Քաղաքական վերլուծաբան, լրագրող Հակոբ Բադալյանն անդրադարձել է Քպ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի այսօրվա հայտարարությանը. «Ընկերս Ռուսաստանից երեկ զանգեց, ասաց, որ եթե առանց իր հետ խորհրդակցելու մանդատս վայր դնեմ, ինձնից կնեղանա։ Սպասում եմ իրեն»։
«Իհարկե, Հովիկ Աղազարյանի մերձավորը ժամանում է Մոսկվայից, բայց ֆիլմի սցենարը կարծես թե գրված լինի հոլիվուդյան սցենարային վարպետությամբ:
Այն պահին, երբ թվում է, թե մոտ է բոլորին էկրաններին գամած սյուժեի հանգուցալուծումը, մեկ էլ հանկարծ բացվում է դուռն ու ներս է մտնում վաղուց մոռացված ազգականը:
Թեեւ, իհարկե շատ բան կախված է սյուժեի զարգացումից, հասկանալու համար՝ գործ ունենք Հոլիվուդի՞ն, թե՞ Բոլիվուդին արժանի սցենարի հետ»,-գրել է Հակոբ Բադալյանը։