Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Նիկոլն, ինչպես երևում է, սկսել է նախաամանորյա ստերի և կեղծիքների նոր դոզայով կերակրել ժողջանին

Արցախյան բանակցային գործընթացի վերաբերյալ Արցախն Ադրբեջանին նվիրած դավաճան Նիկոլի սույն զառանցանքը հերքելու համար ընդամենը պետք է ընթերցել ապագաղտնազերծված Մադրիդյան սկսզբունքները, որոնց կետերից մեկի համաձայն՝ Արցախի կարգավիճակը որոշվելու էր հանրաքվեի միջոցով, որը կազմակերպվելու էր 1989 թ. ԽՍՀՄ վերջին մարդահամարի` ԼՂԻՄ-ում ապրող բնակչության տոկոսային հարաբերակցությամբ։ Ըստ դրա՝ հանրաքվեին մասնակցելու էին 76 % հայեր, 22 % ադրբեջանցիներ և 2% այլազգիներ…Ու այսքանից հետո, եթե որևէ մեկը կարող է ասել, որ հանրաքվեի արդյունքում Արցախն անցնենու էր Ադրբեջանին, ապա կա’մ անմեղսունակ է, կա’մ դասական անասուն…

Դե էլ չասեմ, թե ինչպես էր Ալիևը 2016 թ-ի հոկտեմբերին Ադրբեջանի կառավարության նիստին բողոքում, թե իրեն պարտադրում են ճանաչել Արցախի անկախությունը…

Նիկոլն, ինչպես երևում է, սկսել է նախաամանորյա ստերի և կեղծիքների նոր դոզայով կերակրել ժողջանին…

Քաղաքագետ Գագիկ Համբարյան