Նիկոլն այսօր Ալիեւին զեկուցելու նյութ ունի. Ավետիք Չալաբյանը կմնա կալանքի տակ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
«Նիկոլն այսօր Ալիեւին զեկուցելու նյութ ունի. Ավետիք Չալաբյանը կմնա կալանքի տակ: Նրա անազատության մեջ մնալու մեկ պատճառ կա՝ Արցախում, պաշտպանության ոլորտում շատ ակտիվ էր ու թշնամու աչքի փշերից մեկն էր… իսկ դատախազները, քննիչները, դատավորները մի օր փորձելու են արդարանալ, բայց նրանց լսող չի լինի, նրանք լուռ մտորելու վայրկյաններ են ունենալու անարգանքի պատի տակ ու ուշ է լինելու.. իսկ այն քպ-ական ուսխորհրդի նախագահի պատմությունն ու պատն առանձին է…»,- գրել է նա: