Հինգշաբթի, Հոկտեմբերի 30, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ձեր քաղաքական այլասերվածությունը մի´ մտցրեք թանգարաններ. Հայկ Դեմոյան

18/05/2025
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պատմական գիտությունների դոկտոր, Հայոց ցեղասպանությքան թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը գրել է․

«Ձեր քաղաքական այլասերվածությունը մի´ մտցրեք թանգարաններ.

Երևանից դեպի «Զվարթնոց» օդանավակայան երթևեկելիս նկատե՞լ եք արդյոք, որ մեծադիր գովազդային վահանակների վրա «Հայաստանի լեռները» խորագրի ներքո ներկայացված են տարբեր հայ գեղանկարիչների գործերը՝ հայկական լեռների պատկերներով: Հասկանալի է, որ Արարատը այդ շարքում չպետք է լիներ: Ավելին ասեմ՝ այդպիսի վահանակները տեղադրվել են հենց Արարատ լեռը մեր ուղեղներից ու ընկալումներից «դուրս գրելու» նպատակով: Եվ դա արել է ԿԳՄՍ-ն՝ օրվա քաղաքական պատվերներին համահունչ գործելու նպատակով:

ԿԳՄՍ-ի կարճամիտ ուղեղներում կարճ միացման արդյունքում ծնված այս այլանդակությունը սրանով չի սահմանափակվել:

Երեկ, Թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ, ԿԳՄՍ նախարար ժաննա Անդրեասյանն Ավ․ Իսահակյանի տուն-թանգարանում ներկա գտնվեց «Իսահակյանը և ժամանակը» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացմանը։ Այս ցուցադրության հայեցակարգի կապակցությամբ նախարարության կայքէջում հետևյալ ցնցող ու դարակազմիկ բացատրությունն ենք կարդում.

«Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակին նվիրված «Իսահակյանը և ժամանակը» խորագրով ցուցադրությամբ Իսահակյանը ներկայացվում է արդի ընկալումների շրջանակում ոչ միայն որպես գրող, այլև հասարակական գործիչ, որն ակտիվ մասնակցություն է ունեցել ժամանակի աշխարհաքաղաքական փոփոխություններին»։

Հասկանալու համար, թե ի՞նչ է սա նշանակում և հատկապես ինչ են նկատի ունեցել «արդի ընկալումների» տակ, բավական է ծանոթանալ ցուցադրության այս հատվածին, որը լիովին հարմարեցված է «Իրական Հայաստանի» տխմարաբանությանն ու Արագածն Արարատի փոխարեն սիրելու ու տեսնելու զազրախոսությանը: Եթե ներքևի ճամպրուկներն էլ արտագաղթելու բացահայտ ակնարկ է ՝ արդի ընկալումների համաձայն, ապա «Իրական Հայաստանի» իրական ուղերձներն ամբողջական են դառնում:
Քաղաքական այլասերված գաղափարներով մի´ պղծեք Իսահակյանի հիշատակը, մի հարմարեցրեք հոբելյաններն ու անհատների գործունեությունը թերուս ու խեղված ուղեղներում հասունացած գաղափարներին:

Հեռու´ պահեք ձեր այլասերված քաղաքական տեսլականներն ու հայեցակարգերը մեր թանգարաններից ու դպրոցներից»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Շարունակեք հանրությանը ներկայացնել ձեր բառապաշարը, խոսքի մշակույթը, ձեր տան խոսակցության ոճը

Հաջորդ գրառումը

Ես միշտ մնալու եմ Արցախցի Տաթևը, իսկ դու պատմության մեջ մնալու ես որպես կին,  որը խորհրդանշեց Արցախի կորուստը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Թունավոր խոսքը

28/10/2025
Հրապարակախոսություն

Այս գարշահոտ Իրական Հայաստանից ոչ պակաս գարշահոտ են լռության հաճախականության վրա նստածակադեմիականները, պատմաբանները

25/10/2025
Հրապարակախոսություն

Իշխանությունը փորձելու է ստանալ իր պայմանները՝ ցանկացած մեթոդով և արտաքին աջակցմամբ

24/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Արդյոք Հայաստանի ժողովուրդը վերջապես կարթնանա՞, երբ Փաշինյանը հրամայի ձերբակալել Կաթողիկոսին. Հարութ Սասունյան

22/10/2025
Հաջորդ գրառումը

Ես միշտ մնալու եմ Արցախցի Տաթևը, իսկ դու պատմության մեջ մնալու ես որպես կին,  որը խորհրդանշեց Արցախի կորուստը

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական