Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հիմա ո՞վ է ներքին թշնամին․ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ Արցախի նախագահին

01/04/2021
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի այսօրվա հայտարարությանը, որում նա Կարմիր Շուկայի մասին մտահոգվողներին «ներքին թշնամի» էր կոչել։

Գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Կարմիր Շուկայի և Շուշիի մասին իմ և այլոց անհանգստություններն Արցախի նախագահի պաշտոնում նստած դավաճանը «կեղծ հայրենասիրական օրակարգ» է որակել։ Ինձ և իմ մտահոգությունները կիսող մարդկանց նա «ներքին թշնամի» է կոչել։ Հետո էլ ինձ ու իմ պես շատ ուրիշ «կեղծ հայրենասերների» հարց է տվել, թե որտե՞ղ էինք մենք, երբ թշնամին Կարմիր Շուկան էր գրոհում…

Այս ամենը Արայիկ Հարությունյանը երեկ է ասել, բայց իր քարոզչամեքենային ավելի քան մեկ օր է պետք եկել, որպեսզի նրա խոսքերից ընտրի ավել-պակասը, մոնտաժի, համապատասխան երաժշտություն ընտրի ու որպես մի էժան քարոզչական հոլովակ հանրությանը մատուցի։ Ճիշտ նույն ոճով, ինչպես ժամանակին էլ Շուշին կորցնելու վտանգի մասին էր հոլովակ նկարում, երբ առավոտյան գնացել էր Ղազանչեցոց եկեղեցու մոտ նկարահանվելու, իսկ հետո մի քանի ժամ ծախսել և միայն ուշ երեկոյան տագնապի այդ «կոչը» հոլովակի տեսքով ներկայացրել ժողովրդին։ Արագ և շտապ գործելու փոխարեն տեսահոլովակ էր նկարում այն ժամանակ և հիմա։ Միայն այս փաստը, բավական պետք է լիներ, պնդելու համար, որ գործ ունենք ոչ թե ղեկավարի, հայրենասեր առաջնորդի, այլ ցինիկ և էժան պոպուլիստի հետ։

Բայց թույլ տվեք այսքանով չբավարարվել։ Նախ, ինձ և իմ պես մարդկանց ուղղված նրա մեղադրանքների ու հարցադրումների մասին։ Ենթադրենք ես իսկապես կեղծ հայրենասեր եմ (միշտ դեմ եմ եղել նման դիսկուրսի ու երբեք չեմ փորձել ո՛չ հայրենասեր ներկայանալ, ո՛չ էլ ուրիշների հայրենասիրությունը չափել) ու պատերազմի ժամանակ էլ ոչինչ չեմ արել Արցախի ու մեր հաղթանակի համար (թեև ուժերիս ու մասնագիտական կարողություններիս չափով ամեն կերպ փորձել եմ մասնակից լինել)…. Եվ ի՞նչ։ Ուրեմն ես ու ինձ նմանները չպիտի՞ պատասխանատվության կանչեն այն մարդուն, ով ուղիղ մեկ տարի առաջ այդ նույն գյուղերում մարդկանց բարեկեցիկ ապագայի, անվտանգության ու նոր հաղթանակների խոստումներ էր տալիս։ Մարդուց, ով ստանձնել էր Արցախի տարածքային անվտանգության երաշխավորի պարտավորությունը։ Ով ասում էր, թե Արցախի օդը պաշտպանված է։ Որ բանակն ավելի մարտունակ է, քան երբևէ և այլն, և այլն։

Լավ, իր խոստումներն ու պոռոտախոսությունն էլ մի կողմ դնենք։ Եկեք տեսնենք, թե ի՞նչ արդյունքների է հասել Արցախում ուղիղ մեկ տարում նախագահի պաշտոնին բազմած անձնավորությունը։ Շուշին չկա, Հադրութը չկա, Քարվաճառը չկա, Քաշաթաղը չկա, Մեխակավանը չկա, Ակնան չկա… Արցախի 75%-ը չկա։ Տղերքն էլ չկան… Ընդ որում, նշվածի բացարձակ մեծամասնությունը չկան, ոչ թե այն պատճառով, որ թուրքն է գրավել։ Այլ որովհետև երկու դավաճան՝ Նիկոլն ու Արայիկը, հանձնել են դրանք թուրքին։

Հիմա ո՞վ է ներքին թշնամին, տականք։

Ու այսքանից հետո նա դեռ համարձակվում, բերանը բացում ու խոսք է ասում։ Սրանք դեռ չեն հասկանում, թե ինչ աղետ ու ողբերգություն են բերել մեր ժողովրդի գլխին։ Սրանք դեռ կարծում են, որ կարողանալու են մարսել այս ամենը»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Շուշիի նոր ազատագրման օրը հոգուդ փառավորման ու հանգստության օրն է լինելու

Հաջորդ գրառումը

Ադրբեջանցիները Շուռնուխ-Կապանի ճանապարհից 20 մետրի վրա խրամատներ են փորում. Արամ Գևորգյան(տեսանյութ)

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Այսօր ժամանակը չէ, որ Կեսարը վերցնի այն, ինչը իրենը չէ. մի՛ թողեք, որ Աշխարհը դատի Եկեղեցին. կարգալույծ քահանա

02/12/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Դավաճանել Հայոց Հայրապետին՝ նշանակում է դավաճանել Եկեղեցուն և սեփական հոտին, ուրանալ հավատքը. Մկրտիչ Սրբազանի նամակը՝ բանտից

01/12/2025
Հրապարակախոսություն

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին մոտ 2000-ամյա իր պատմության ընթացքում բազում փորձություններով է անցել, բայց այս մեկը շատ դժվարին փուլերից է

01/12/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Առաջիկա եպիսկոպոսաց ժողովը այլևս դարձել է ազգային դիմադրողականության, սահմանադրականության պայքարի, հասարակության ինքնագիտակցության չափման կարևորագույն ճակատ. վերլուծություն

01/12/2025
Հաջորդ գրառումը

Ադրբեջանցիները Շուռնուխ-Կապանի ճանապարհից 20 մետրի վրա խրամատներ են փորում. Արամ Գևորգյան(տեսանյութ)

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական