Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Գիշերը ԱԱԾ մեկուսարանում էի՝ Էրիկ Ալեքսանյանի մոտ: Բոլոր բարևները, քաջալերանքի և պատրաստակամութան խոսքերը փոխանցել եմ, ինքն էլ էր բարևում բոլորիդ: Այս արտաիրավական հետապնդումով Էրիկ Ալեքսանյանին թուլացնել ցանկացողները մոռացել էին, որ Էրիկը մինչև փաստաբան լինելը, տղամարդ է և կալանքը իր համար ընդամենը առիթ էր մի փոքր հանգստանալու և ընթերցանությամբ զբաղվելու համար (ի դեպ Էրիկը ավարտել է «Վարպետը և Մարգարիտա»-ի ընթերցանությունը և սկսել նոր գիրք կարդալ ): Ես ուղղակի երջանիկ եմ, որ մասնակցել եմ կալանքի նիստին, որտեղ երկու ժամվա ընթացքում Էրիկը բարձրագույն իրավագիտություն ներկայացրեց և փոշիացրեց մեղադրանքները, մի բանի համար եմ ափսոսում, որ նիստը հրապարակային չէր, որպեսզի հանրությունը ևս լսեր մեղադրանքների առնավազն բամբասանքներ լինելը:
Էրիկը հզոր է, սա էլ կանցնի, Էրիկը չի կոտրվել, միակ բանը, որ այս կալանքը տվել է ընթերցանության ազատ ժամանակն է»: