Հինգշաբթի, Հունիսի 19, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Միացեալ Հայաստանը՝ որպէս նւիրական իդէալ եւ տեսլական

28/05/2021
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մայիսի 28-ն անկասկած մեր պատմութեան ամենապայծառ էջն է: Այն սեփական անկախ պետականութիւն ունենալու նպատակով հայ ժողովրդի անբեկանելի կամքի մարմնաւորման տօնն է:

Մայիսի 28-ի մասին շատ է խoսւել ու գրւել: Եւ դեռ էլի է խօսւելու ու գրւելու: Եւ դա բնական է, որովհետեւ այն մի բացառիկ իրադարձութիւն էր, որին մենք սպասել էինք 6 դար շարունակ՝ կորսւած անկախութեան պայմաններում:

Մայիսի 28-ը բացառիկ էր նաեւ այն առումով, որ շրջեց մեր պատմութեան անիւը: Շրջեց մեր կամքով, եւ շրջեց մեզ համար ցանկալի ուղղութեամբ:

Դարակազմիկ այս իրադարձութիւնը՝ Մայիսի 28-ը բիւրեղացումն էր հայ ժողովրդի՝ մտաւորականի, ռազմիկի, հոգեւորականի, շինականի, ռամիկի… մօտ հոգեմտաւոր շրջադարձային այն փոփոխութեան, որի հիմքը դրւել էր ընդամէնը երեք տասնամեակ առաջ, 1890 թւականին, երբ հայութիւնը վերջնականապէս հասկացաւ եւ գիտակցեց, որ անհրաժեշտ է պայքարել, այլ ոչ թէ տրւել ճակատագրին, որ արժանապատիւ ապրելու իրաւունքը վաստակում են, այլ ոչ թէ մուրում, որ սեփական հողը պէտք է ընկալել որպէս հայրենիք, այլ ոչ թէ բնակավայր, որ հայրենիքում պէտք է ապրել որպէս տիրոջ, այլ ոչ թէ ստրուկի:

Մայիսի 28-ը, սակայն, առաջին հերթին եւ հիմնականում պետականակերտման եւ պետականաշինութեան տօնն է: Մայիսի 28-ը հիմքը դրեց մեր անկախութեան, որին յաջորդեց յաղթանակ կերտած սերնդի՝ ոչնչից, քաոսից պետականութիւն կառուցելու նւիրական ու տիտանական աշխատանքը: Աշխատանք, որի հիմքում ընկած էր արժէքաբանական ու գաղափարախօսական կուռ բազա, իդէալների ու տեսլականների յստակ ամբողջութիւն:

Եթէ վերադառնանք հեռաւոր 1918 թւականին եւ վերլուծենք Հայաստանի առաջին Հանրապետութեան հիմնադրման հոլովոյթը եւ այն օրերին Հայաստանում պետականաշինութեան գործընթացներն, ապա պարզ կը դառնայ, որ Հայաստանի առաջին Հանրապետութեան հիմնադիր այրերի առջեւ դրւած հիմնական նպատակն ու խնդիրները եղել է՝ հայկական հողերի ազատագրումը, Հայաստանի Հանրապետութեան սահմանների ընդլայնումը եւ ամրագրումը, հայկական պետականութեան ձեւաւորումը եւ պետական կարգի ամրացումը:

Նպատակ, որի խտացումն ու մարմնաւորողը դարձաւ 1919 թւականի մայիսի 28-ին, Հայաստանի Հանրապետութեան հիմնադրման առաջին տարելիցի առիթով, խորհրդարանի կողմից ընդունւած Միացեալ Հայաստանի հռչակագիրը. «Հայաստանի ամբողջութիւնը վերականգնելու եւ ժողովրդի լիակատար ազատութիւնն ու բարգաւաճումն ապահովելու համար Հայաստանի կառավարութիւնը, համաձայն բովանդակ հայ ժողովրդի միահամուռ կամքի եւ ցանկութեան, յայտարարում է, որ այսօրւանից Հայաստանի բաժան-բաժան մասերը մշտնջենապէս միացած են իբրեւ անկախ պետական միութիւն… 1919 թ., մայիսի 28, Երեւան քաղաք»:

Եւ հէնց այս նպատակն էր, որ մեծ իդէալի եւ տեսլականի տեսքով նրանք՝ առաջին Հանրապետութեան հիմնադիր այրերը պատգամեցին ու ժառանգեցին գալիք բոլոր սերունդներին:

Իդէալ, որը պէտք է դառնայ այն փարոսը, որով մենք պէտք է կողմնորոշւենք նաեւ, եւ յատկապէս այսօր, երբ կանգնած ենք պետականութիւնը կորցնելու յստակ մարտահրաւէրի առջեւ:

Տեսլական, որը պէտք է դառնայ հիմնասիւնը ներկայ եւ վաղւայ Հայաստանի:

Իդէալ, որը պէտք է դառնայ մեր գոյութեան եւ պայքարի բովանդակութիւնն ու իմաստը:

Մենք պէտք է գիտակցենք եւ հասկանանք, որ չունենք այլընտրանք: Չկայ երկրորդ ընտրութիւն, որին ապաւինելով կարող ենք ապահովել եւ երաշխաւորել մեր՝ որպէս ազգ գոյատեւելու, լիարժէք զարգանալու եւ բարգաւաճելու իրաւունքը:

Առանց Միացեալ Հայաստանի տեսլականի նւիրագործման մենք յաճախ դատապարտւած ենք լինելու ճակատ տալու՝ կործանումից փրկւելու համար:

Չմոռանա՛նք, մենք ճամբորդներն ենք երկար ու ձիգ այն ճանապարհի, որը սկսւել է դեռեւս 1918 թւականի Մայիսի 28-ին, եւ կը շարունակւի այնքան ժամանակ, քանի դեռ հորիզոնում չի ուրւագծւել վերջին հանգրւանն ու կայանավայրը՝ ՄԻԱՑԵԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԸ:

ԱՐԱՄ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՄՆ-ը և Սլովակիան հրաժարվել են մասնակցել Թուրքիայի զորավարժություններին Կիպրոսի թուրքական հատվածի դրոշի պատճառով

Հաջորդ գրառումը

ԱՄՆ-ը չի վերադառնա Ռուսաստանի հետ բաց երկնքի մասին պայմանագրին

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Իշխանության կողմից ՍամվելԿարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում նախաձեռնելը քաղաքական հետապնդում ու ճնշում է

18/06/2025
Հրապարակախոսություն

Հայաստանի կառավարությունը հղում է ազդակներ, որոնք վանող են և հարվածում են պետության ներդրումային և գործընկերային իմիջին

18/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Պատմությանը արժանի ապագան չի սկսվում Անկարայում. Վարդան Օսկանյան

18/06/2025
Հրապարակախոսություն

Հարվածելով Սամվել Կարապետյանին՝ Նիկոլը մեծ ծառայություն է մատուցում Ալիևին

18/06/2025
Հաջորդ գրառումը

ԱՄՆ-ը չի վերադառնա Ռուսաստանի հետ բաց երկնքի մասին պայմանագրին

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Ալկասերը դարձավ Իսպանիայի 42-րդ քաղաքը, որը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

19/06/2025

Իսպանիայի Արարատ հայկական միության միջնորդագրի հիման վրա, Ալկասեր քաղաքը ևս ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Քաղաքային ավագանու բոլոր 5 կուսակցությունները իշխող Ժողովրդական կուսակցությունը...

ԿարդալDetails

Չինաստանի ավելի քան 600 քաղաքացի Իրանից տեղափոխվել է Հայաստան

19/06/2025

Թեև այս պահին Էրդողան-Փաշինյան-Ալիև հանդիպում նախատեսված չէ, սակայն չեմ էլ կարող դա բացառել. ՔՊ-ական պատգամավոր

19/06/2025

Կա ողջամիտ կասկած, որ Սամվել Կարապետյանը կարող է նկատի ունեցած լինել ոչ իրավաչափ գործողությունը. Արման Եղոյան

19/06/2025

ԿԽՄԿ ներկայացուցիչները Բաքվում տեսակցել են բոլոր պահվող հայերին

19/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական