Կիրակի, Մայիսի 31, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ճնշե՛ք Փաշինյանին, թող հետ կանգնի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու հայտարարությունից, հակառակ դեպքում պատերազմն անխուսափելի է․ Վարդան Օսկանյան

31/08/2023
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մեկ շաբաթ է, ինչ գտնվում եմ ԱՄՆ-ում, հանդիպել եմ տարբեր մարդկանց, կառույցների հետ, որոնք ՀՀ անկախության առաջին օրվանից եղել են ՀՀ-ի կողքին։ Այդ մարդիկ ուզում են օգնել Հայաստանին Լաչինի միջանցքի բացման ու հայ-ադրբեջանակն բանակցությունների հարցերում, սակայն բախվում են մի մեծ պատի։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հրապարակված տեսանյութում նշել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։

«Այդ մարդիկ տեսնում են, որ այսօր առկա օրակարգը չի կարող լուծում տալ հարցին ու փորձում են աշխատել բանակցային նարատիվի փոփոխության վրա։ Բայց, երբ նրանք աշխատում են իրենց կառավարությունների հետ՝ փորձելով նրանց համոզել այդ մտքի մեջ, նրանք բախվում են ինչ-որ մի հաստ պատի, ու այդ պատը Հայաստանի իշխանությունների դիրքորոշումն է։ Երբ նրանք դիմում են իրենց կառավարություններին, նրանց պատասխանը  լինում է միանշանակ՝ այն ինչ, դուք եք ուզում, չի համապատասխանում նրան, թե ինչ է ուզում Հայաստանի կառավարությունը։ Մենք պետք է և՛ ներսից, և՛ դրսից պարտադրենք  ՀՀ իշխանություններին,  որ փոփոխություն մտցնեն իրենց մոտեցումների մեջ։  Նիկոլ Փաշինյանի կողմից Պրահայում Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը՝ Արցախը ներառյալ, ավերներ է  գործում, դրանում կարող եք չկասկածել»,- ասաց նախկին արտգործնախարարը։

Օսկանյանի խոսքով՝ հենց դա է հիմնական խոչընդոտը, որ առկա է բանակցություններում և առաջացնում է մի շարք խնդիրներ։

«Պետք պարտադրենք Փաշինյանին ու նրա կառավարությանը, որպեսզի հետ կանգնեն այդ քայլից, դա հնարավոր է և դրա դիվանագիտական ձևերը առկա են։ Նախկինում Ադրբեջանը հետ է կանգնել իր կողմից ձեռք բերված պայմանավորվածություններից, նույնը կարող է անել Հայաստանը  և, եթե ուզում ենք այս բանակցությունները դնել նորմալ հունի մեջ, դա պետք է անել։

Այսօր աշխարհում գոյություն ունեն 40-ից ավելի ինքնորոշման շարժումներ, էթնիկ կոնֆլիկտներ, այդ բոլորի շուրջ բանակցություններ են ընթանում, ու այդ բանակցություններում որևէ կողմ  դեռևս կամովին չի հրաժարվել իր ինքնորոշման իրավունքից, մենք հայերս առաջինն ենք լինելու։ Այս պահին աշխարհում կան 120 ինքնավար կարգավիճակներ։ Այն ինչ այսօր առաջարկվում է  Արցախին, հացի փշրանքներ են, ընդամենը խոսվում է նրանց անվտանգության ու իրավունքների մասին։ Ադրբեջանն ասում է, որ ադրբեջանական ինչ-որ կազմակերպություններ պետք է հետամուտ լինեն, որ   Ադրբեջանում բնակվող հայերի իրավունքներն  ու անվտանգությունը ապահովվի  Ադրբեջանի օրենքների ու սահմանադրության շրջանակներում։ Սա է, որ այսօր առաջարկվում է հայկական կողմին, հիմա համեմատեք աշխարհում ընթացող այլ գործընթացների հետ։ Ինչ է, մենք աշխարհի վերջին միամիտ ժողովո՞ւրդն ենք, վերջին տկար ժողովո՞ւրդն ենք, որ համաձայնվենք սրան ու զիջենք մեր դիրքերը, պարզապես թողնենք, որ Արցախը լուծարվի Ադրբեջանի մեջ»,- ասաց Օսկանյանը։

Ըստ նրա՝ այս նարատիվը փոխելու միակ ճանապարհն այն է, որ Նիկոլ Փաշինյանը հետ կանգնի Պրահայում իր արած հայտարարությունից։

«Հակառակ դեպքում դա տանելու է պատերազմի, որովհետև Փաշինյանը ակնկալիքներ է բարձրացրել Ադրբեջանի մոտ, բայց Ադրբեջանի ուզածը շատ ավելին է։ Պատերազմի դեպքում էլ միջազգային հանրությունը ոչինչ չի կարողանալու անել, որովհետև ասելու են ասել եք՝ չեք արել։ Կոչ եմ անում ժողովրդին պահանջատեր լինել, փողոց դուրս գալ,  ճնշում գործադրել Փաշինյանի վրա, որ  հետ կանգնի այդ հայտարարությունից»,- ասաց Վարդան Օսկանյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների նոր հրամանատար է նշանակվել գեներալ-մայոր Կիրիլ Կուլակովը

Հաջորդ գրառումը

Արցախի պետնախարար է նշանակվել Սամվել Շահրամանյանը

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

«Թափանցիկ» եվրոպացիները այդպես էլ չասեցին, թե ո՞վ է այդ հանձնաժողովի 15 միլիոն եվրոն կերել՝ Նիկոլը, Դանչոն, թե՞ հենց եվրոչինովնիկները. Աղասի Ենոքյան

30/05/2026
Հրապարակախոսություն

Ստի, կեղծիքի և դրժված խոստումների մասին խոսելիս առաջին հերթին նայեք հայելու մեջ. Իվետա Տոնոյան

30/05/2026
Հրապարակախոսություն

Գործող իշխանությունից պետք է ազատվել ոչ միայն այս տարիների ընթացքում գործած չարիքների համար․ Վազգեն Մանուկյան

29/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ցանկացած իրադարձություն վերածում է իր նախընտրական PR-ի. Արտակ Զաքարյան

29/05/2026
Հաջորդ գրառումը

Արցախի պետնախարար է նշանակվել Սամվել Շահրամանյանը

Ամենաշատ ընթերցվածը

Մամուլի տեսություն

Փաշինյանը համաձայնել է ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մուսուլման փախստականի․ «Իրավունք»

31/05/2026

Փորձագիտական աղբյուրը հայտնում է. «Փաշինյանը համաձայնեց ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մերձավորարևելյան մուսուլման փախստականի։ Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ հրապարակային հայտարարություններից...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp նամակագրության հատվածները

30/05/2026

ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Դե ինչ, սկսե՛ք ձերբակալել. խայտառակ, դավաճանական խունտա. Արթուր Խաչիկյան

30/05/2026

Մենք չենք հանձնել Մեղրին։ Մենք կձերբակալենք նրանց, ովքեր ասում են, թե մենք հանձնել ենք Մեղրին։ Այսօր մենք լսեցինք պաշտամունքի գլխավոր...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ադրբեջանից Հայաստան վերադառնալ պատրաստվող 300 000 ադրբեջանցիների ՀԽՍՀ սեփականության վկայականներն ուղարկվել են ՀՀ-ից

30/05/2026

Իսկ գիտե՞ք՝ Արևմտյան Ադրբեջան ծրագրի ներքո Ադրբեջանից Հայաստան վերադառնալ պատրաստվող մոտ 300 000 ադրբեջանցիների անձնական գործերի մեջ ՀԽՍՀ իրենց սեփականության...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական