Կիրակի, Մայիսի 11, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հրատապ՝ պատվաստումների մասին

08/10/2021
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Կառավարության նիստում հետաքրքիր քննարկում գնաց Առողջապահության նախարարի և կառավարության ղեկավարի միջև՝ ո՞վ է խանգարում պատվաստվելուն հարցադրմամբ։

Պետք է հստակ պատասխանել.

– Մարդիկ, որոնք թերահավատ են, ունեն հակառակ համոզմունքներ։ Նրանք կան ամբողջ աշխարհում, սա փաստ է։

– Խանգարում է այն, որ իշխանությունը պարբերաբար ասում է՝ ունենք այս կամ այն պատվաստանյութի դեֆիցիտ, ու երկրորդ դեղաչափը ուշ կլինի։ Սա շատ խանգարում է. Բերեք, ապահովեք անհրաժեշտ քանակներ ու նոր միայն պարտադրեք։

– Այո, մարդիկ կարող են չուզենալ այս կամ այն պատվաստանյութը և նախընտրել որևէ մեկը։ Դա նորմալ է։ Տվեք ընտրության իրավունք ու նոր պարտադրեք։

– Երբ կառավարության նիստում նախարարներն ու վարչապետը դիմակով են՝ դա մեսիջ է հանրությանը։ Բայց պետության խնդիրն է՝ մեծ խանութներում, առևտրի կենտրոններում, տրասնպորտում և այլ տեղերում պարտադրել դիմակի կրումը։ Պետությունը այդ գործը տապալում է։

– Կառավարության անդամները թող մի օր քաղաքային տրանսպորտով գնան տուն և աշխատանքի։ Ի՞նչ անվտանգություն, ի՞նչ հեռավորություն։ Այդ խցկվածության պայմաններում քովիդ չէ, ժանտախտ էլ կարելի է կպնել։ 3 տարի առաջ «Նոր Հայաստանի» ղեկավարները հեծանվով, մետրոյով, ավտոբուսով էին իբր գնում աշխատանքի ու լայվ մտնում։ Դե հիմա էլ գնացեք՝ մեծից փոքր։

– Կառավարության ղեկավարն էլի ասում է ընտրություններին ստացել ենք ժողովրդի քվեն, ուրեմն կարող ենք պարտադրել այս կամ այն որոշումը։ Բայց պատվաստման դեմ հանդես եկողների զգալի մասը իր 680 հազարից է։ Սա այնքան էլ չի վերաբերում պատվաստման գաղափարին, սա վերաբերում է ընտրազանգվածների հեղհեղուկությանը։

Սակայն ամենակարևոր գործոնը, որը խանգարում է պատվաստման գործընթացին, իշխանությունների հանդեպ հանրային վստահությունն է։ Իշխանության ղեկավարը կարող է թեկուզ ամեն օր դռոններով երկնքում նկարել իր ստացած 680 000 թիվը, սակայն պատվաստման գործընթացի տապալումը նշանակում է, որ մարդիկ իրեն պարզապես չեն վստահում։ Պատերազմի ընթացքում ստի և կորուստների աննորմալ ծավալը չէր կարող չբերել դրան։ Սպառնալիքով և ուժային մեթոդներով տեխնիկապես գուցե թվերը մեծացնել որոշակիորեն հնարավոր է, բայց վստահությունը կորսված է անվերադարձ։

Պատվաստումն, իրոք, անհրաժեշտ է։ Դա այս պահին կյանքեր փրկելու ամենաարդյունավետ ձևն է։ Հանրության հետ ճիշտ աշխատելը ամենակարևոր գործոնն է։ Չի կարելի անփոփոխ մուննաթով պատվաստում քարոզել։ Դա արվում է գրագետ ու նպատակային աշխատանքով։

Ընդդիմությունը նույնպես այստեղ ունի անելիք։ Թեման հանրային առողջությունն է, մարդկանց կյանքերը, խնդիրը բոլորի տներում է։ Ընդդիմությունը չի կարող անմասնակից մնալ և իր դերակատարումը տեսնել միայն ՍԴ դիմելով։ Սա թեմա է, որի շուրջ ընդդիմությունը պետք է խոսի հասարակության հետ, հանդիպի գյուղերում, բակերում, դահլիճներում, բացատրի՝ իր վրա վերցնի որոշակի առաքելություն։ Այդպես են դառնում վստահելի միավոր, ձեռք բերում լայն սոցիալական բազա։ ՍԴ դիմելով ո´չ հիվանդներն են քչանալու, ո´չ մահերը, ոչ էլ ընդդմիության կշիռն է բարձրանալու հանրության մեջ։

Եվ վերջապես՝ հրապարակեք պետության առաջին 50 պաշտոնյաների պատվաստումն ապացուցող փաստեր և, որ շատ կարևոր է, ո´վ ինչ պատվաստանյութ է ստացել։
Հանրային կարևոր պրոցեսներ նաև նման քայլերով են տանում՝ հենվելով թափանցիկության և վստահության վրա։


Այլընտրանքային նախագծեր խումբ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«1990-ական թվականներին այդ արխիվներն այրվել են». Ազգային արխիվի նախկին տնօրեն

Հաջորդ գրառումը

Ֆինլանդիան դադարեցնում է Moderna-ով երիտասարդ տղամարդկանց պատվաստումները

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Հեռանկարում ակտուալ է լինելու Պակիստանի մասնատման հարցը. քաղաքագետ

11/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ինչ-որ մարդիկ պաշտոնն ու դիրքն օգտագործում են անձնական հարցեր լուծելու համար, դու էլ նրանց «մեջքն ես պահում». ծանր հանցանք ես պարտակում. իրավապաշտպան

11/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանն ի՞նչ զգաց, երբ Կարմիր հրապարակով անցավ ադրբեջանական զորախումբը, իսկ հայկական զորախումբ չկար

10/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանի ժուռնալիստների միությունը հետևողական է լինելու Լիլիթ Աղեկյանի շուրջ տեղի ունեցող գործընթացների նկատմամբ․ հայտարարություն

09/05/2025
Հաջորդ գրառումը

Ֆինլանդիան դադարեցնում է Moderna-ով երիտասարդ տղամարդկանց պատվաստումները

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Ջերմաստիճանը կնվազի

11/05/2025

Մայիսի 11-ի ցերեկը, 12-ին շրջանների մեծ մասում,  16-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 13-15-ը, 16-ի...

ԿարդալDetails

Ինչ-որ մարդիկ պաշտոնն ու դիրքն օգտագործում են անձնական հարցեր լուծելու համար, դու էլ նրանց «մեջքն ես պահում». ծանր հանցանք ես պարտակում. իրավապաշտպան

11/05/2025

Սա այն ոստիկանն է, ով հանձնարարել է Լիլիթ Աղեկյանին հանվացնել տեսախցիկների առջև. Փոստանջյան 

11/05/2025

Խմբակային դավաճանության հիմքեր են կարծես թե բացահայտվում. Ստեփան Դանիելյան

11/05/2025

Միայն Աստծուն է հայտնի` ինչ կլինի Ադրբեջանի հետ իշխանությունն ընտանիքի անդամ հաջորդ ժառանգորդին փոխանցելիս. Վարդան Ոսկանյան

11/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական