Երեքշաբթի, Հուլիսի 14, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ու՞ր են գնում Արարատ Միրզոյանն ու Ռուբեն Ռուբինյանը

02/02/2022
- Հրապարակախոսություն

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Այսօր Երևանում ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը ոչ պաշտոնապես հաստատել է, որ Ռուբեն Ռուբինյանի հետ կմեկնի Անթալիա։ Թուրքական զբոսաշրջային այդ քաղաքում երկրորդ տարին է, որ կայանալու է, պայմանական ասենք, միջազգային համաժողով։ Պայմանական միջազգային, քանի որ մասնակիցների ճնշող մեծամասնությունը թուրքալեզու պետությունների ներկայացուցիչ է։ Նախորդ տարի, իհարկե, մասնակցում էին դիվանագետներ, պետական գործիչներ Լատինական Ամերիկայից, Աֆրիկայից, մեկ-երկու պաշտոնաթողներ Եվրոպայից ու ամենաբարձրաստիճանը՝ Իրանի արտաքին գործերի նախարարն էր։ Բայց էրդողանյան մեծապետական միջազգային համաժողովն այդպես էլ 2021-ին տեղի չունեցավ։ Եվրոպացիներն արհամարհեցին։ Ռուսաստանն էլ կտրուկ բոյկոտեց։ Չէ՞ որ դրան մասնակցում էին Ղրիմի թաթարների ներկայացուցիչները, որոնք հայտնի հակառուս պանթուրքիստներ էին. օրինակ՝ Մուստաֆա Ջեմիլեւը։
Ու՞ր են գնում Արարատ Միրզոյանն ու Ռուբեն Ռուբինյանը։ Ո՞վ է նրանց խորհուրդ տվել մասնակցել թուրքական նախագծին։ Մնում է անհայտ։ Թերեւս Ժիրայր Լիպարիտյա՞նը, որին անցած տարի կարելի էր «հպարտ մենության» մեջ հանդիպել Անթալիայում։
Ի՞նչ պետք է անի Արարատ Միրզոյանը։ Ոչինչ, բացի թուրքական արտաքին քարոզչության համար գործիք դառնալուց։ Հայկական պատվիրակներն այդ ամենում մթնոլորտ չեն ստեղծելու, բայց դառնալու են թուրքական արտաքին քարոզչության համար լավ խաղալիք, թե տեսեք՝ հայերն էլ են եկել, ամեն ինչ կարգին է։
2020 թվականի պատերազմում Արցախի դեմ ահաբեկիչներ մատակարարող կո՞ղմ են եղել։ Երբեք։ Որ լինեին, որ պարտերազմին ակտիվ դերակատար լինեին, հաստատ արժանապատվություն ունեցող երկիրը չէր մասնակցի Անթալիայի ֆորումին։
Բայց Արարատ Միրզոյանն ու Ռուբեն Ռուբինյանը կարող են ավելի վտանգավոր ծուղակում հայտնվել։ Հանկարծ միջանքներից մեկում նրանց մոտենա նախորդ տարվա ֆորումին մասնակից Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր, իրեն Արցախի ադրբեջանական համայնքի ղեկավար եւ իբր Ստեփանակերտից պատգամավոր ընտրված հայտաարրող Թուրալ Գենջալիեւը։ Ո՞վ է դրա քարոզչական հարվածին դիմագրավելու։ Հույներին ո՞վ է բացատրություն տալու, որ Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ հատվածի արտգործնախարարի հետ մի սեղանի շուրջ են նստելու։ Սրանց պատասխանները ջուր չտեսած բոբիկացած հայ պաշտոնյաները չունեն վստահաբար։ Բայց նրանք հիմա հայ-թուրքական հարաբերություններում լիարժեք կողմ չեն, այլ՝ կատարողներ։

Նախորդ գրառումը

Կութեցիները չգիտեն՝ գարնան ինչ են անելու. Պետությունը որեւէ փոխհատուցում չի տվել կութեցիներին, որոնց անասուններին ադրբեջանցիները հափշտակել էին

Հաջորդ գրառումը

Օպերացիան կավարտվի հետևալ բանաձևով. «չկա որևէ դատավոր, որ չկատարի իմ ցանկությունը». Ղազինյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

«Չէ, ընկեր ջան, նա ձեր Փաշինյանը չէ, նա մե՛ր Փաշինյանն է». թուրք քաղաքագետի արձագանքը . Նաիրի Հոխիկյան

08/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Վերոնիկա Զոնաբենդի հայտարարությունը

08/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Տոտալիտարիզմի հոգեբանական գրավչությունը. Վահե Հովհաննիսյան

08/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը, Էրդողանն ու Ալիևը դժգոհ են Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից. Հարութ Սասունյան

08/07/2026
Հաջորդ գրառումը

Օպերացիան կավարտվի հետևալ բանաձևով. «չկա որևէ դատավոր, որ չկատարի իմ ցանկությունը». Ղազինյան

Լրահոս

Արդյո՞ք ժամանակակից Ադրբեջանը կարող էր գոյություն ունենալ առանց ռուսական և խորհրդային արդիականացման. Վահե Դավթյան

14/07/2026

Շուշիի մեդիաֆորումին Ադրբեջանի նախագահ Ալիևը կրկին անդրադարձել է XIX–XX դարերի «գաղութային ժառանգությանը»՝ մեղադրելով ԽՍՀՄ-ին հանրապետության ռեսուրսների, մասնավորապես՝ նավթային հարստության շահագործման...

ԿԸՀ նախագահի մամլո խոսնակն աշխատանքից ազատման դիմում է գրել

14/07/2026

Սեդա Ղուկասյանը հուլիսի 15-ից չի կատարելու ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղարի գործառույթները։ Նա այդ մասին հրապարակում է արել. «Տեղեկացնում եմ, որ...

Վրաստանը դանդաղեցնում է բեռնատար տրանսպորտի թողունակությունը «Վերին Լարս» անցակետով

14/07/2026

Ռուսաստանից դուրս գալու ուղղությամբ չեզոք գոտում տրանսպորտային միջոցների զգալի կուտակում է նկատվում «Վերին Լարս» անցակետով.  հայտնել են Ռուսաստանի դաշնային մաքսային ծառայությունից։...

Երբ Փաշինյանն ասում է՝ կա՞ մի դատավոր, որ իմ ասածները չանի, սա ցույց է տալիս՝ գտնվում ենք բռնատիրական պետությունում. քաղաքագետ

14/07/2026

Ձախողումներն ուրիշ երկրում կբերեին նրան, որ կառավարող ուժը կհեռանար՝ ներողություն խնդրելով և ասելով , որ չկարողացավ անհրաժեշտն անել։ ՔՊ-ն ու...

Եվրոպական միությունը տարեկան 128 միլիարդ եվրո է կորցնում ԱԱՀ-ի հետ կապված խարդախությունների պատճառով. Օնդրեյ Կնոտեկ

14/07/2026

Գիտեի՞ք, որ Եվրոպական միությունը տարեկան 128 միլիարդ եվրո է կորցնում ԱԱՀ-ի հետ կապված խարդախությունների պատճառով։ Ուստի ուրախ եմ, որ Եվրոպական...

Լավրովը Թուրքիայից կոշտ արձագանք է ակնկալում

14/07/2026

Ռուսաստանը հույս ունի, որ Սև ծովում թուրքական նավերի վրա հարձակումներից հետո Թուրքիան կոշտ ազդանշան կուղարկի Ուկրաինային. հայտարարել է Ռուսաստանի արտաքին...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական