Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերը կմեկնեն Հայաստան, քանի որ չեն ցանկանում ապրել Ադրբեջանի կազմում և վախենում են էթնիկ զտումներից:
Reuters-ին ասել է Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը․
«Մեր ժողովուրդը չի ուզում ապրել Ադրբեջանի կազմում, 99,9%-ը նախընտրում է լքել մեր պատմական հողերը»,- նշել է Բաբայանը։
Նա ասել է, որ պարզ չէ, թե 120 հազար արցախցիները երբ կտեղափոխվեն Լաչինի միջանցքով:
«Մեր խեղճ ժողովրդի ճակատագիրը պատմության մեջ կմնա որպես խայտառակություն և ամոթ հայ ժողովրդի և ողջ քաղաքակիրթ աշխարհի համար, մեր ճակատագրի պատասխանատուները մի օր պիտի պատասխան տան Աստծո առաջ իրենց մեղքերի համար»,-ասել է նա: