Երկուշաբթի, Հունվարի 5, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մեկնաբանում է աշխատանքից ազատված ՍԴ պաշտոնյան

03/11/2020
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան էջում գրել է, որ հակասահմանադրական և հակաօրինական գործընթացների հետևանքով Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը զբաղեցնող իր նախկին գործընկերը, ռազմական դրության պայմաններում կայացրել է ազգի և Հայրենիքի համար այս կարևոր պահի իր բաժին որոշումը՝ իրեն ազատելով Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից։

«Մեկ տարի և ինը ամիս բարձր դատարանում իմ աշխատանքը մի մեծ ձեռքբերում էր իմ կյանքում, ինչի համար ես հատուկ շնորհակալություն եմ հայտնում իմ լավ ընկերոջն ու բարեկամին, բազմաշնորհ գիտնական և ազնիվ պետական գործիչ, Սահմանադրական դատարանի նախագահ, դոկտոր Հրայր Թովմասյանին։ Սահմանադրական դատարանում իմ աշխատանքը համընկավ մեր պետության, դատաիրավական համակարգի և, հատկապես, Սահմանադրական դատարանի համար փորձության ամենաբարդ շրջանի հետ։ Մեկ տարուց ավել է, ինչ Հայաստանի քաղաքական իշխանությունը հնարավոր բոլոր անազնիվ, հակասահմանադրական և հակաօրինական միջոցներով, բառի բոլոր իմաստներով հարձակում է գործել Սահմանադրական դատարանի վրա՝ փորձելով իր ապօրինի ազդեցությունը բանեցնել իշխանության այս կարևոր մարմնի վրա, ինչը մասամբ, ցավոք սրտի, ժամանակավորապես հաջողվել է` բարձր դատարանը մղելով խորը ճգնաժամի մեջ և վտանգել սահմանադրական արդարադատության ինստիտուտը մեր երկրում, խարխլելով Հայոց անկախ պետականությունը։

Այս աշխատանքի ընթացքում ես հնարավորություն ունեցա նոր գիտելիքներ և հմտություններ ձեռք բերել իրավունքի ոլորտում, ճանաչել ուժեղ և թույլ մարդկանց, տեսնել, թե ինչպես են պատասխանատու պահերին իրենց դրսևորում ազնիվ և ստոր մարդիկ, ապրել փորձության ևս մի շրջան, և ինքս ինձ համար ապացուցել Ֆերդինանդ Ղազարյանից ինձ ժառանգված՝ սեփական գաղափարներին հավատարմությունն ու սկզբունքայնությունը։ Շնորհակալ եմ բազում գործընկերներին, որոնց հետ աշխատանքը հաճելի էր ինձ համար և նաև նրանց, որոնք միամտորեն ի ցույց դրեցին իրենց փոքր էությունը՝ մշտապես ինձ հեռացնելով իրենցից ողջ կյանքի համար։

Մենք մեր երկիրն այս վիճակում թողնելու իրավունք և ռեսուրս չունենք, պետք է վերստին վերակառուցենք ոչ միայն քանդված Ստեփանակերտը, Շուշին և մյուս քաղաքները, այլև մեր պետական կառավարման ողջ համակարգը, տնտեսությունն ու հանրային կյանքը։ Առայժմ մեզ պետք է ՀԱՂԹԱՆԱԿ պատերազմում, այնուհետև ՀԱՂԹԱՆԱԿ բոլոր ոլորտներում»,- գրել է Էդգար Ղազարյանը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Լավրով. Վարձկանների թիվը Ղարաբաղում արդեն մոտենում է 2000-ի

Հաջորդ գրառումը

Վարձկանների ներկայությունը տարածաշրջանում սպառնալիք է նաև ՌԴ-ի ու Իրանի համար. ՀՀ վարչապետ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Սահմանադրության դեմ ստորագրություն. Փաշինյանի նոր հանցագործությունը. Սուրեն Սուրենյանց

05/01/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Օսկանյանն ընդդիմությանն առաջարկում է նամակ գրել Եվրոպական երկրների ղեկավարներին՝ գագաթնաժողովը Երևանում անցկացնել ընտրություններից հետո, ոչ թե՝ մինչ ընտրությունները

04/01/2026
Հրապարակախոսություն

Բաքվի բարբարոսական վարչախումբը միջազգային հանրության աչքում ներկայանում է որպես «խաղաղասեր» և միևնույն ժամանակ «խաղաղություն թելադրող» հիմնական կողմ

04/01/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանական խունտայի որդեգրած կապիտուլյացիոն ուղեգիծը երկիրը տանում է հակառակ ուղղությամբ. Արմեն Այվազյան

03/01/2026
Հաջորդ գրառումը

Վարձկանների ներկայությունը տարածաշրջանում սպառնալիք է նաև ՌԴ-ի ու Իրանի համար. ՀՀ վարչապետ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական