Շաբաթ, Նոյեմբերի 1, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ոստիկաններին ձերբակալելու և նրանց պաշտոնավարումը կասեցնելու հիմքերը հենց այս պահին էլ անպակաս են. փաստաբան

19/03/2025
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արցախի Հանրապետության նախագահ, կառավարության անդամներ, պատգամավորներ, մարդու իրավունքների պաշտպան, գլխավոր դատախազության և իրավապահ մարմինների նախկին ներկայացուցիչներ, արցախյան վարչակազմերի և համայնքների ղեկավարներ, գործադիր իշխանության այլ ներկայացուցիչներ, ես հասկանում և քաջ գիտակցում եմ, որ որպես արցախյան պաշտոնյաներ իշխանական որևէ լիազորություն Հայաստանում իրագործել չեք կարող և ըստ այդմ՝ ՀՀ-ում արցախցիների նկատմամբ վարվող քաղաքականությանը կամ դրա որևէ բնագավառին ազդելու պաշտոնեական հնարավորություն չունեք։ Նշվածով պայմանավորված դիմում եմ ձեզ ոչ թե որպես պաշտոնյաների, այլ որպես հասարակ արցախցիների։

Եթե Տիգրան Ուլուբաբյանի հետ տեղի ունեցածին պաշտոնական գնահատական տալ չեք կարող, ապա Տիգրանի կողքին կանգնել ոչ միայն կարող եք, այլև՝ պարտավոր։ Սա այն դեպքն է, երբ բոլորս պետք է ցույց տանք միասնականություն։ Տիգրանի խոսքերով՝ ոստիկանության ծառայողները կարծել են, որ ինքը միայնակ տղա է, ուստի եկեք ցույց տանք, որ Տիգրանը մենակ չէ։ Տիգրանը երկկողմանի ծնողազուրկ է, մայրը՝ մահացած, իսկ հայրն ու եղբայրը՝ զոհված, բայց ինքը մենակ չէ. ամբողջ Արցախը նրա հետ է։

Տիգրանը Հայաստանում ոստիկանության խոշտանգման առաջին կամ առաջին արցախցի զոհը չէ։ Անձամբ ես զբաղվել եմ այսպիսի տասնյակ դեպքերով, սակայն այս դեպքը յուրահատուկ է և հանրային հստակ պայքար պահանջող։ Սա այնպիսի դեպք է, երբ արցախցիներս կարող և պարտավոր ենք ցույց տալ միասնականություն՝ առանց որևէ քաղաքական կամ այլ շահագրգռվածության՝ միայն ու միայն արդարության պահանջով։ Տիգրանին ծեծած և նրա նահատակված հարազատներին հայհոյած ոստիկանները հենց վաղն էլ պետք է ձերբակալվեն։ Նրանց պաշտոնավարումն անհապաղ պետք է դադարեցվի։

Խոշտանգվել է երեք պատերազմների մասնակից, ծնողազուրկ երեխա, զոհվածի որդի և եղբայր։ Խոշտանգվել է մեր հայրենակիցը, իսկ մենք նրա կողքին չե՞նք կանգնում։ Մենք հաշտվո՞ւմ ենք դեպքի առթիվ միայն ծառայողական քննություն նշանակելու կամ ձևական առումով քրեական վարույթ նախաձեռնելու հետ։ Մենք լուռ նայելու կամ հետևելու ենք պասիվ նախաքննությանը և հետո զարմանանք, թե ինչո՞ւ է վարույթը կարճվում ապացույցների անբավարարության հիմքով։ Մենք թույլ ենք տալո՞ւ, որ ոստիկանները թաքցնեն ապացույցները, մնան անպատիժ և շարունակեն նույն ձև։ Ըստ ձեզ՝ նորմա՞լ է, որ մինչև հիմա պարզ չեն Տիգրանին խոշտանգման ենթարկած ոստիկանների տվյալները։

Հարգելի՛ ժողովուրդ, որպես իրավաբան եմ վստահեցնում՝ ոստիկաններին ձերբակալելու և նրանց պաշտոնավարումը կասեցնելու հիմքերը հենց այս պահին էլ անպակաս են, ուստի հաշվի առնելով հարցի լուծման դատավարական եղանակի անպիտան լինելը՝ բոլորիդ խնդրում եմ մարտի 19-ին, ժամը 19:30-ին, Մամիկոնյանց 48/3 հասցեում միանալ Տիգրանին՝ ցույց տալու համար, որ ոստիկանները սխալվել են՝ կարծելով, թե ինքը միայնակ է։

Կարդացեք նաև՝ Տեսանյութ. Վանաձորում ներխուժել են արցախցու բնակարան, սպանության սպառնալիքներ հնչեցրել ու հափշտակել ոսկեղենը, իսկ ոստիկանները «մշակել են» արցախցուն

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԵՄ-ն Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում անհապաղ հետաքննել Բաքվում պահվող հայերի նկատմամբ վատ վերաբերմունքի մասին մեղադրանքները

Հաջորդ գրառումը

Հայաստանը ուժային մի սցենարի կարող է պատրաստվել՝ դիմակայելու հնարավոր ագրեսիային, իսկ սա ցանկացած երկրի լեգիտիմ իրավունքն է. ՀՀ ԱԳՆ խոսնակ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ես հեռանում եմ ավագանուց, բայց չեմ հեռանում Մասիսից. Դավիթ Համբարձումյանի ուղերձը՝ «Նուբարաշեն» կքհ-ից

31/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Այս իշխանությունը իր մտահորիզոնով մեզ տանում է իր հետ ներքև, մենք պետք է բարձրացնենք նրան վերև, որտեղ նրանք քաղաքականապես և բարոյապես շնչահեղձ կլինեն. վերլուծություն

31/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Թունավոր խոսքը

28/10/2025
Հրապարակախոսություն

Այս գարշահոտ Իրական Հայաստանից ոչ պակաս գարշահոտ են լռության հաճախականության վրա նստածակադեմիականները, պատմաբանները

25/10/2025
Հաջորդ գրառումը

Հայաստանը ուժային մի սցենարի կարող է պատրաստվել՝ դիմակայելու հնարավոր ագրեսիային, իսկ սա ցանկացած երկրի լեգիտիմ իրավունքն է. ՀՀ ԱԳՆ խոսնակ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական