Երեքշաբթի, Հոկտեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մենք քիչ ենք, սակայն…

13/12/2020
- Հրապարակախոսություն, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մենք քիչ ենք, սակայն…

Իշխանական որոշ շրջանակներ, անդրադառնալով իրենց հրաժարականը պահանջող ակցիաներին և ցույցերինբեմականացված հեգնանքով նշում են, որ քչերն են դրանց մասնակցում ու եզրակացություն կազմում՝ «ժողովուրդն իրենց հրաժարականը չի ուզում»։ Հեգնանքն, անշուշտ, բեմականացված է, քանի որ նրանք լավ են հասկանում, որ իրենք այլևս չունեն իշխանություն, լավ են պատկերացնում նաև փողոց դուրս եկած մարդկանց ոչ շատ մեծ թվի պատճառները։ Շատ մտավորականներ ու հանրային գործիչներ արդարացիորեն նեղսրտում են, որ մարդիկ ավելի շատ փողոց էին դուրա գալիս հոսանքի 7 դրամ թանկացման, տրանսպորտի 50 դրամ թանկացման, քան հայրենիքի կորստի համար։ Սա, իրոք, մտահոգիչ է, բայց նաև մեր առաջ փռում է ամբողջական պատկերը, որը կփորձենք ներկայացնել։ Ինչու՞ ավելի շատ մարդ դուրս չի գալիս հրապարակ։ Այս հարցը ունի մի քանի ծանրակշիռ պատասխան։ Նախկինում մարդկանց հրապարակ դուրս բերելու ու գործողության տանելու համար եղել են հստակ մշակված ծրագրեր, պլանավորված տեխնոլոգիաների ցանկ, որոնք սկսել են մշակվել գործընթացը սկսելուց ամիսներ, իսկ որոշ դեպքերում՝ նաև տարիներ առաջ։ Այս դեպքում դրանք մշակելու համար պարզապես ժամանակ չկար։ Բոլորին միավորել էր հայրենիքի կորուստը և երկրի սահմանների հետագա փոքրացումից խուսափելու հույսը։ Նախաձեռնողներից շատերը իրար գուցե չեն էլ ճանաչում։ Հույսը դրված է ոչ թե տարբեր տեխնոլոգիաբերով հասարակությանը խափելու, այլ հենց հասարակության գիտակցության վրա։ Երկրորդ՝ ոչ պակաս նշանակալի պատճառը տարիներ շարունակ օտարերկրյա ֆինանսավորմամբ ձևավորված, մարդկային լուրջ ռեսուրս կուտակած տարբեր համայնքներն են կամ ավելի ճիշտ կլինի ասել՝ դրանց չմասնակցությունը։ Նախկինում տեղի ունեցած գրեթե բոլոր գործընթացներում ակտիվ ներգրավվածություն են ունեցել Հայաստանում գործող գենդերային ու կրոնական համայնքները, որոնք, գործելով օտարերկրյա՝ մեզ հայտնի կազմակերպությունների ֆինանսավորմամբ, մշտապես օգտագործվել են որպես զենք՝ ՀՀ-ում իրավիճակն ապակայունացնելու գործում։ Տրամաբանական է, որ այս համայնքները չեն կարող ներգրավված լինել այս պրոցեսներում։ Կարծում եմ ոչ ուշ ապագայում շատերին հայտնի կդառնա նրանց տեսակարար կշիռը ու մասնակցության ձևաչափը 2018-ի ապրիլ-մայիսյան իրադարձություններում։
Մյուս պատճառը լոզունգներն ու հեռանկարն են։ Բոլոր ժամանակների ընդդիմության ներկայացուցիչները քաղաքացուն խոստացել են ավելի լավ կյանք, կոռուպցիայի վերացում, սոցիալական վիճակի բարելավվում։ Թե ինչքանով էին իրագործելի այս խոստումները, տեսանք վերջին 2,5 տարվա ընթացքում և դա թերևս առանձին քննարկման թեմա է։ Սա երևի միակ դեպքն է, երբ ընդդիմությունն ուղիղ տեքստով ասում է, որ որևէ լավ բան չի սպասվում։ Խոստումներն էլ խիստ հաշվենկատ և իրագործելի են։ Մարդկանց բաց տեքստով ասվում է, որ գերծանր տարի է սպասվում, որ վերջնական կործանումից խուսափելու համար անհրաժեշտ է ծանր, շա՜տ ծանր աշխատանք և ցույցերին մասնակցող մարդկանց մեծամասնությունը պատրաստ է անձնական պատախանատվություն կրել այդ աշխատանքում։
Լավ կյանքի խոստումը, որը տարիներ շարունակ մարդկանց բերում էր հրապարակ, ցավոք, չկա ու չի կարող լինել։
Երևի ամփոփելու ժամանակն է, որովհետև թեմայի շուրջ հնարավոր է մի ամբողջ տետրակ գրել և հրապարակել։ Շատերի պնդմամբ` վարչապետի հրաժարականը պահանջում է էլիտան։ Չհամաձայնելը դժվար է։ Բայց կարելի է մի փոքր ուղղում անել։ Հրաժարականի պահանջը, այո՛, չի ծնվել ժողովրդի մոտ. այն ծնվել է ազգի մոտ։ Ժողովուրդը կանգնած է երկընտրանքի առաջ. միանալ ազգին կամ հերթական անգամ դառնալ գաղթական (այս անգամ գուցե հավերժ)։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Թշնամին 10 ժամ է տվել հայկական կողմին Կապանում դիրքերը թողնելու համար

Հաջորդ գրառումը

Ձեր լռության պատճառով է, որ մենք այսքան կորուստ ունեցանք

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Բոլորս ականատես եղանք Գյումրիում նկարահանված, հավանաբար, Միքայել Սրբազան, Բագրատ Սրբազան, Մանվել Գրիգորյան -2 օպերացիային

20/10/2025
Քաղաքականություն

Այսպիսով, խաղաղությունը հաստատված է, և երեք առաջնորդներն արտահայտել են այն ամրապնդելու ամուր հանձնառություն. Միրզոյան

20/10/2025
Հրապարակախոսություն

Պայքարի բերումով ժամանակավոր «գաղութը» կարող է կասեցնել «գաղթօջախ»-ի ձևավորումը. Վարուժան Գեղամյան

20/10/2025
Հրապարակախոսություն

Համոզմունք ունեմ, որ ի հայտ կգան կեղծ կարմիր բերետավորներ, ովքեր գործ կտան, որ գյումրեցիներն իրենց «սատկացրել» են, մորթել, մի-քիչ էլ բռնաբարել

20/10/2025
Հաջորդ գրառումը

Ձեր լռության պատճառով է, որ մենք այսքան կորուստ ունեցանք

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Բոլորս ականատես եղանք Գյումրիում նկարահանված, հավանաբար, Միքայել Սրբազան, Բագրատ Սրբազան, Մանվել Գրիգորյան -2 օպերացիային

20/10/2025

Ախր, ասողին լսող էր պետք։ Քարոզարշավի վերջին օրերից սկսած մանրամասն՝ դրվագ առ դրվագ ասում էի ու զգուշացնում, թե ՔՊ-ն գյումրեցիների...

ԿարդալDetails

Թրամփը միգուցե հաջորդ տարի այցելի Չինաստան

20/10/2025

Վարդան Ղուկասյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

20/10/2025

Համոզմունք ունեմ, որ ի հայտ կգան կեղծ կարմիր բերետավորներ, ովքեր գործ կտան, որ գյումրեցիներն իրենց «սատկացրել» են, մորթել, մի-քիչ էլ բռնաբարել

20/10/2025

Փաշինյանը պատերազմ է հայտարարել հայ ժողովրդին․ Վստահ եղեք՝  այդ պատերազմում նա պարտվելու է․ «Հայաստան» խմբակցություն

20/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական