Երկուշաբթի, Փետրվարի 2, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մենք պետությունը, մեզ, մեր ընտանիքները, մեր դարերի պատմությունը, մեր ճակատագրերը դարձրել ենք ՄԵԿ հոգու խաղալիք

28/04/2023
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Զորքով և ալենատիպերով շրջապատված մեկ հոգին և դիմացը՝ անլիդերություն։ Ստեղծված պատային վիճակը պետք է փոխել. գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը․

«Որ հասարակությունը չջնջի ներքին «կարմիր գծերը»

Երկրում հաստատվել է պատային վիճակ, որը բերում է անհուսության աճի և, հետևաբար, ագրեսիայի գեներացման. թքելը, անձրևանոց նետելը, ամբիոն գրավելը ծիծաղելու բաներ են՝ այն սցենարի համեմատ, ինչը կարող է տեղի ունենալ, դեպի ուր մենք գնում ենք։

Զորքով և ալենատիպերով շրջապատված ՄԵԿ հոգին և դիմացը՝ անլիդերություն։ Սա ամենապարարտ միջավայրն է՝ ռացիոնալի, գրագետի պարտության ու անկառավարելի ագրեսիայի համար։ Սրանից պետք է վախենալ։ Կա մոլորված-տագնապած մեծ հասարակություն, որը լավ չի պատկերացնում ռիսկերն ու իր գլխին գալիքը, սակայն ներքուստ զգում է վտանգները, և կա մոտ 100 հազար քաղաքացի՝ սուր վիրավորված արժանապատվությամբ, պետականության և հայրենիքի կորստի կսկիծով, ու ամեն ինչի պատրաստ։

Ես չգիտեմ՝ իշխանության սենյակներում սա հասկանու՞մ են, թե՞ Նիկոլից ահից այլևս ոչինչ չեն հասկանում։

Մենք, որպես պետություն, այլևս կարմիր գծեր չունենք։ Հիմա «կարմիր գիծն» է դեպի մեզ անարգել գալիս ու ամեն անգամ ստեղծում նոր իրականություն։ Սա նշանակում է, որ հասարակության ներսում նույնպես կարող են ջնջվել զսպող կարմիր գծերը։

Մենք պետությունը, մեզ, մեր ընտանիքները, մեր դարերի պատմությունը, մեր ճակատագրերը դարձրել ենք ՄԵԿ հոգու խաղալիք։ Ու նա խաղում է՝ ինչպես ուզում է. խփում է պատերին, ջարդում է, ուզում ես սարքել՝ չի թողնում, խաղալու ձևը չգիտի, ուզում ես հուշել՝ չի լսում, ավելի ուժեղ է ջարդում, հետո ասում է՝ ես չեմ ջարդել և այսպես շարունակ։

Ստեղծված պատային վիճակը պետք է փոխել։ Ներսում պետք է գնալ հաշտության և միասնական օրակարգի ճանապարհով, որ հնարավոր լինի կասեցնել դրսի վտանգը ու թույլ չտալ ներսում արյունալի, անկառավարելի սցենարներ։ Պետք է դուրս գալ խաղալիքի կարգավիճակից և գնալ ներքին հաշտության. դա է երկրում անկառավարելի ագրեսիայից խուսափելու և նոր, սոլիդ իշխանություն ձևավորելու ճանապարհը»,-գրել է Հովհաննիսյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Պետական աշխատողները կտրոններով ապրանքը գնում են աշխատավայրում

Հաջորդ գրառումը

Մոլդովա մուտք չգործելու «սև ցուցակում» նաև Պուտինն է

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ուշադիր հետևում եմ Իրանի շուրջ ծավալվող իրադարձություններին. Արմեն Այվազյան

02/02/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Իշխանությունը վախենում է ոչ թե անհատներից, այլ կազմակերպված, ինքնավար և ինստիտուցիոնալ Եկեղեցուց. Սուրենյանց

01/02/2026
Հրապարակախոսություն

Եկեղեցական հանդարտ ու կայուն ընթացակարգի սահմանում մնալը խնդիր է Նիկոլ Փաշինյանի համար

31/01/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Խոսքը խորապես հակահայաստանյան, հակահայկական, հակաժողովրդական և հակապետական խունտայի մասին է. Արմեն Այվազյան

31/01/2026
Հաջորդ գրառումը

Մոլդովա մուտք չգործելու «սև ցուցակում» նաև Պուտինն է

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական