Ուրբաթ, Հոկտեմբերի 17, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նիկոլ Փաշինյանի ռեժիմի կողմից սանձազերծված ապօրինությունները դուրս են գալիս նոր հարթություն. ՀԱԿ-ի հայտարարությունը

16/10/2025
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԻ ՆՈՐ ԱԼԻՔԻ ԱՌԻԹՈՎ.

Հոկտեմբերի 15-ին իրավապահ մարմինների ներկայացուցիչները հարուցված քրեական վարույթի շրջանակներում ներխուժել են Հայ Առաքելական Եկեղեցու Արագածոտնի թեմի առաջնորդարան, թեմի առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի, ինչպես նաև թեմի քահանաների ու աշխատակիցների բնակարաններ, խուզարկություններ իրականացրել։ Ապա ձերբակալվել են թեմի առաջնորդը, 12 քահանա ու մի շարք աշխատակիցներ։ Իսկ արդեն այսօր Արագածոտնի թեմի առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանն ու քահանաներից մեկը կալանավորվել են։

Տեղի ունեցածը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, Ամենայն Հայոց Կաթողիկոսի և բարձրաստիճան հոգևոր դասի դեմ իշխանությունների կողմից տեւական ժամանակ շարունակվող քաղաքական հետապնդումների հերթական դրվագն է։

Այս զարգացումներին նախորդել էր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կալանավորումը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի դեմ շինծու քրեական վարույթը, նրա առաջնորդարանում և կեցավայրում իրականացված խուզարկությունները, կալանավորումը, դատավարության անվան տակ կազմակերպված ֆարսը և վերջապես՝ ապօրինի դատավճիռը, որով վերջինս դատապարտվեց երկու տարվա ազատազրկման։

Արագածոտնի թեմի սպասավորներին ուղղված շինծու մեղադրանքը հիմնված է Հանրային հառուստատեսությամբ Պետրոս Ղազարյանի հետ ունեցած հարցազրույցի ժամանակ տեր Արամ քահանա Ասատրյանի «վկայության» վրա, որը «Իրազեկ քաղաքացիների միության» նախագահ Դանիել Իոանիսյանը որպես հաղորդում հանցագործության մասին ներկայացրել է ՀՀ Գլխավոր դատախազին։ Տեր Արամ քահանա Ասատրյանի այդ ելույթից հետեւում է, որ մի կողմից մենք գործ ունենք անսկզբունքային մի մարդու հետ, որն իր իսկ խոստովանությամբ խախտել է սեփական համոզմունքները՝ բազմիցս մասնակցելով ընդդիմության հանրահավաքներին, մյուս կողմից՝ որպես «հարկադրանքի» ապացույց ներկայացրել է հետեւյալ անհեթեթ հիմնավորումը. «պետք է հստակ բացատրեի, թե ինչու չեմ գնում»։

Իշխանությունների կողմից կիրառվող հալածանքների եւ քաղաքացիական ազատությունների դեմ հարձակումների «օրինականացման» գլխավոր մատնիչ-մահակ դարձած Դանիել Իոանիսյանը նույն կերպ չէր վարվել երբ, ի տարբերություն վերը նշված անհիմն գործի, Գյումրու ընտրություններին ընդառաջ իշխող ուժի կազմակերպած եզրափակիչ հանրային հավաքին ուսուցիչներին եւ բուժհիմնարկների աշխատակիցներին հարկադրաբար բերելու մասին բազում իրական հանցանշաններ պարունակող հաղորդումներ էին հրապարակվել լրատվամիջոցներում։

Գլխավոր, հակասահմանադրական ապօրինությունը, սակայն, կայանում է նրանում, որ ի խախտումն Սահմանադրության 72-րդ հոդվածի, դատախազությունը մեղադրանք է ներկայացրել Քրեական օրենսգրքի այն հոդվածով, որը ենթադրյալ հանցագործության կատարման պահին, այսինքն՝ 2021թ.-ին, դեռ չէր գործում։ Քրեական օրենսգրքի նոր խմբագրությունը, որի ընդունմամբ այդքան հպարտանում է նույն այդ Դանիել Իոանիսյանը, ընդունվել է 2021թ. մայիսի 5-ին, իսկ ուժի մեջ մտել՝ 2022թ. հուլիսի 1-ին։ Մինչդեռ ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածը սահմանում է.

Ոչ ոք չի կարող դատապարտվել այնպիսի գործողության կամ անգործության համար, որը կատարման պահին հանցագործություն չի հանդիսացել:

Այսպիսով, իշխանությունների ներկայացրած մեղադրանքը ամբողջությամբ հակասում է Սահմանադրությանը եւ օրենքներին։ Նույն գործելաոճն է տիրում նաեւ Սամվել Կարապետյանի նախնական կալանքի ժամկետը երկարաձգելու գործում։ Իշխանական պատվեր կատարողներն այնպիսի փակուղում են հայտնվել, որ նոր մեղադրանք մոգոնելու գործում ալեւս միջոցների մեջ խտրականություն չեն դնում։ Այն աստիճան, որ Սամվել Կարապետյանի փաստաբանների հաղորդմամբ, դատավորը երկու օր գործը քննելուց հետո ստիպված էր արձանագրել, որ «հարկերը, տուրքերը չվճարելու ու փողերի լվացման հոդվածներով մեղադրանքը չի հատել կասկածի շեմը»։ Չնայած այս հանգամանքին, դատավորն այնուամենայնիվ շարունակեց իր նախորդների ապօրինությունը եւ կալանքի ժամկետը 30 օրով երկարացրեց մեղադրանքի մի հոդվածով, որն ընդամենը ազատ խոսքի իրավունքի իրացման դրսեւորում է։

Այսպիսով, Նիկոլ Փաշինյանի ռեժիմի կողմից սանձազերծված ապօրինությունները դուրս են գալիս նոր հարթություն։ Փաշինյանը քաջ գիտակցում է, որ հայ ժողովրդի ինքնության դեմ Ադրբեջանի թելադրանքով սանձազերծված արշավանքի պայմաններում, ազատ եւ արդար ժողովրդավարական ընտրություններով նա ընտրվելու շանս չունի։ Նրա վերարտադրման միակ ճանապարհը վախի մթնոլորտ ստեղծելը, պոտենցիալ հակառակորդներին վերացնել կամ թուլացնելն է, եւ բռնաճնշումների ներքո ընտրություններ անցկացնելը։

Հայաստանի անկախության պահպանման եւ ժողովրդավարության վերականգնման, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ սանձազերծված արշավի դադարեցման, քաղաքացիական ազատությունների եւ մարդու իրավունքների պաշտպանության, մասնավորապես բոլոր քաղբանտարկյալների անհապաղ ազատարձակման նպատակով կոչ ենք անում համազգային համախմբման։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Թրամփը հայտնել է, որ Պուտինը համաձայնել է իր հետ հանդիպել Բուդապեշտում

Հաջորդ գրառումը

Շահան Սրբազանն իր մտահոգությունն է հայտնել ներկա իրավիճակի վերաբերյալ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Բաց նամակ՝ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Արամ Ա. Վեհափառին. Սևակ Հակոբյան

16/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Սա զգաստության կոչ է բոլոր մարդկանց, ովքեր դեռ հավատում են, որ կարող են ազատ խոսել և պաշտպանված լինել օրենքով. Սուրենյանց

16/10/2025
Հրապարակախոսություն

Բարեմաղթության, գոհության, փառաբանության և գովքի արժանացած սուբյեկտը բանտարկել է ՀԱԵ երեք թեմերի առաջնորդներին

16/10/2025
Հրապարակախոսություն

Քաղաքական ռեպրեսիաների գործիք դարձած այս հանցակազմի ճակատագիրը մոտ է վախճանին. փաստաբան

16/10/2025
Հաջորդ գրառումը

Շահան Սրբազանն իր մտահոգությունն է հայտնել ներկա իրավիճակի վերաբերյալ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Արամ Ա-ն քայլ է անում ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ․ ի՞նչ պատասխան կտա Փաշինյանը. Սուրեն Սուրենյանց

17/10/2025

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունն այսօր հանդես է եկել կարևոր և սկզբունքային նախաձեռնությամբ։ Կաթողիկոս Արամ Ա-ն հատուկ հանձնարարությամբ Երևան է ուղարկել...

ԿարդալDetails

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. կաթողիկոս խստիւ կը դատապարտէ հայ հոգեւորականներուն շարունակուող ձերբակալութիւնը

16/10/2025

Բաց նամակ՝ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Արամ Ա. Վեհափառին. Սևակ Հակոբյան

16/10/2025

Արամ Ա կաթողիկոսը բանակցելու է Փաշինյանի հետ՝ փորձելով լուծել Հայ Եկեղեցու դեմ սանձազերծված ճնշումների հարցը. Նարեկ Կարապետյան

16/10/2025

Շահան Սրբազանն իր մտահոգությունն է հայտնել ներկա իրավիճակի վերաբերյալ

16/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական