Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Նստեք և սպասեք․ ձեր հետևից կգան․ Զարուհի Նախշքարյան

Շնորհակալություն եմ հայտնում իմ անփոխարինելի ներկայացուցիչներին Ռուբեն Մելիքյանին և Սիրանուշ Սահակյանին, գործընկերներիս, փաստաբաններին և լրատվամիջոցներին, իմ ուժերին հավատացողներին և ինձ դատավորի բարձր առաքելությունը վստահողներին այն ահռելի աջակցության համար, որ դուք ինձ ցուցաբերեցիք. ֆեյսբուքի իր էջում գրել է Զարուհի Նախշքարյանը, որի լիազորությունները ԲԴԽ որոշմամբ դադարեցվեցին երեկ՝ փետրվարի 27-ին:

Նա նաև նշել է. «Դուք ինձ հնարավորություն տվեցիք գիտակցելու, որ իմ բորոր ջանքերը անկախ դատական իշխանություն ունենալու համար զուր չեն եղել, և, ինչպես ասում է դատավոր Աննա Փիլոսյանը, մեկ մարդու արածը երբեք անկարևոր և անհետևանք չէ։ Եվ դուք դրա մեջ կհամոզվեք, ինձ չհասկացողներ, չկամեցողներ, մաղձի մեջ տապակվողներ և պառանոիդալ կոմպլեասների տակ մնացած ճղճիմ էակներ։ Կհամոզվեք նաև դուք, փոքրահոգի վախկոտ տառապյալներ։ Նստեք և սպասեք։

Ձեր հետևից կգան։

Շնորհակալ եմ»։

Ինչպես տեղեկացրել ենք, ԲԴԽ-ն փետրվարի 27-ին հրապարակեց իր որոշումը, որով դադարեցնում է դատավոր Զարուհի Նախշքարյանի լիազորությունները և նրան ենթարկում կարգապահական պատասխանատվության։