Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նիկոլի ստերի շարքն անվերջ է

24/10/2022
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Այսօր, քիչ առաջ լրագրողների հարցերից տեղեկացա, որ Նիկոլը ՀՀ Զինված ուժերը, հայ սպայությանը թիրախավորելու, պարտության բեռը սեփական ուսերից դեն նետելու համար հերթական ՍՈւՏ հայտարարությունն է արել։ Հակակոռուպցիոն կոմիտեում ասել է բառացիորեն հետեւյալը՝ թե «ամեն անգամ, երբ գնում են որևէ հարց լուծելու, տեսնում են, որ այդ հարցը լուծելու գործիքը չկա, կամ այդ գործիքի կաղապարը կա, իսկ ներսի, այսպես ասած, կատալիզատորը չկա, ինչպես պատերազմի ժամանակ դեպքերի առնչվեցինք, երբ պարզվեց, որ, ասենք, ահասարսուռ անուններով հրթիռների միջից, կարող է պլատաներ են հանել, որոնց մեջ ոսկի կա: Եվ սա արտահայտում է ամբողջը»:
Ու նրա խոսքերը տարածելու են իշխանական լրատվամիջոցները։ Արդյունքում ողջ երկրում մեր հայրենակիցները նորից մտածելու են՝ դե այդ հարիֆն ու խեղճն ի՜նչ աներ։ Բանակը թալանել են անգամ պատերազմի օրերին։ Բայց հիմա այսօրվա Նիկոլի ստերի շարքը։
Նա այսօր փորձում է ինչ-որ խորհրդավորություն հայտնել, չի նշում զենքի անունը, իբր նորություն է ասում։ Սակայն ուշադիր. այդ ենթադրյալ գողության ենթարկված հրթիռը Ս-300 համակարգն է։ Սա էլ ապացույցը։ Դեռ 2021 թվականի մայիսի 28-ին Աջափնյակում ՔՊ համակիրների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ երբ իրենց ասում են դավաճան, պետք է ձևակերպեն՝ ինչո՞ւմն է մեղադրանքը. «Մեզ ինչի մեջ ասես մեղադրում են, ընդհուպ նրա համար, որ գնացել ենք զորամասեր, ժուչոկներ ենք դրել, որ հակառակորդի հրթիռները… Իրանք իրանց հետ են համեմատում, որովհետև, ցավոք, ՀՀ-ում կան մարդիկ՝ սպա, ով S-300-ի վրայից պլատա ա հանում, որ տանի մեջի ոսկին ծախի՝ 30-40 հազար դրամով: Եթե էսպիսի երևույթ կա ՀՀ-ում, ամեն ինչի մեջ էլ կմեղադրեն, բայց պետք է իմանաք, որ մենք մեր երկրի նկատմամբ հարյուր տոկոսով ազնիվ ենք: Մեզ դավաճանության մեջ է մեղադրում այն կուսակցությունը, որը պետականությունը սենց թողել ա…»: ( https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/1107204603124064/?t=0 ).
Բայց պարզվում է, որ այդպիսի ապացուցված փաստ մինչեւ հիմա էլ չկա։
2021թ. նոյեմբերի 24-ին գրավոր հարցում եմ ուղարկել ՀՀ Գլխավոր դատախազին (տես՝ կից լուսանկարում)՝ ճշտելու, թե Փաշինյանի հայտարարության հիման վրա քրեական գործ հարուցվե՞լ է, ու, ամենակարեւորը, կա՞ կասկածյալ, մեղադրյալ, դատապարտյալ։ ՀՀ զինվորական դատախազի տեղակալ Գ. Հակոբյանը պաշտոնապես պատասխանել է (կցում եմ), որ նման քրեական գործ հարուցվել է դեռ 2019 թվականին։ Սակայն խուսափել է պատասխանել հարցին, թե այս գործով կա՞ն արդեն կոնկրետ մարդիկ։ Վստահաբար նման կասկածյալ, ամբաստանյալ, դատապարտյալ լինելու դեպքում կպատասխանեին։
Սա է այսօրվա սուտը։
1. Պատերազմի ժամանակ չէ, որ Նիկոլի ասած ահասարսուռ անունով զենքի վրայից (Նիկոլի մեկ այլ հայտարարության համաձայն Ս-300-ի) պլատա է գողացվել ու հետեւաբար, դրանք անսարք են եղել։
2. Նիկոլը ձեւ է տալիս, թե գաղտնի տվյալ է հրապարկում, բայց արդեն մինչ այդ խոսել է՝ կոնկրետ զինատեսակ նշելով։
3. Եթե անգամ, համաձայն ՀՀ զինդատախազի տեղակալի, դեպքի առիթով քրեական գործ է հարուցվել 2019 թվականի օգոստոսին, ապա վստահ մեկ տարվա ընթացքում, մինչեւ պատերազմը հրթիռային համակարգը վերականգնված եւ մարտական շահագործման համար պիտանի կլիներ։
Նիկոլի ստերի շարքը անվերջ է։ Մի քանի նման ՍՈւՏ հայտարարությունների ու դրանց հերքումների մասին վաղուց եմ գրել (հղումները կցում եմ): https://www.facebook.com/gegham.manukyan.16/posts/10224282210415242. https://www.facebook.com/gegham.manukyan.16/posts/10224316485672102.

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Քոլեջների և ուսումնարանների տնօրենների հավաստագրի հավակնորդների փաստաթղթերը կընդունվեն հոկտեմբերի 25-ից նոյեմբերի 14-ը

Հաջորդ գրառումը

Քննիչների, դատավորների, դատախազների և ոստիկանների աշխատավարձը բարձրացնում ենք հենց ժողովրդի համար. Փաշինյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի ամենամեծ քաղաքական նյարդը այն է, որ ընդդիմություն կա արդեն թվերով և հավաքական ժողովրդով. Վլադիմիր Մարտիրոսյան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ապաքաղաքական ընտրություն չի լինում. կարևոր անելիքի մասին. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Դնել ժամանակակից հայկական պետության հիմքերը. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
Հրապարակախոսություն

«Ո՜չ Արևմտյան Ադրբեջանին!» շարժման դիմումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գրասենյակին. Սուրեն Սուրենյանց

14/04/2026
Հաջորդ գրառումը

Քննիչների, դատավորների, դատախազների և ոստիկանների աշխատավարձը բարձրացնում ենք հենց ժողովրդի համար. Փաշինյան

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
Նորություններ

«Սահմանազատումը» Տավուշի Բաղանիս-Ոսկեպար հատվածում. Դավիթ Գալստյան

17/04/2026

Google-ի քարտեզի վրա նշել եմ, թե ինչպես է անցել նոր սահմանը։ Դեղինով Google-ի սահմանն է, կարմիրով՝ «սահմանազատման/սահմանագծման» շրջանակներում հաստատված նոր...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական