Չորեքշաբթի, Նոյեմբերի 19, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Միակողմանի զիջումը ճանապարհ է հարթում Ադրբեջանի զորքերի համար՝ առաջ ընթանալու և հաստատվելու ՀՀ ինքնիշխան տարածքում

25/05/2024
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Եվրոպահայերը հանուն Արցախի» հարթակի համանախագահները բաց նամակ են հղել՝ անհանգստություն հայտնելով Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև պետական ​​սահմանի սահմանազատման հարցերով, պետական ​​հանձնաժողովների ութերորդ հանդիպման պայմանավորվածության առթիվ։

«Եվրոպահայերը հանուն Արցախի» հարթակի համանախագահներն իրենց խորին մտահոգությունն ու անհանգստությունն են  հայտնում Հայաստանում տեղի ունեցող վերջին զարգացումների առնչությամբ՝ կապված Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև պետական ​​սահմանի սահմանազատման հարցերով, պետական ​​հանձնաժողովների ութերորդ հանդիպման պայմանավորվածությունը, ըստ որի՝ Հայաստանի Հանրապետությունն Ադրբեջանին է հանձնում վերջինիս պահանջած չորս հայկական բնակավայրեր և տարածքներ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզից։

ՀՀ Սահմանադրության 205-րդ հոդվածի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը լուծվում են հանրաքվեների միջոցով»։ Ավելին, միջազգային պայմանագրերի իրավունքի մասին Վիեննայի կոնվենցիան արգելում է ուժի կամ այն կիրառելու սպառնալիքի միջոցով պետությանը միջազգային պայմանագրեր ստորագրելը․ ցանկացած նման պայմանագիր առ ոչինչ է ի սկզբանե։ Հետևաբար, Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխությունը հակասում է նաև միջազգային իրավունքի դրույթներին։  

Մենք համոզված ենք, որ Հայաստանի Հանրապետության տարածքից միակողմանի զիջումները՝ հօգուտ հայատյացություն քարոզող Ադրբեջանի անօրինական է և որևէ կերպ չեն նպաստելու Հայաստանի Հանրապետությունում երկարաժամկետ կամ անգամ կարճաժամկետ խաղաղության հաստատմանը։ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի որևէ մասի հանձնումը չի կարող արդարացվել պատերազմից խուսափելու պատրվակով։

Ընդհակառակը այն ճանապարհ է հարթում Ադրբեջանի զորքերի համար՝ առաջ ընթանալու և հաստատվելու Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում՝ տեղի բնակիչների համար առաջացնելով բնակության և կյանքի անվտանգության ապահովման համար լուրջ և մշտական սպառնալիքներ՝ հանգեցնելով ՀՀ տարածքի տվյալ հատվածի փաստացի հայաթափմանը: Մանավանդ, որ պատմական փորձը ցույց է տալիս, որ առավելապաշտական նկրտումներ ունեցող երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի տարածքային նկրտումները միակողմանի զիջումներից ոչ միայն չեն նվազում, այլև ավելի են մեծանում։

2020թ․ Արցախի մի մասի գրավումից հետո Ադրբեջանը ոչ միայն չդադարեցրեց հայկական տարածքների զավթման փորձերը, այլև կյանքի կոչեց դրանք՝ 2023թ․ սեպտեմբերին ամբողջովին զավթելով Արցախը, իսկ մինչ այդ և դրանից հետո՝ անօրինականորեն Հայաստանի Հանրապետության տարածք ներխուժելով տարբեր հատվածներում։ Ավելին, Ադրբեջանի նախագահը  Հայաստանի Հանրապետության մասին խոսելիս, պարբերաբար օգտագործում է «Արևմտյան Ադրբեջան» կեղծ եզրույթը՝ ի ցույց դնելով Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքի նկատմամբ իր նկրտումները։

Ադրբեջանի կողմից նման քաղաքականության իրականացման նպատակն է Հայաստանի Հանրապետության տարածքը դարձնել «վիճելի» և հարցականի տակ դնել դրա պատկանելիությունը Հայաստանին և հայ ժողովրդին։

Վերոնշյալից ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանի նպատակը Հայաստանի Հանրապետության ողջ տարածքը զավթելն է, հետևաբար կեղծ է ցանկացած արդարացում առ այն, թե ՀՀ ինքնիշխան տարածքից որևէ հատվածի հանձնումը կարող է բավարարել Ադրբեջանին և նվազեցնել հնարավոր պատերազմի ռիսկերը:

Կոչ ենք անում ՀՀ կառավարությանը ականջալուր լինել վերը նշված հարցերին և հաշվի առնել մեր դիրքորոշումը:

Այս անհեթեթ իրավիճակը ծնեց «Տավուշը՝ հանուն հայրենիքի» շարժումը ինչն այլևս համազգային է դարձել:

Մենք աջակցում ենք Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը` հայտնելով մեր զորակցությունը  բոլոր մասնակիցներին: Այն այսօր դարձել է միաբանող ուժ, ինչի կարիքն ունի հայ ազգը:  Ժամանակի հրամայական է մի կողմ դնել բոլոր տեսակի տարաձայնությունները` միավորվելով հանուն հայրենիքի փրկության գաղափարի շուրջ»,- ասված է նամակում։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Փլուզում, մեծ փոս՝ ասֆալտապատ ճանապարհին

Հաջորդ գրառումը

Ուղիղ. Պարոն Փաշինյան, ո՞վ է ձեզ իրավունք տվել միակողմանի զիջումներ անել, մարդիկ դեմ են փոխհատուցմանը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե Մեծ Բրիտանիան մեկ օրով դառնար Հայաստան. Վլադիմիր Մարտիրոսյան

19/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ընտրություն՝ Հայաստանում ապրելու հնարավորության մասին

19/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի սովորական կեղծ երկընտրանքը՝ «կյանք»՝ ՔՊ-ով կամ «ապոկալիպսիս»՝ առանց ՔՊ-ի. Սուրեն Սուրենյանց

18/11/2025
Հրապարակախոսություն

Հակաեկեղեցական գործողություններն արդարացնելու համար Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունը շահարկվում է Վաղարշապատի ընտրություններում

18/11/2025
Հաջորդ գրառումը

Ուղիղ. Պարոն Փաշինյան, ո՞վ է ձեզ իրավունք տվել միակողմանի զիջումներ անել, մարդիկ դեմ են փոխհատուցմանը

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական