անսպասելի՝ սակայն նպաստաւոր հետեւանք, նոր եւ նոյնքան ոյժեղ անժխտելի տուեալներ ստեղծուած են, Արցախի անկախութեան ճանաչման հարցը արծարծելու, եւ նպաստաւոր որոշում հայցելու համար, Միջազգային Արդարութեան դատարանին կողմէ:

Արդարեւ անցնող երկու ամիսներուն ընթացքին, նոյն ինքը Ալիեւը, համարեա աշխատեցաւ մեր օգտին, փաստելու համար թէ նկատի առած մարդկային իրաւունքներու նոյնիսկ տարրական պահանջները, Արցախը այլեւս երբեւիցէ չի կրնար մաս կազմել Ատրպէյճանի Հանրապետութեան:

2008 թուին անկախացած, եւ 2010-ին Միջազգային Դատարանին զօրավիգին արժանացած Քօսօվօ-ին պարագան՝ Արցախին իր կատարեալ նմանութեամբ, անժխտելի նախընթաց մըն է անկասկած, որուն պէտք է որ անայլայլ կառչինք, Միջազգային Դատարանին առջեւ մեր փաստարկումներուն ընթացքին:

Թանկագին հայրենակիցներ, պատկառելի այս ժողովին մասնակցող հեղինակաւոր անձնաւորութեանց՝ այս բոլորին մասին, քաղաքական թէ իրաւագիտական նոր տուեալներ հայթայթելու յաւակնութիւնը չունիմ, բնականաբար:

Իմս հիմնուած է յստակ, ուղիղ տրամաբանութեան՝ եւ նախադէպերու հայթայթած անշրջանցելի տոկուն յենարանին վրայ:

Նաեւ իրազեկ ենք անշուշտ, թէ Արցախը եւ Հայաստանը այսօր կը գտնուին ուշադիր եւ գերզգայուն դիրքի վրայ, չգրգռելու եւ նոր յարձակումներու պատրուակ չհայթայթելու համար թշնամի դրացիներուն:

Այս կապակցութեամբ սակայն, տեսակէտս է թէ անցնող ամիսները պատեհութիւնը տուին որպէսզի Արցախին պարտադրուած անմարդկային պայմանները լայնօրէն բացայայտուին միջազգային հարթակներուն վրայ: Առաւել, բնութեան այսօրերուն ստեղծած աղէտալի վիճակը այդ շրջանին մէջ, Ատրպէյճանը զսպուած պահելու լաւագոյն հաւաստիքներ են վստահաբար:

Այս բոլորով հանդերձ կը գիտակցինք թէ Արցախի անկախութեան ճանաչման աշխատանքներուն ձեռնարկելը կ’ենթադրէ մեծ եւ դժուարին՝ իրաւագիտական, դիւանագիտական եւ հանրային կարծիք ստեղծելու, մասնագիտական աշխատանք: Հետեւաբար Արցախի եւ Հայաստանի Հանրապետութիւնները եւ Սփիւռքը պարտին անմիջապէս ձեռնարկել գործակցական լրջագոյն աշխատանքի:

Խորապէս համոզուած եմ թէ որքան որ Սփիւռքին կը պակսի օրկանական կազմակերպուած կառոյց մը, պիտի ան անպայմանօրէն իր առաւելագոյն գործակցութիւնը բերէ այս գոյութենական աշխատանքին:

Ես եւ իմ պատկանած կազմակերպութիւններս՝ Թէքէեան Մշակութային Միութիւնը եւ Աւանդապահ Ռամկավար Ազատական Կուսակցութիւնը, վստահ եմ թէ պիտի ընեն իրենց կարելին, մանաւանդ, այս աշխատանքին տրամադրելով իրենց անգլիատառ եւ հայերէն բաւականին տարածուած եւ հեղինակաւոր մամուլը:

Գլխաւորը, սակայն, Արցախի եւ Հայաստանի այս առնչութեամբ առնելիք քայլերն են անկասկած, եւ այս գիտաժողովը հրաշալի դեր կրնայ կատարել այդ նպատակին համար:

Յաջողութիւն Ձեզ սիրելի հայրենակիցներ:

Դոկտ. Արշաւիր Կէօնճեան

Մոնթրէալ, Գանատա

24 Փետրուար 2023

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արևմուտքի՝ Ռուսաստանին ուղղված պատժամիջոցներին զուգահեռ՝ Ուկրաինան կստանա լրացուցիչ 2 միլիարդ դոլար օգնություն

Հաջորդ գրառումը

Արցախից ևս 9 բուժառու է տեղափոխվել Հայաստան

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

…կամ խանգարման հիվանդությունը այնքան է առաջադիմել, որ դուրս է գալիս բժիշկների և շրջապատի վերահսկողությունից

09/05/2025
Տեսադարան

Շուշին հանձնեցին. Շուշին այսօրվա իշխանության ձեռքի գործն էր. Իգոր Սարգսյան

09/05/2025
Տեսադարան

Ինձ սպառնում է 5 տարվա կալանք,  իսկ կոռուպցիոներն իր համար ֆռֆռում ա. Մեսրոպ Մանուկայն

08/05/2025
Տեսադարան

Նոր Նորքի թաղապետին Ավինյանն աշխատանքից չի հանել, որովհետև նրան շանտաժ են արել. Արթուր Չախոյան

08/05/2025
Հաջորդ գրառումը

Արցախից ևս 9 բուժառու է տեղափոխվել Հայաստան

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Միջազգային

Մոսկվայի Կարմիր հրապարակում մեկնարկել է Մեծ հաղթանակի 80-ամյակին նվիրված հոբելյանական հանդիսությունը

09/05/2025

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հաղթանակի շքերթում ելույթ է ունեցել մոտ 10 րոպե. հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Ռուսաստանի առաջնորդը շնորհավորել է...

ԿարդալDetails

Շուշիի ազատագրման տարեդարձը մսխված է, սակայն ոչինչ անվերադարձ կորսված չէ. Սերժ Սարգսյան

09/05/2025

Գյումրիում բերման է ենթարկվել հետաքննիչ լրագրող Լիլիթ Աղեկյանը. (տեսանյութ)

09/05/2025

Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում ենք մայիսյան փառապանծ եռատոնի առթիվ. «Հայաքվե»

09/05/2025

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ

09/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական